Ի՞նչ անակնկալ է սպասվում «Պատվից առավել» հեռուստասերիալի նոր եթերաշրջանում
«Պատվից առավել» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը շուտով ավարտվելու է: Վերջին նկարահանումներն արդեն կայացել են: Նախագծի ավարտը ստեղծագործական թիմը նշել է հենց նկարահանման վայրում՝ Կարապի լճում շամպայն խմելով: Tert.am Life-ը ներկա է եղել վերջին սերիայի նկարահանուներին և ներկայացնում է ինչպես մանրամասներն ու ֆոտոշարքը, այնպես էլ վերջին եթերի օրը, այն է՝ հուլիսի 19:
Պրոդյուսեր Ելենա Արշակյանը խոստանում է, որ դադարը երկար չի լինելու: Շուտով կրկին եթերում կլինեն: Հեռուստասերիալն առաջին եթերաշրջանով ավարտելու և երկրորդ եթերաշրջանով վերսկսելու որոշումը, Ելենայի խոսքով, ի սկզբանե են ունեցել:
«Մենք ի սկզբանե որոշել էինք ամռանն ունենալ փոքրիկ դադար, ապա եթեր վերադառնալ գերլարված զարգացումներով: Վերջին շրջանում շատ է քննարկվում նաև որոշ դերասանների կերպարային գծերի ավարտը: Ուզում եմ կրկին շեշտել, որ դա ևս նախապես որոշված էր, դերասաններն այդ մասին գիտեին նախագիծ մուտք գործելու պահից: Անխտիր բոլոր դերասանների հետ ունենք լավ հարաբերութուններ, կոնֆլիկտի պատճառով կերպարային գիծ փակելու մասին խոսք լինել չի կարող»,- ասաց պրոդյուսերը:

Այս եթերաշրջանի վերջին սերիայի զարգացումները Ելենան չբացահայտեց, սակայն խոստացավ հետաքրքիր ավարտ․ «Նախագիծն ավարտում ենք այնպես, որ մեր հեռուստադիտողը չի հեռանա էկրաններից ու նոր եթերաշրջանում կրկին հավատարիմ կմնա մեզ: Նոր եթերաշրջանում շատ հետաքրքիր անակնկալ է սպասվում, հանդիսատեսը հաճելիորեն անակնկալի կգա»,- ասաց նա՝ պահելով գաղտնիքը:
Նա շեշտեց, որ դադարը եթերային է, բայց ոչ աշխատանքային: Իրենց թիմը շարունակելու է աշխատել և շատ հետաքրքիր նկարահանումներ ունենալ՝ տարբեր վայրերում:
Նոր եթերաշրջանում դեպքերը սկսվելու են որոշ ժամանակ անց: Ելենան խոստանում է, որ արդեն սիրված դերասանները կներկայանան նաև արտաքին փոփոխություններով: Բացի այդ, դերասանական կազմում համալրումներ կլինեն․ թիմին կմիանան ինչպես արդեն հայտնի, այնպես էլ նոր դերասաններ: «Իմ սկզբունքն է հայտնի ու ճանաչված դերասանների կողքին հնարավորություն տալ նոր դերասններին: Այս անգամ էլ բացառություն չի լինի»:




































Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...