Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա Մաթևոսյան
Ժամանց

«Մազերս երկարացնեմ, դաջվածքներս ջնջեմ, դառնամ լավ աղջիկ, ամուսնանամ և նստեմ տանը»․ Անի Երանյանը՝ ոճախոխության և Մովսես Երեմյանի հետ ներկայիս հարաբերությունների մասին

Ինստագրամի սթորի բաժնում դերասանուհի Անի Երանյանը պատասխանել է երկրպագուների հարցերին՝ անդրադառնալով հանրային հետաքրքրություն առաջացնող մի շարք հարցերի: Ամենից շատ հնչող հարցերն ու կարծիքները, որոնց դերասանուհին տվել է հումորային պատասխաններ, ոճափոխության մասին են: «Ժողովուրդ թեթև ապրեք՝ կյանքը հիասքանչ է»,- այս մասին գրել է դերասանուհին։

Հետևորդներից շատերն էլ անդրադարձել են դերասանուհու դաջվածքին։ Անին երկրպագուներին հայտնել է, որ մինչ առաջին դաջվածքն այդքան քննարկվում էր, երկրորդն է արել․ «Միշտ եմ ցանկացել եմ և իմացել եմ, որ անելու եմ դաջվածք։ Դրանք արդեն երկուսն են»։
Շարունակելով հումորով մոտենալ այս թեմային՝ իր կյանք նպատակի վերաբերյալ հարցին Անին պատասխանել է․ «Երկարացնեմ մազերս, ջնջեմ դաջվածքներս, դառնամ լավ աղջիկ, ամուսնանամ և նստեմ տանը»։

Ժամանակին հայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը Մովսես Երեմյան-Անի Երանյան զույգն էր: Հետո նրանք բաժանվեցին, Մովսեսն արդեն ամուսնացել է և որդի ունի, իսկ Անին փակ է պահում իր անձնական կյանքը: Անդրադառնալով հարցին՝ արդյոք Մովսես Երեմյանի հետ ընկերական շփումը մինչ օրս շարունակվում է՝ դերասանուհին ասել է․ «Այս հարցից 100 հատ կա, եթե ոչ 200։ Ժողովուրդ ո՛չ ընկերական, ո՛չ բարեկամական»։

Դերասանական կարիերան ավարտելու վերաբերյալ հարցերին ի պատասխան Անին շտապել է հայտնել, որ կարիերան չի ավարտել և չի էլ պատրաստվում ավարտել։ Իր մոտ ուղղակի մեծ դադար է։

Այդ դադարն ու վերջին շրջանում էկրանից բացակայելը Անիի երկրպագուներից շատերին ենթադրությունների տեղիք են տվել, թե դերասանուհու կյանքում ներկայումս ծանր շրջան է։ Անին կիսվել է իրեն ոգևորող խոսքերով և կից հոլովակով պատասխանել․ «Ինձ մոտ ամեն ինչ շատ լավ է, ինձ մոտ ընդհանրապես բարդ ժամանակաշրջան չէ, ուղղակի փորձում եմ այս ամենին ավելի հումորով մոտենալ, մի անհանգստացեք»։

Վերջին շրջանում Անին սկսել է գործունեություն ծավալել որպես երգչուհի: Նա նույնիսկ խոսում էր ռուսական շոու բիզնեսում քայլեր անելու մասին: Սակայն պատասխանելով հարցին՝ իրեն դերասանուհի՞, թե՞ երգչուհի է համարում, Անին ասել է՝ դերասանուհի։