Այս ծննդաբերությունը մտել է Ուկրաինայի պատմության մեջ. նման բան այդ երկրում դեռ չէր եղել (Photo)
2016 թ. հունիսի 24-ին յուրահատուկ դեպք է տեղի ունեցել Ուկրաինայի պատմության մեջ:
Երկրի անկախ պատմության մեջ առաջին անգամ լույս աշխարհ է եկել բնական ճանապարհով բեղմնավորված հնգյակ: Հերոսուհի մայրը Օդեսայի 37-ամյա բնակչուհի Օքսանա Կոբելեցկայան է:
Հետաքրքիր է, որ նրա ընտանիքում երբեք նույնիսկ երկվորյակ չի եղել:
«Մեր ընտանիքներում՝ և՛ իմ կողմում, և՛ ամուսնուս, երբեք երկվորյակ կամ եռյակ չի եղել: Երբեք չէի մտածի, որ ինձ հետ կարող է սա տեղի ունենալ»,- պատմում է Օքսանան:
Նա և ամուսինն արդեն ունեցել են 3-ամյա դուստր և որոշել են ևս մեկ երեխա ունենալ:
Որքան են զարմացել, երբ հղիության 8-րդ շաբաթում ուլտրաձայնային հետազոտության ժամանակ իմացել են այս լուրը:
«Կին բժիշկը, որը հետազոտում էր, անասելի ուրախացավ, չէ՞ որ այսպիսի բան շատ հազվադեպ է լինում հետազոտողի աշխատանքում: Հետո ճշգրտեց, որ 5 պտուղ հստակ երևում է, բայց կարող է և վեցերորդ լինել»,- հիշում է Օքսանան:
Ծննդաբերության ժամանակ մոր հետ բժիշկների ամբողջ թիմ է աշխատել, այդ թվում՝ բժշկության 2 պրոֆեսոր:
![]()
Օքսանայի խոսքով՝ բժիշկներն իր վրա դողացել են ինչպես բյուրեղյա ծաղկամանի վրա:
Արդյունքում լույս աշխարհ է եկել 5 հիասքանչ երեխա՝ 3 տղա և 2 աղջիկ:
Նրանց անվանել են՝ Դենիս, Վլադիսլավ, Դավիթ, Դարյա և Ալեքսանդրա:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...