Ծննդկանը ծննդաբերել է հիվանդանոցի հատակին քանի որ բժիշկները ժամանակ չունեին
Խաբարովսկում ծննդկանը ծննդաբերել է հիվանդանոցի հատակին՝ առանց բժիշկների օգնության, քանի որ նրանք դրա համար ժամանակ չեն գտել: Այս մասին հայտնում է Mash-ը:
Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 6-ին: Տեղացի կնոջը առավոտյան ժամը 7-ին տարել են հիվանդանոց, երբ նրա կծկանքներն արդեն սկսված են եղել: Բժիշկների զննումից հետո նրան տարել են նախածննդաբերական բաժին, որտեղ նա մնացել է մի քանի ժամ: Այդ ընթացքում միայն մի քանի անգամ է նրան այցելել մանկաբարձն ու ասել, որ սպասի մինչև ժամը երկուսը:
Վերջիվերջո, կինը ծննդաբերել է միայնակ՝ ցավից երեխայի հետ ընկնելով հատակին: Նորածնի ձայնի վրա վազելով եկել է մանկաբարձը ու կնոջը պատվիրել՝ ինքնուրույն հասնել ծնարան:
Կինն արդեն հայտարարություն է տվել ոստիկանություն, այսօր հարուցվել է քրեական գործ: Պարզվել է, որ կնոջ միայնակ տառապանքները կողքի սենյակից լսել է բժիշկը, սակայն չի մոտեցել, քանի որ զբաղված է եղել վիրահատությամբ:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»