Հնդկաձավարը ճարպի ոխերիմ թշնամին է. Ճիշտ օգտագործեք և կազատվեք ավելորդ կիլոգրամներից
Հում հնդկաձավարով կեֆիրը առավոտյան հիանալի նախաճաշ է, այն բացի համեղ լինելուց նաև շատ դրական ազդեցություն է գործում օրգանիզմի վրա: Իսկապես հրաշքներ է գործում: Սա հիանալի տարբերակ է նրանց համար ովքեր ցանկանում են նիհարել: Հում հնդկաձավարով կեֆիրը կարգավորում է կենսականորեն կարևոր օրգանների աշխատանքը:
Սակայն պետք չէ վախենալ «հում» վիճակից: Այն այդպես ավելի համեղ է: Շատ արագ է պատրաստվում: Պետք է պատրաստել երեկոյան նախորդ օրը առավոտյան ուտելու համար: Մեկ բաժնի համար անհրաժեշտ է վերցնել 2 ճաշի գալ հնդկաձավար հում վիճակում և 200 գ կեֆիր: Հնդկաձավարը մաքրել, լավ լվանալ և քամել:
Լցնել խորը եզրերով ափսեի կամ աղցանամանի մեջ, վրան լցնել կեֆիրը և ծածկել ափսեով ու թողնել ողջ գիշեր: Առավոտյան քաղցած վիճակում ուտել: Կարելի է ավելացնել նաև համեմունքներ, սամիթ, քրքում, ընկույզ, չամիչ, բանան, խնձոր, մեղր և այլն: Անուշ արեք հնդկաձավարով կեֆիրը առավոտյան քաղցած վիճակում և միշտ կլինեք առողջ, գեղեցիկ ու կենսուրախ:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...