Ասյա Խաչատրյանը լուսանկարվել է կիսամերկ տղայի հետ խոտերի վրա հաճույքաղտիքի ժամանակ
Այս տարվա փետրվարին Արցախում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հայտնի դարձած Ասյա Խաչատրյանը Թբիլիսիում հանդիպել է իր ադրբեջանցի ընկերոջ հետ, որը, ինչպես պարզվում է, ոչ միայն նախկին զինծառայող է, այլև ազգայնական ու հակահայկական տրամադրությունների կրող։
Ասյա Խաչատրյանը հայտնի էր դարձել այն միջադեպի հետևանքով, երբ իր պնդմամբ՝ Արցախի ոստիկանները իրեն բաժին էին տարել անսովոր պահվածքի՝ գիշերը փողոցում ծխելու, կապույտ մազեր ունենալու պատճառով։
Ոստիկանությունում նրա հետ կոպիտ էին խոսել, սպառնացել և այլն, ինչի մասին Խաչատրյանը պատմել էր միջադեպից որոշ ժամանակ անց։ Դեռ այն ժամանակ բարձրացած աղմուկից հետո հայտնի դարձավ, որ Խաչատրյանն ադրբեջանցիների հետ անձնական կապեր ունի:
Այժմ նրա ադրբեջանցի ընկերը լուսանկարներ է հրապարակել Ասյա Խաչատրյանի հետ Թբիլիսիում հանդիպումից, ինչը աղմուկ է առաջացրել համացանցի հայկական հատվածում, քանի որ նույն ադրբեջանցու ֆեյսբուքյան էջում կան ոչ միայն զինվորական համազգեստով նկարներ, այլև հայատյաց ոճի գրառումներ։

2016 թվականի ապրիլի 4-ի գրառումներից մեկում Թեհրան Լիբրե անունով գրանցված ադրբեջանցի երիտասարդը հայտնում է, որ մեկնում է առաջնագիծ (Ապրիլյան պատերազմի ժամանակ էր)։ Մեկնաբանություններում նրան ցինիկաբար խնդրում են «1-2 հայի գլուխ բերել հետը», սրան էլ երիտասարդը նույն ցինիկությամբ պատասխանում է․ «Ներքին օրգաններ էլ չբերե՞մ՝ քաբաբ անենք»։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»