Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա Մաթևոսյան
Ժամանց

10 ամենագերագնահատված զբոսաշրջային վայրերը Եվրոպայում, որոնք իրականում կհիասթափեցնեն Ձեզ

Եվրոպա այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկ ունի տուրիստական օբյեկտների ցանկ, որոնք պարտադիր են այցելության համար։ Արդյունքում նրանք ստիպված են լինում ժամերով հերթ կանգնել, ապա անցնել ամբոխի միջով՝ տեսնելու տեսարժան վայրի գոնե մի հատվածը, բայց հաճախ նրանց մեծ հիասթափություն է ապասում։

Ձեզ ենք ներկայացնում այն 10 զբոսաշրջային վայրերը Եվրոպայում, որոնք միգուցե իրականում հիասթափեցնեն Ձեզ։

10. Էյֆելյան աշտարակ


Ինչքան գեղեցիկ տեսք ունի Փարիզի ամենառոմանտիկ վայրը բացիկների վրա, այնպես չէ՞։ Իհարկե, քաղաք այցելող յուրաքանչյուր մարդ պարտավորված է զգում աշտարակը տեսնելու, այդ իսկ պատճառով պատրաստ եղեք սարսափելի հերթերին, վերելակի ու ռեստորանների ազատ չլինելուն։

9. Պիզայի աշտարակ


Այո, աշտարակը իսկապես ընկնող տեսք ունի, սակայն ասում են, որ նման էֆեկտ ստացել են հատուկ զբոսաշրջիկներին գրավելու համար։ Աշտարակի շրջակայքում մշտապես նույն տեսարանն է. տասնյակ մարդիկ լուսանկարվում են՝ այն «բռնելու» դիրք ընդունած։

8. Կոպենհագենի ջրահարսը


Դանիայի մայրաքաղաքի խորհրդանիշը՝ Անդերսենի հեքիաթի Ջրահարսը, այցելության պարտադիր վայր է բոլոր զբոսաշրջիկների համար, սակայն այնտեղ արդեն իսկ եղած զբոսաշրջիկները խորհուրդ են տալիս չշտապել Ջրահարսի մոտ՝ հիասթափություն չապրելու համար. արձանն ունի ընդամենը 1,25 մ բարձրություն և արտաքնապես գրավիչ ու տպավորիչ չէ։

7. Սթոունհենջ
Ո՞վ չի լսել խորհրդավոր քարերի մասին, որոնք գտնվում են Լոնդոնից քիչ հեռավորության վրա։ Այս միստիկ վայրը իր մոտ է կանչում բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք ցանկանում են հնագույն կառույցը տեսնել։ Քարերն իրականում շրջափակված են ցանկապատերով և այնքան էլ հետաքրքիր տեսք չունեն։

6. Վենետիկ

Վենետիկը փորձառու զբոսաշրջիկներն անվանում են «տուրիստական հսկայական թակարդ». հայտնի ջրանցքները շատ աղտոտ են, քաղաքում մեծ թվով բնակչություն կա, կենտրոնում հնարավոր չէ մատչելի գնով սնունդ գտնել։

5. Կարմիր լուսացույցների թաղամասը Ամստերդամում


Այս թաղամասը քաղաքի գլխավոր այցեքարտն է։ Ներկայումս վատ վիճակում է. աղբ, շատ ժողովուրդ։ Նրբանցքները չափանազանց նեղ են նորմալ տեղաշարժվելու համար։

4. Լոնդոնի աչք
Այս հաջողված կոմերցիոն նախագիծը վեր է խոյանում Լոնդոնի պատմական հատվածի կենտրոնում։ Արդյոք արժե՞ գումար ու ժամանակ՝ 30-40 րոպե, վատնել հերթում այն բանի համար, որպեսզի մի քանի րոպեով վերևից նայեք քաղաքին։ Զբոսաշրջիկների մի մասը պատրաստ է դրան, իսկ մյուս մասը նախընտրում է այցելել ամրոցներ, թանգարաններ ու հին քաղաքի այգիներ։

3. Մոնա Լիզա


Այսօր Մոնա Լիզան գտնվում է Փարիզի Լուվրի թանգարանում։ Լուվրն ինքն իրենով տեսարժան վայր է և այնքան մեծ, որ եթե ցանկանաք յուրաքանչյուր կտավի գոնե մեկ րոպե հատկացնել, ապա կպահանջվի 500 տարի՝ բոլորը տեսնելու համար։ Շատ զբոսաշրջիկներ սկսում են հենց Մոնա Լիզայից, հետևաբար, դահլիճը, որտեղ գտնվում է այս կտավը, մշտապես բազմամարդ է ու ճնշող։

2. Միզող տղան


Փորձառու զբոսաշրջիկներն ասում են, որ Բրյուսելում շատ չեն տեսարժան վայրերը, եթե, իհարկե, չեք սիրում բարձր վարչական շենքերին նայել։ Սակայն մի տեսարժան վայր պլանավորում են տեսնել բոլորը, և դա Միզող տղայի արձանն է։ Խնդիրն այն է, որ բրոնզե արձանի առջև միշտ շատ մարդ կա հավաքված։ Երբ Ձեզ վերջապես հաջողվի հասնել դիտորդների առաջին շարք, ապա կտեսնեք, որ այն նույն տեսքն ունի, ինչ լուսանկարներում, պարզապես ավելի փոքր։

1. Սեն-Տրոպե քաղաք, Ֆրանսիա


Քաղաքն այնքան լի է զբոսաշրջիկներով, որ անգամ տեղի բնակիչներն են ցանկանում հարևան քաղաքներ տեղափոխվել։ Չնայած որ սա գեղեցիկ վայր է, Սեն-Տրոպեն նման է Լազուրի ափի մյուս բոլոր քաղաքներին։

Աղբյուր