Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԳործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում
Ժամանց

13 քիչ հայտնի փաստեր, որոնք կարող են փրկել ձեր կյանքը

1. Եթե դուք հանդիպել եք արջի…

Մենք բոլորս էլ լսել ենք, որ արջի հանդիպելիս ավելի լավ է մեռած ձևանալ, բայց այդ ռազմավարությունը սովորաբար չի աշխատում։ Եթե դուք արջ եք տեսնում, պահպանեք հանգստություն ու քայլ հետ արեք՝ դանդաղ հեռանալով դեպի այն ուղղությամբ, որտեղից եկել եք՝ արջին տեսադաշտից դուրս չթողնելով։ Մի վազեք, քանի որ դա կարող է նրան սադրել հետապնդել ձեզ։

Արջերը շատ հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, և հենց որ այդ կենդանին տեսնում է, որ դուք չեք պատրաստվում հարձակվել նրա վրա, նա էլ չի հետևի ձեզ։ Ագրեսիվ արջեր հազվադեպ են պատահում։ Դուք նաև պետք է իմանաք, որ արջերը շատ արագաշարժ են, բայց ոչ համառ։ Եթե դուք արագ վազեք ծառի կամ մեքենայի շուրջբոլորը, արջը կհոգնի ու կարող է կորցնել հետաքրքրությունը։

Եթե արջը չափազանց շատ է մոտեցել, ոչ մի քայլ հետ չպետք է գնալ։ Շարունակեք խոսել հանգիստ ձայնով։ Եթե գազանը դադարի մոտենալ ձեզ, փորձեք կրկին մեծացնել ձեր միջև եղած տարածությունը։ Իրադարձությունների զարգացման այս փուլում ցանկացած արջ հավանաբար կհրաժարվի շարունակել բախումը և կհեռանա, եթե, իհարկե, նա ագրեսիվ չէ։

2. Ձեր տանը եղած անբացատրելի ձկնահոտը

Եթե դուք ձկան կամ մեզի ինչ-որ տարօրինակ բույր եք զգում, բայց չեք կարողանում գտնել դրա պատճառը, հնարավոր է՝ հալվել են էլեկտրական հոսանքի վարդակի կամ երկարացման լարի լարերը։ Դա կարող է հանգեցնել հրդեհի կամ պայթյունի։ Ավելի լավ է նման դեպքում անջատել հոսանքը, քանի դեռ չեք գտել խնդրի պատճառը։

3. Եթե ընկել եք մեռյալ հոսքի մեջ

Եթե մարդիկ ընկնում են կտրատվող հոսանքի մեջ, նրանց առաջին միտքն այն է լինում, որ արագ հասնեն ափին, դրա համար էլ նրանք շուտ են հոգնում ու նվազեցնում ապրելու, կենդանի մնալու իրենց հնարավորությունները։ Եթե դուք զգում եք, որ ընկել եք այդպիսի հոսանքի մեջ, հանգստություն պահպանեք ու սկսեք լողալ ոչ թե ափի ուղղությամբ, այլ դրան զուգահեռ։ Այդպես դուք շուտով դուրս կգաք կտրատվող հոսքից ու կկարողանաք ափ վերադառնալ։

4. Ասպիրին՝ ինֆարկտի ժամանակ

Ասպիրինը կարող է օգնել սրտային տագնապի ժամանակ, բայց այն պետք է արագ ընդունել։ Հիվանդը պետք է պառկի ու լավ ծամի հաբը նախքան այն կուլ տալը, որ ասպիրինը ժամանակին սկսի գործել։

5. Ինչպե՞ս ճանաչել ջերմային հարվածը

Տապի կամ արևայրուքի ամենաակնհայտ նշաններն են գլխապտույտն ու սրտխառնուքը, բայց եթե դուք վստահ չեք (քանի որ այդ նշանները կարող են ի հայտ գալ տարբեր պատճառներով), ինչ-որ քաղցր բան կերեք։ Եթե ձեր կերածի համը տհաճ է, ապա դա ջերմային հարված է։ Սրտային խնդիրներ ունեցող մարդիկ պետք է անհապաղ բժշկի դիմեն։

6. Ինչպե՞ս մարդուն վերադարձնել գիտակցության

Եթե դուք ուզում եք մարդուն գիտակցության բերել, նրան պառկեցրեք մեջքի վրա ու ծնկներով սեղմեք կուրծքը։ Այդպիսով կլավանա ուղեղի արյան շրջանառությունը, և մարդը ուշքի կգա։ Բայց նախ՝ համոզվեք, որ մարդը չունի ոչ մի վնասվածք կամ վերք, քանի որ այդ դեպքում կարող եք իրավիճակը բարդացնել։

