Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը
Ժամանց

Խոյեր, Ձեզ մոտ ամեն բան լավ է ստացվելու․ հուլիսի 22-ի աստղագուշակը

Խոյ

Ձեզ մոտ շատ բան լավ է ստացվում: Դուք լավ հասկանում եք շրջապատին և նույնիսկ ամենաբարդ մարդկանց հետ կարող եք մոտեցում գտնել։ Կարևոր է նաև այն, որ ձեզ հաջողվում է հասկանալ սեփական զգացմունքներն ու ցանկությունները։ Դժվար թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան կարողանա զարմացնել ձեզ կամ մոլորության մեջ գցել, ստիպել հրաժարվել մտածածից: Հնարավորություն կունենաք կարգ ու կանոն մտցնելու ֆինանսական գործերում, գործարքներ կնքելու, որոնք շուտով շահույթ կբերեն: Հավանական են հաճելի և հետաքրքիր ուղևորությունները: Որոշ Խոյեր ուղևորության կմեկնեն գրեթե անծանոթ մարդկանց հետ, ովքեր վերջում իսկական ընկերներ կդառնան:
Ցուլ

Շատ արդյունավետ օր է: Հարմար է կարևոր գործերի համար: Դուք ճիշտ եք գնահատում իրավիճակը, հասկանում եք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Նրանք, ովքեր վաղուց պատրաստվում էին ինչ-որ բան փոխել կյանքում, կանեն առաջին քայլերը, կհասկանան, թե որն է ճիշտ ուղին: Վառ են դրսևորվում առաջնորդական հատկանիշները, հեշտ կլինի գտնել և միավորվել դաշնակիցների հետ: Դուք կարող եք շատերին ձեր կողմը գրավել և վարակել ձեր գաղափարներով։ Նույնիսկ վաղեմի մրցակիցները կարող են ձեր դաշնակիցները դառնալ:
Երկվորյակ

Այնքան էլ արդյունավետ օր չէ: Կարևոր ու բարդ գործեր ավելի լավ է չպլանավորել: Դրանք, ամենայն հավանականությամբ, դժվար կլինի ժամանակին ավարտին հասցնել։ Իսկ ահա հանգիստը կարող է շատ օգտակար լինել: Դուք կարող եք վերականգնել ուժերը: Պետք է հետևողական լինեք շփման մեջ: Փորձեք գործ չունենալ նրանց հետ, ովքեր հաճախ քննադատում են ձեզ կամ փորձում են ճնշում գործադրել: Դիմակայել նման մարդկանց այսօր դժվար կլինի: Բայց շատ հաճելի կլինի շփումը հին ընկերների հետ, ովքեր հոգեհարազատ են ձեզ և ընդունակ են հասկանալ ձեր ապրումները:
Խեցգետին

Օրվա սկիզբը բարենպաստ է։ Դուք ակտիվ եք, վճռական եք տրամադրված, կարող եք շատ բան հասցնել մի քանի ժամում: Նույնիսկ դժվարին գործերում ձեզ օգնություն անհրաժեշտ չէ, դուք ինքնուրույն կարող եք հաղթահարել շատ դժվարություններ: Բայց ինչքան ժամանակ անցավ, այնքան ավելի շատ են հուզումների առիթներ առաջանում, և դուք ավելի եք նյարդայնանում: Երեկոյան չեն բացառվում տարաձայնությունները և վեճերը: Մտերիմների հետ ընդհանուր լեզու գտնելը հեշտ չի լինելու: Պաշտպանելով ձեր տեսակետը՝ դուք հաճախ անտեսում եք մնացածի կարծիքը։ Զարմանալի չէ, որ առաջանում են նոր վիրավորանքներ, իսկ փոխադարձ պահանջների հոսքը գնալով ուժեղանում է:
Առյուծ

Այնքան էլ վատ օր չէ: Դուք լավատեսորեն եք տրամադրված: Դա հաճախ օգնում է հաղթահարել շատ դժվարություններ։ Հնարավորություն կունենաք շատ բան սովորելու կամ ստանալու ինֆորմացիա, որը շուտով օգտակար կլինի: Դուք կարող եք լուծել այն գործը, որի վրա շատ ժամանակ էիք ծախսել և կստանաք ավելի լավ արդյունք, քան ակնկալում էիք: Լավ են անցնում գործնական բանակցությունները: Կարող եք ձեր կողմը գրավել նույնիսկ նրանց, ում հետ նախկինում լեզու չեք գտել: Կարելի է գնումներ կատարել, նույնիսկ եթե դրանք նախապես ծրագրված չեն:
Կույս

Պետք է հանգստություն պահպանեք, չնայած որ դա հեշտ չի լինի: Մի շտապեք կարևոր որոշումներ կայացնել կամ փոխել պլանները: Հիմա դուք շատ մեծ նշանակություն եք տալիս հույզերին, իսկ հետո կարող եք սխալներ կատարել: Ձեզ ժամանակ տվեք իրավիճակը հասկանալու համա: Եթե ուշադիր լինեք, ապա կգտնեք այն գործոնները, որոնք կարող են կարևոր դեր խաղալ: Հավանական են տարաձայնությունները կանանց հետ: Նույնիսկ վաղեմի ընկերուհիների հետ երբեմն դժվար կլինի ընդհանուր լեզու գտնելը։ Բայց երեկոյան բոլոր վեճերն ու վիրավորանքները կմնան անցյալում, հարաբերությունները կկարգավորվեն:
Կշեռք

Եթե ձեզ անհրաժեշտ է ինչ-որ մեկին ձեր կողմը քաշել, դրա համար օգտագործեք օրվա առաջին կեսը: Այդ ժամանակ հեշտ կլինի գտնել նոր դաշնակիցներ, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը: Ձեր նպատակասլացությունը վարակիչ է, իսկ ոգևորությունը ոչ ոքի անտարբեր չի թողնում: Մի երկմտեք և պատմեք ձեր գործերի և հաղթանակների մասին, հատկապես եթե ձեզ հարցեր են տալիս: Օրվա երկրորդ կեսը հարմար է կենտրոնացում և ուշադրություն պահանջող աշխատանքի համար: Այն միապաղաղ ու ձանձրալի չի լինի: Դուք չեք շեղվի և սխալներ թույլ չեք տա:
Կարիճ

Օրն այնքան էլ վատը չէ, սակայն դուք հակված եք կարևորություն տալու դժվարություններին: Նույնիսկ փոքր խնդիրները կարող են զարմացնել ձեզ, մոլորության մեջ գցել, ստիպել հրաժարվել մտածածից: Լավ կլինի, եթե ձեր կողքին լինի մարդ, ով կաջակցի ձեզ այդ պահին, կասի, թե ինչ պետք է անել հաջողության հասնելու համար: Մի շտապեք գործարքներ կնքել: Կարևոր է զգուշություն պահպանել ֆինանսական գործերում: Եթե դուք սկսեք զբաղվել երկարաժամկետ ծրագրերով, մտածեք, թե ինչի վրա պետք է կենտրոնանալ առաջին հերթին: Եթե փորձեք միանգամից ամեն ինչ անել, ապա ռիսկի կդիմեք շատ ջանք թափել:
Աղեղնավոր

Օրվա սկիզբը բարենպաստ է: Կարևոր գործերը ավելի լավ է չհետաձգել: Կարող եք լուծել բազմաթիվ մասնագիտական հարցեր և անձնական խնդիրներ: Հեշտ կլինի օգնականներ գտնել: Ընկերները կաջակցեն ձեր բոլոր գաղափարները: Երեկոն ավելի լարված կանցնի: Պետք չէ շտապել եզրակացություններ անելիս կամ որոշումներ կայացնելիս: Մի հավատացեք այն ամենին, ինչ ձեզ ասում են: Ցանկացած տեղեկատվություն հարկ է մանրակրկիտ ստուգել: Ինչ-որ մեկը կարող է հատուկ մոլորեցնել և թյուրիմացություններ ստեղծել ձեր համար:
Այծեղջուր

Օրը բավականին բարդ է։ Ոչ միշտ է հաջողվում ճիշտ սահմանել առաջնահերթությունները, հասկանալ, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Տանը սովորականից շատ գործեր կառաջանան: Չի բացառվում, որ մտերիմներին անհրաժեշտ լինի ձեր օգնությունը: Դժվար է պահպանել հանգստությունը: Դուք շատ բան եք սրտին մոտ ընդունում, կարող եք անհանգստանալ այն բաների համար, ինչը այլ ժամանակ պարզապես չեք նկատել: Ավելի լավ է գործերը չհետաձգել օրվա երկրորդ կես: Ամենայն հավանականությամբ, դուք չափից շատ հոգնած կլինեք և պարզապես չեք կարողանա դրանց վրա կենտրոնանալ:
Ջրհոս

Օրը կուրախացնի հաճելի անակնկալներով, հաջող զուգադիպություններով: Դուք շատ զգույշ եք, չեք կորցնում հնարավորությունը հաջողության հասնելու համար, լուծում եք սեփական խնդիրը կամ օգնում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Լավ են անցնում ընկերական և գործնական հանդիպումները: Դուք կարող եք հեշտությամբ ընդհանուր լեզու գտնել մարդկանց հետ և դուր գալ նրանց: Հավանական է ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Հնարավորություն կունենաք հաճելի անակնկալ մատուցելու ձեր սիրելիին կամ ուրախացնելու ձեր լավ նորություններով: Ընտանեկան գործերը ձանձրալի և հոգնեցուցիչ չեն լինի: Դուք կստանաք սիրելիների աջակցությունը բազմաթիվ նախաձեռնություններում:
Ձուկ

Օրվա սկիզբին ավելի լավ է զգույշ լինել ֆինանսական հարցերի հետ: Փորձեք շատ չծախսել, ձեռնպահ մնալ ինքնաբուխ գնումներից, գործարքներ չկնքել՝ մանրակրկիտ ուսումնասիրելով դրանց պայմանները: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ծանոթությունների համար, սակայն այս ժամանակահատվածը հարմար է և այն բանի համար, որ միայնակ մնաք: Դուք շատ կմտածեք և հնարավոր է՝ կարևոր հետևություններ անեք:

 

Աղբյուր