Բացառիկ և անհավանական դեպք. Կոմայի մեջ գտնվող կինը առողջ երեխա է ունեցել
36-ամյա Կամարիա Արվեն մալայզիական Փեթալինգ Ջայա քաղաքից երեխա է ունեցել՝ կոմայի մեջ գտնվելով։
Ինչպես տեղեկացնում է The Star պարբերականը, 2018 թվականին կինն սկսել է բողոքել գլխապտույտից եւ տեսողության վատացումից։ Նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի ուռուցք եւ վիրահատել, բայց չնայած դրան՝ դեկտեմբերին նա կոմայի մեջ է ընկել։
Այդ ընթացքում Կամարիան արդեն հղի էր։ Եվ թեեւ նա կոմայի մեջ էր, պտուղը շարունակում էր զարգանալ։ Հղիության 33-րդ շաբաթում բժիշկները որոշեցին կեսարյան հատում անել։ Ծնվեց առողջ աղջիկ, որին անվանեցին Ֆարա Հանիս Ֆայրոլ Հազիրի:
Կամարիայի ամուսինը ստիպված է ամբողջովին նվիրվել հիվանդ կնոջ եւ նորածին աղջկա խնամքին։

«Ես երազում եմ կնոջս տեսնել գիտակցության եկած,- ասել է նա։- Բայց շնորհակալ եմ, որ աղջիկս ծնվել է առողջ, ինչպես մյուս նորմալ երեխաները։ Կնոջս հղիության ընթացքում միայն կաթ էին տալիս, բայց, չնայած դրան, մեր աղջիկն առողջ է ծնվել։ Անգամ բժիշկն ասաց, որ դա իսկական հրաշք է»։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»