Բժիշկները խնդրեցին նրան չտանջել երեխայի դին…
Այս պատմությունը տեղի է ունեցել Ուկրաինայում, 5 տարի առաջ: Ամանորի գիշերն էր, ընտանիքը նշում էր այն ընկերների հետ միասին՝ իրենց նոր տանը, որի մասին վաղուց էին երազել:

Ծնողները նստած էին խոհանոցում, իսկ երեխաները վազվզում և խաղում էին: Հանկարծ տանը համեմատաբար լռություն տիրեց: Ռուսլանն ու Նաստյան սովոր էին, որ իրենց դստեր ծիծաղն անդադար պիտի լսվի, սակայն հանկարծ նկատեցին, որ երեխան սենյակում չէ: Վազեցին նրան փնտրելու, և երբ հայրն իջավ լողավազանի մոտ, տեսավ, որ երեխայի անշնչացած մարմինն ընկած է լողավազանի հատակին: Ռուսլանը սկսեց երեխային արհեստական շնչառություն կատարել, իսկ ընկերները շտապօգնություն կանչեցին…

10 րոպեից եկան բժիշկները: Նրանք մի կողմ տարան Ռուսլանին, իսկ Ալեսյայի մոտ մահ գրանցեցին: Հայրն իջել էր ծնկի և խնդրում էր բժիշկներին մի բան անել, փրկել երեխային: Սակայն վերջիններս միայն կարողացան ոստիկանություն կանչել: Այդ ժամանակ Ռուսլանը նորից սկսեց արհեստական շնչառություն կատարել՝ ընթացքում երեխայի կրծքավանդակին սեղմելով:

Բժիշկները խնդրում էին չտանջել երեխայի մարմինը, քանի որ միևնույնն է, աղջիկն արդեն մահացած է: 3 րոպե անց Ռուսլանը զգաց, որ փոքրիկի սիրտը զարկում է: Բժիշկները չէին հավատում սեփական աչքերին, սակայն այդ պահին պնդում էին, որ երեխան լիարժեք հաշմանդամ է լինելու:
Ալեսյան կոմայի մեջ էր: Նրան տեղափոխեցին Մոսկվայի լավագույն կլինիկան, որտեղ էլ աղջիկն ապացուցեց, որ ինքը շատ ուժեղ է: Ժամանակի ընթացքում երեխան լիովին ապաքինվեց: Ողջ երկիրն էր հիանում Ռուսլանով, ով այժմ վայելում է իր սիրելի դստեր ներկայությունն իր կյանքում




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»