Տղամարդկանց մոտ քաղցկեղի առաջացման 8 նախանշան. Հարգելի կանայք ուշադրություն դարձրեք Ձեր տղամարդկանց
Աշխարհի երկրների մեծ մասում տղամարդկանց կյանքի տեւողությունը կանանցից մի քանի տարով քիչ է:
Մասնագետների խոսքով՝ դեպքերի մեծամասնությունում վաղ մահերը հնարավոր կլիներ կանխել, եթե տղամարդիկ ժամանակին դիմեին բժշկին՝ չանտեսելով տագնապալի նախանշանները:
The Sun-ը հաղորդում է, որ հետեւյալ նախանշանները, չի կարելի անտեսել, քանի որ դրանք կարող են վկայալե քաղցկեղի մասին.
Միզարձակման ժամանակ ցավոտ զգացողությունները կարող են շագանակագեղձի քաղցկեղի մասին վկայել: Իհարկե այս նախանշանը կարող է նաեւ այլ խնդիրների մասին վկայել, այսպես, թե այնպես դրանք պետք է հասկանա բժիշկը:
Ամորձիների մեծացումը եւ դրանցում ուռուցքի շոշափելիությունը մյուս նախանշանն է, որը կարող է մատնանշել քաղցկեղային գործընթացների մասին: Ամորձիների ցանկացած փոփոխություն արդեն պատճառ է բժշկին դիմելու համար:
Արյուն մեզում. հաջորդ նախանշանն է, որն արժանի է ուշադրության: Այն կարող է վկայել միզապարկի կամ երիկամների քաղցկեղի մասին, դրա համար այն չի կարելի անտեսել:
Արյուն կղանքում. աղիքներում ուռուցքի հնարավոր ախտանիշ է
Առնանդամի մաշկի ցանկացած փոփոխությունը նույնպես արժանի է ուշադրության՝ լինի ցան, բիծ կամ մաշկի հաստացում
Պտուկներից արտադրությունը կարող է կրծքագեղձի քաղցկեղի նշան լինել, որով հիվանդանում են ոչ միայն կանայք: Ցավ պտուկներում, ցան, այտուցվածություն կամ կոշտուկներ թեւատակերի շրջանում. սրանք այս հիվանդության մյուս նախանշաններն են:
Մշտական այրոցը կարող է կոկորդի կամ ստամոքսի քաղցկեղի նախանշան լինել
Քաշի անհասկանալի կորուստ. հաջորդ նախանշանը, որի դեպքում պետք է դիմել բժշկի: Եթե դուք նիհարում եք, բայց դրա համար որեւէ ջանք չեք գործադրում, դա կարող է ենթաստամոքսային գեղձի, ստամոքսի, կերակրափողի, թոքերի կամ այլ օրգանների քաղցկեղի նշան լինել
Այս նշաններից որեւէ մեկի առկայության դեպքում խորհուրդ է տրվում անհապաղ բժշկի դիմել:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...