Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԳործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում
Ժամանց

Այս 33 ամյա կնոջը գնդակահարել է իր ամուսինը. Ահա թե ինչ արեց նա մահանալուց վայրկյաններ առաջ

Կրակոց։ Ցավ։ Մահվան սարսափ։ Հակառակ զարհուրելի իրավիճակին, մայրը փրկել է իր երեխային խելագար մարդասպանի ճիրաններից․․․ սեփական մահվանից վայրկյաններ առաջ։ Նման գերբնական ուժով օժտված է միմիայն մայրական սերը։

Ջեսիկա Արենդայլն իսկական հերոսուհի է։ Նա մեռնելու պահին փրկել է իր 6-ամսական դստեր կյանքը։

33-ամյա կինն ուշ երեկոյան տուն է եկել զուգընկերոջ և իր երեխայի հոր՝ Անտուան Դևիսի հետ։ Անտուանը սաստիկ հարբած էր և իրեն անպատվաբեր էր պահում։ Հանկարծ նրա պահվածքը փոխվել է կույր զայրույթի, ու նա ԱՄՆ, Ջորջիա նահանգի Սմիրնի քաղաքում, տան մեջ ընկել է Ջեսիկայի հետևից։

Մայրը երեխային գրկած փորձելով պաշտպանվել հարբած զուգընկերոջից, ձեռքն է առել բեյսբոլի զարկիչը, սակայն նույն պահին տղամարդը ճանկել է մյուս զարկիչն ու մի քանի ուժեղ հարված հասցրել Ջեսիկային։ Ենթադրաբար, զարկիչի հարվածներից մեկը դիպել է նաև երեխային, որը գանգուղեղային վնասվածք է ստացել և ներկայումս բուժվում է հիվանդանոցում։
Ջեսիկան երեխայի հետ փակվել է լոգասենյակում, բայց Դևիսը կոտրել է դուռն ու հրացանով կրակել ընկերուհու գլխին։ Հատակին փռվելու պահին մահացու վիրավոր մայրը դեռ ամուր գրկած է եղել իր փոքրիկ Քոլբիին, և հոգեվարքի գալարումները չեն խանգարել նրան ընկնել այնպես, որ երեխային չգցի լոգասենյակի հատակին՝ միաժամանակ պաշտպանելով նրան սեփական մարմնով։

Ջեսիկայի մայրը՝ Թերեզ Լոնիելլոն, դստերը պահապան հրաշտակ է համարում․ «Ուղեղումդ չի տեղավորվում՝ ինչպես է նրան հաջողվել ընկնել բոլորովին ուրիշ կողմի վրա։ Իր մարմինն ուղղել է հատուկ անկյան վրա, որ փրկի երեխայի կյանքը՝ այդ պահին ամենևին չմտածելով իր մասին»։

Զարհուրելի ոճրագործությունց հետո Դևիսը լքել է լոգասենյակն ու ինքնասպան եղել։ Փոքրիկ Քոլբիին ոստիկանությունը գտել է լոգասենյակում՝ պատահարից 13 ժամ հետո։

Քոլբիի տատիկը հույս ունի, որ թոռնուհուն շուտով դուրս կգրեն հիվանդանոցից լիովին ապաքինված, քանի որ հիմա երեխան անհամեմատ լավ է զգում։ Քոլբին նաև 15-ամյա քույր ունի, որը շատ ցավագին էր ընդունել ողբերգական իրադարձությունները։

Ջեսիկայի հարազատներն ու ընկերները հիմնադրամ են բացել, որի միջոցներով ծածկել են խիզախ մոր հուղարկավորության ծախսերը, միաժամանակ ապահովելով որբացած քույրերին։ Վեց օրվա ընթացքում երկրի տարբեր ծայրերից Ջեսիկայի որբերի համար հավաքել է ավելի քան 20 հազար դոլար։