7. Թունավոր օձի խայթոցի դեպքում

Չնայած տարածված կարծիքին, որ պետք է ծծել ու թքել թույնը, մի արեք նման բան։ Դրա փոխարեն վերքի վրա դրեք սառը թրջոց։ Խայթվածը պետք է պառկի, պահպանի հանգստությունը, հեղուկներ խմի ու ընդունի հակաալերգիկ պրեպարատներ, եթե դա հնարավոր է։ Ամրակապ մի դրեք, վերքը մի կտրեք ու մի փորձեք ծծել ու թքել թույնը։

8. Այն բանից հետո, երբ դուք փրկել եք խեղդվող մարդու…

Եթե ձեզ հաջողվել է փրկել խեղդվող մարդու, նրան խորհուրդ տվեք անհապաղ հիվանդանոց դիմել, քանի որ նրա թոքերի մեջ կարող է ջուր մնացած լինել, որը կհարուցի լուրջ խնդիրներ ու կարող է հանգեցնել մարդու մահվան դեպքից օրեր անց։

9. Ինչպես վթարից հետո կոտրել մեքենայի ապակիները

Եթե վթարից հետո դուք փակված եք մնացել ավտոմեքենայի մեջ, ու դռները չեն բացվում, դուք պետք է կոտրեք պատուհանը։ Ամենապարզ եղանակը դա անելու համար նստատեղի գլխամասի հատվածն օգտագործելն է։ Այն սովորաբար դուրս է գալիս։ Դրա ու մետաղյա իրի օգնությամբ կարող եք կոտրել ապակին։

10. Հրդեհը կարող է սկսվել մի շիշ ջրի պատճառով

Սա կարող է տարօրինակ հնչել, բայց մի շիշ ջուրը լիովին կարող է հրդեհ հարուցել։ Եթե այն թողնես արևի տակ, պլաստիկը կաշխատի որպես լինզա ու արևի ճառագայթները կխտացնի մի տեղում։ Դրա համար ավելի լավ է ջրի շշերը լուսամուտագոգին չդնել։ Հատկապես խուսափեք դրանք ավտոմեքենայի մեջ դնելուց, ուր արևը խիստ կտաքացնի դրանք։

11. Ձեզ մոտ միշտ պետք է ունենաք հակաալերգիկ պրեպարատ

Ձեզ մոտ կարող է ալերգիա լինել մի բանից, որին դուք չեք էլ կասկածում, իսկ ուժգին ալերգիկ ռեակցիան կարող է հանգեցնել մահվան։ Դրա համար, եթե դուք պատրաստվում եք մեկնել արտասահման, դուք պետք է ընդունեք հակաալերգիկ դեղամիջոց։ Դուք չգիտեք, թե ձեր մարմինն ինչպես կարձագանքի նոր սննդամթերքին, բույսերին ու միջատներին։

12. Եթե դուք նկատել եք, որ ջուրը չափազանց շատ է հեռացել ափից, դա կարող է ցունամիի մոտենալու նշան լինել

Եթե դուք նկատել եք նման բան, ձեր շուրջը եղած մարդկանց զգուշացրեք։ Ցավոք, 2004թ. Թաիլանդի շատ բնակիչներ ուշադրություն չդարձրին այդ նշանին։ Երբ Փհուկետի մոտի ջրերը հեռացան ափերից, մարդկանց մեծ մասը շատ ուրախացավ ու գնաց ձուկ ու խխունջ հավաքելու։ Երեխաներն իսկապես հիացած էին։

Բայց լողափերից մեկում 10-ամյա անգլուհի Թիլլի Սմիթը հասկացավ, թե ինչ է կատարվում, ու զգուշացրեց իր ծնողներին, ովքեր նախազգուշացրին այլ լողափերի, ինչպես նաև մերձակա հյուրանոցի աշխատակիցներին։ Մարդկանց տարհանեցին, և այդ լողափում ոչ մի զոհ չեղավ այն ժամանակ, երբ թաիլանդական այլ լողափերում ավելի քան 5000 զոհ գրանցվեց։

13. Համար երեք

Եթե դուք գտնվում եք կրիտիկական իրավիճակում, լավ կլինի՝ հիշեք հետևյալ թվերը, որոնք նկարագրում են միջին վիճակագրական մարդու գոյատևելու ունակությունները՝ 3 րոպե՝ առանց օդի, 3 ժամ՝ էքստրեմալ ջերմաստիճանների դեպքում, 3 օր՝ առանց ջրի, 3 շաբաթ՝ առանց ուտելու։

 Աղբյուր