Արդյո՞ք ավելորդ կամ պակաս քաշի խնդիր ունեք․ հաշվարկե՛ք ձեր կատարյալ քաշը այս պարզ բանաձևի օգնությամբ
Ընդունված է ասել, որ մարմնի կատարյալ քաշն այն չափն է, որ ունենում ենք 18 տարեկանում: Ցանկալի է այն պահպանել ողջ կյանքում: Սակայն եթե դուք վերջին 15-20 կամ ավելի տարում հեռացել եք կատարյալ քաշից, կարիք չկա ցանկացած գնով վերադարձնելու այն, չէ՞ որ յուրաքանչյուր 10 տարին մեկ օրգանիզմը սկսում է մոտ 10%-ով ավելի քիչ էներգիա ծախսել, համապատասխանաբար, 10 տարին մեկ մեր մարմնի քաշը ավելանում է 5-7 կգ-ով:
Խորհուրդ ենք տալիս կարգավորել մարմնի քաշը բժշկական բանաձևերից մեկի համաձայն:

Բրոկի բանաձևը
Տղամարդկանց համար մարմնի կատարյալ քաշը = (հասակը սանտիմետրերով - 100) x 1,15,
Կանանց համար մարմնի կատարյալ քաշը = (հասակը սանտիմետրերով - 110) x 1,15։
Օրինակ՝ 170 սմ հասակ ունեցող կնոջ համար մարմնի կատարյալ քաշը հավասար է (170-110)x 1,15= 69 կգ:
Սա հավանաբար ձեզ կհիշեցնի «հասակ հանած հարյուր»՝ տղամարդկանց համար, «հասակ հանած 110»՝ կանանց համար ավանդական բանաձևը: Սա, իհարկե, այդ բանաձևի կատարելագործված տեսակն է: Բանն այն է, որ նախկին տարբերակը բոլորից պահանջում էր լինել ֆիթնես-մոդելներ՝ հաշվի չառնելով ոչ տարիքը, ոչ էլ մարմնի կազմվածքը: Այդ պատճառով էլ գիտնականները առաջարկում են նոր, ավելի իրատեսական տարբերակ:
Առաջարկում ենք շատ օգտակար աղյուսակ, որ կօգնի ձեզ պարզել ձեր լավագույն քաշը հասակի համեմատ:





















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...