Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՓաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԻշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԳործարկվում է Komatsu PC 3000-ն․ ԶՊՄԿ-ում դասընթացներ են գեմանացի հրահանգչի հետ Եկեղեցու դեմ հարձակումը թելադրվում է մեր թշնամի երկրների կողմից. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային իրավունք ասվածը կորցրել է իր լեգիտիմությունն ու ուժը. Աննա ԿոստանյանՈւՂԻՂ. Դատարանը հրապարակում է Էդգար Ղազարյանի գործով որոշումը Էրեբունի 20/52 հասցեում վերաբացվեց Ucom-ի վաճառքի և սպասարկման կենտրոնը Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում
Ժամանց

«Ափսոսում եմ, որ դրանց վրա ժամանակ եմ ծախսել». Հայկուհի Մաթեւոսյան

Մայիսին տեղի ունեցած Ազգային գեղեցկության մրցույթի հաղթող 19-ամյա Հայկուհի Մաթեւոսյանը տիտղոսին եւ թագին արժանանալուն զուգահեռ հայտնվեց տարբեր խոսակցությունների կիզակետում: BRAVO.am-ի հետ նոր զրույցում նա անդրադարձել է իր հասցեին հնչող քննադատություններին, նշել՝ արդյոք փոխվել է կյանքը հաղթանակից հետո, նաեւ ասել է, թե ինչպիսի տղամարդ է պատկերացնում իր կողքին:

— Մինչ «Հայաստանի գեղեցկուհի 2019» տիտղոսին արժանանալն ինչպիսի՞ն է եղել Ձեր ճանապարհը մոդելային աշխարհում:

— Մոդելինգն առաջ, եւ թե տիտղոսին արժանանալուց հետո ինձ համար եղել եւ մնում է որպես հոբբի: Ես արդեն ընտրել եմ իմ մասնագիտությունը՝ իրավագիտությունը: Այնուամենայնիվ, մոդելինգում եւս փորձում եմ պրոֆեսիոնալ լինել:

Ամեն ինչ շատ պատահական եղավ: Այս ոլորտում առաջին քայլերս սկսել եմ 2017թ.-ին` «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթով: Բավական լուրջ գործնական առաջարկներ եղան ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մտածեցի՝ ինչու ոչ: Կարելի է մի փոքր էլ մոդելինգով զբաղվել: Նկարահանվել եմ մի քանի գովազդային հոլովակում: Գովազդային ոչ բոլոր կազմակերպությունների հետ եմ համագործակցում: Չեմ նկարահանվի մերկ եւ կիսամերկ ֆոտոշարքերում: Մոդել դառնալն ինձ համար երազանք չի եղել: Իսկ տիտղոսին արժանանալու ցանկություն եղել է, որն էլ իրականացավ:

Հայկուհի Մաթեւոսյանը

-Ի՞նչ տվեց Ձեզ եւ ի՞նչ փոխեց Ձեր կյանքում հաղթանակը:
-Փառք Աստծո, տիտղոսը մարդկային արժանիքներ չփոխեց. նույնն եմ մնացել: Ձեռք բերեցի լավ ընկերներ, որոնց հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ եմ: Շատ դժվար եւ միեւնույն ժամանակ շատ հաճելի ճանապարհ է: Բավական շատ գործնական առաջարկներ ստացա եւ շարունակում եմ ստանալ: Հաճախ միանգամից մերժում եմ, որովհետեւ այս շրջանում զբաղված եմ այլ աշխատանքով. դեռ մրցույթից առաջ էի նշել, որ պետք է զբաղվեմ բարեգործությամբ: Փորձում եմ օգնել մարդկանց:

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը միջոցառում ենք նախաձեռնել. մրցույթի մի քանի մասնակցի հետ փորձելու եմ ուրախացնել երեխաներին: Ավելի ուշ սպասվում է եւս մեկ՝ ավելի մասշտաբային բարեգործական միջոցառում:

-Մրցույթից հետո քննադատությունների ու խոսակցությունների պակաս չեղան: Պատրա՞ստ էիք եւ ինչպե՞ս էիք վերաբերվում դրանց:
-Միշտ էլ մտածել եմ, որ հաղթանակից հետո ցանկացած մասնակից արժանանալու է քննադատությունների: Հաղթող մասնակիցը չի կարող բոլորի ճաշակով լինել: Այսպիսի բուռն քննադատությունների, բնականաբար, չէի սպասում: Երբ դեռ նոր, թարմ էր այդ ամենը, տխրում էի: Հետո հասկացա, որ պետք չէ տխրել: Ես դեմ չեմ առողջ քննադատություններին, բայց լինում են նաեւ էժանագին խոսակցություններ, որոնք կարդալու համար ժամանակ չեմ ծախսում: Ափսոս է այդ ժամանակը: Որոշ մարդիկ իրենց ոչ ադեկվատ են պահում վիրտուալ հարթակում միայն: Նրանցից եւ ոչ մեկը չի համարձակվի կանգնել իմ դիմաց եւ նույնն ասել ինձ: Իմ շրջապատում այնքան շատ են կիրթ մարդիկ, որոնց կարծիքներն ավելի հետաքրքիր են: Հիմա մտածում եմ` ինչու էի այն ժամանակ հուսահատվել, երբեմն տխրել: Ափսոսում եմ, որ դրանց վրա ժամանակ եմ ծախսել:

Հայկուհի Մաթեւոսյանը

— Սովորում եք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում: Ինչպե՞ս եք ապագայում համատեղելու մոդելինգն ու իրավագիտությունը:
-Մրցույթի ժամանակ քննությունների շրջան էր: Դժվարանում էի կողմնորոշվել: Հետո հասկացա, որ մոդելինգը ժամանակավոր է: Այո, կարելի է ժամանակ հատկացնել եւ պրոֆեսիոնալ զբաղվել այս մասնագիտությամբ, բայց առաջնայինն իմ մասնագիտությունն է, որն իմ ամբողջ կյանքի համար է:

— Առաջիկայում կրկին գեղեցկության մրցույթներում Ձեզ կտեսնե՞նք:
— Հայաստանում, բնականաբար, ոչ, որովհետեւ արդեն տիտղոսն ունեմ, իսկ միջազգային մրցույթներում կներկայացնեմ մեր երկիրը:

— Շո՞ւտ եք հիասթափվում:
— Յուրաքանչյուրն էլ ապրում է հիասթափություն: Շատ լուրջ դեռ չեմ հիասթափվել: Բավական փակ մարդ եմ: Ոչ բոլորին եմ մոտ թողնում, շփման մեջ սահման ունեմ: Կարծում եմ՝ դրանից է, որ մարդկանցից գրեթե չեմ հիասթափվում:

-Կյանքում եւ մասնագիտության հարցում ի՞նչն է Ձեզ առաջ մղում:
-Ինձ առաջ է մղում նպատակասլացությունն ու ինքնավստահությունը:

8
Հայկուհի Մաթեւոսյանը

-Գեղեցկուհիները հիմա հաճախ են արհեստական միջամտությունների դիմում՝ գեղեցկության ժամանակակից չափանիշներին հասնելու համար: Դուք ունե՞ք չափանիշներ: Որո՞նք են:
-Կարծում եմ՝ այն, ինչ տվել է բնությունը, դա է գեղեցիկ: Պարզապես, պետք է ճիշտ մատուցել: Արհեստական միջամտությանը կողմ եմ, եթե կա դրա խիստ անհրաժեշտություն: Կարելի է շտկումներ, փոփոխություններ անել, իհարկե, չափի մեջ: Գուցե դրանով ինքնավստահ են դառնում: Հաճախ անցնում են չափը, որը տգեղ է: Չեմ ընդունում:

— Ինչպե՞ս եք վերաբերվում էսթետիկ վիրահատություններին: Առաջիկայում բացառո՞ւմ եք նման միջամտություններ:
— Քթիս միջնապատը վիրահատված է: Առաջիկայում չեմ դիմի արհեստական միջամտությունների, որովհետեւ չեմ կարծում, որ դրա կարիքը կա:

— Ամենաանհեթեթ եւ զայրացնող մեկնաբանությունը, որ լսել եք Ձեր մասին:
-Շատ ծիծաղելի է, երբ լսում եմ, որ տիտղոսն ինձ համար գնել են: Բայց բոլորս էլ տեսանք, թե ինչպիսին էր ժյուրիի կազմը: Լսել եմ նաեւ այն, որ մարմնիս որոշ հատվածներ վիրահատել եմ: Իսկապես ծիծաղելի եւ անհեթեթ է հնչում:

— Տիտղոսին արժանանալուց հետո երկրպագուները շատացա՞ն:
-Այո, նվերներ, անանուն ծաղկեփնջեր շատ եմ ստացել: Անգամ ամուսնության առաջարկություն է եղել: Շատ վաղ է այդ մասին մտածել: Դեռ ուշադրություն չեմ դարձնում:

-Ընտրյալ ունե՞ք:
-Անձնական կյանքի մասին գերադասում եմ չխոսել:

-Ինչպիսի՞ն եք պատկերացնում կամ տեսնում Ձեր կողքի տղամարդուն:
— Նա պետք է լինի դաստիարակված, ճկուն մտածելակերպով, մարդկային բարձ արժեքներով օժտված եւ, իհարկե, ներկայանալի: