Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան
«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմին
Ժամանց

Ո՞ր հիվանդությունների դեպքում է լողավազանն օգտակար

Լողն ամենալավ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն է տարբեր հիվանդությունների դեպքում: Ջրում մարզումները բացառում են գերլարվածությունն ու մկանների լարումը, ուստի լողավազանն օգնում է մարդկանց հոգեֆիզիկական վիճակն ամրապնդելուն: Բացի այդ՝ լողը բարձրացնում է տրամադրությունն ու հանգստացնում նյարդային համակարգը:

Սիրտը` սրտամկանի առողջությունը, շատ բանով կախված է նրանից, թե որքան է այն մարզվում ու հագենում թթվածնով: Ու գերբեռնվածությունից խուսափելու համար պետք է սիրտը տոնուսի մեջ պահել: Դա ոչ միայն ամրապնդում է սիրտը, այլև նվազեցնում ինֆարկտի վտանգը: Լողը բարելավում է դեպի սիրտ արյան հոսքն ու ելքը, ինչը խիստ թեթևացնում է նրա աշխատանքը:

Նույնիսկ սրտի վիրահատությունից հետո է խորհուրդ տրվում լողով զբաղվել՝ որպես վերականգնողական միջոց:

Սրտաբանները կարծում են, որ լողը սրտամկանի համար չափավոր բեռնվածություն է ապահովում:

Կանոնավոր լողով զբաղվելու դեպքում շնչառական համակարգի աշխատանքը նույնպես կբարելավվի:

Ջրում ճիշտ շնչառության դեպքում թթվածինը հասնում է թոքերի բոլոր հատվածները:

Դրա շնորհիվ թոքերում կանխվում են կանգային գործընթացները: Շնչառական համակարգը լողի ժամանակ առավելագույն է ծանրաբեռնվում, ու կրկնապատկվում է կենսատարողությունը, ընդ որում՝ վերականգնվում են շնչառական խաթարված ֆունկցիաները:

Լողի ժամանակ հիպերօդափոխություն է կատարվում թոքերում, մկանները դառնում է առավել առաձգական, իսկ տարբեր կպումները ներծծվում են: Բացի այդ՝ թոքերի շարժունակությունը կանխում է թոքերի պատերին մանրէների նստեցումը:

Նյարդային համակարգ
Ջրում պարապմունքներն օգնում են հաղթահարել դեպրեսիան: Բարելավվում է նյարդային համակարգի աշխատանքը: Հանդարտեցնում ու բարերար էմոցիոնալ ֆոն է ստեղծում, հավասարակշռում է գրգռման ու արգելակման գործընթացները, ինչը նշանակում է, որ նյարդային ու գրգռված մարդուն լողը հանգստացնում է, իսկ թույլին` աշխուժացնում:

Լողով պարապմունքը բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը, օգնում է պայքարել անքնության, մրսածական հիվանդությունների դեմ:

Սովորաբար այդ հիվանդությունների առկայության պարագայում մասնագետներն առաջարկում են կոփվել, ինչը ենթադրում է օրգանիզմը սովորեցնել հարմարվելու տարբեր ջերմաստիճանային պայմաններին:

Այդ խնդիրը լուծելուն հրաշալի օգնում են լողավազանային մարզումները: Հանվելիս, ցնցուղի տակ լվացվելիս, ջուրը մտնելիս ու դուրս գալիս և կրկին ցնցուղի տակ մտնելիս օրգանիզմը ենթարկվում է տարբեր ջերմաստիճանային պայմանների:

Հենաշարժողական համակարգ
Հենաշարժողական համակարգի խնդիր ունեցող մարդիկ նույնպես կարող են ջրային միջոցառումներով թեթևացնել և բուժել վիճակը:

Բայց պետք է հիշել, որ ծանր դեպքերում լողը հակացուցված է: Երբեմն լողավազանն օգնում է նույնիսկ այն մարդկանց, ովքեր ինքնուրույն չեն կարողանում քայլել, սակայն ջուրը մտնելով` այնպես են լողում, որ թվում է, թե ջրից դուրս մեկ ուրիշն էր:

Ջուրը փաստացի թուլացնում է բոլոր մկանները, ազատում ցավից, մոռացության տալիս տանջանքն ու ցավը:

Ու եթե մյուս ֆիզիկական շարժումներն ու ծանրաբեռնվածությունը ցավ են պատճառում ու կարող են վնասել, ապա լողը, հակառակը, զգուշությամբ ու մեղմորեն ձգում է մկաններն ու բացում կարծրացած հոդերը: Սակայն լողավազան հաճախելուց առաջ հարկ է մասնագետի հետ խորհրդակցել:

Լողավազան հաճախելու ճիշտ ձևը
Ինչպե՞ս կարելի է ձիգ ու աշխույժ լինել: Ինչպե՞ս կարելի է հաճույք ստանալ կոփվելուց: Պպատասխանը շատ պարզ է` լողավազան հաճախելով:

Լողավազան հաճախող մարդիկ հազվադեպ են հիվանդանում մրսելու հետևանքով առաջացող հիվանդություններով: Անկասկած, լողավազանային մարզումներն ամրապնդում են իմունիտետը:

Քլորը վտանգավոր չէ՞
Լողավազանի ջուրն ընդունված է վարակազերծել քլորացմամբ, օզոնացմամբ ու ֆտորացմամբ, երբեմն կիրառվում են ուլտրաձայնային և ուլտրամանուշակագույն մշակման եղանակները` պղնձի ու արծաթի իոնների կիրառմամբ:

Զանազան քիմիական խառնուրդներ կան, որոնք ախտահանող ազդեցություն են ունենում, սակայն դրանք չափազանց թանկ են, ուստի ստացվում է, որ, քլորացումից բացի, մյուս բոլոր միջոցներն այնքան էլ հարմար չեն:

Քլորը, ջրի մեջ հայտնվելով, առաջացնում է թթուներ, որոնք բարենպաստ չեն մաշկի ու լորձաթաղանթի համար:

Բոլոր նյութերը, որոնք գոյանում են ջուրը մշակելու ընթացքում, ընդհանուր առմամբ, գրգռում են մաշկը ու կարող են ալերգեն լինել: Այնուամենայնիվ, քլորը մինչ օրս ամենատարածված ախտահանող միջոցն է:

Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել քլորացված ջրի ազդեցությունից
Լողից առաջ կանանց խորհուրդ է տրվում կոսմետիկ միջոցները լվանալ, հեռացնել, քանի որ քլորն ու դրա միացություններն ինքնին ալերգածին են, իսկ դիմահարդարման միջոցների հետ այդ հատկություններն է՛լ ավելի կուժգնանան:

Կարելի է լողավազան մտնելուց առաջ հատուկ պաշտպանական քսուկներ կիրառել, որոնք թաղանթի նման կպաշտպանեն վնասակար նյութերի ազդեցությունից:

Հատուկ ակնոցը սուզալողի ժամանակ քլորի ազդեցությունից պաշտպանում է աչքերը:

Քլորացված ջուրն ալերգիկ կոնյուկտիվիտի պատճառ կարող է դառնալ, որն ուղեկցվում է բնորոշ քորով, այրոցի զգացումով, արցունքոտությամբ, կոպերի այտուցով ու այլ տհաճ զգացումներով:

Բնականաբար, նման դեպքերում աշխատունակությունը խիստ նվազում է: Ալերգիկ կոնյուկտիվիտի բուժման անհրաժեշտ պայման է ալերգածին նյութի լիովին բացառումը: Այս դեպքում հարկ է լողավազան չհաճախել:

Լողավազան հաճախելու դեպքում ցանկալի է հատուկ լողագլխարկ դնել:

Ի դեպ, մասնագիտացված լողորդները բացառապես սիլիկոնե գլխարկ են դնում: Որակյալ աքսեսուարները էժան չեն, սակայն այնքան կիպ են նստում, որ բացառում են ջրի շփումը մազերի հետ:

Ամեն դեպքում, խորհուրդ է տրվում մազերի խնամքի պարագաներ կիրառել` դրանց կառուցվածքը վերականգնելու համար:

Խորհուրդ է տրվում նախքան լողավազան մտնելն ու դուրս գալուց հետո ինտիմ կոսմետիկ գելեր ու ցողացիրներ կիրառել` անհրաժեշտ հակասեպտիկ պաշտպանություն ու լորձաթաղանթների խոնավություն ապահովելու նպատակով:

Անմիջապես լողավազանում սեռավարակներով վարակվելը գործնականում բացառվում է անձնական հիգիենայի կանոնները պահպանելու դեպքում: Ավելին՝ քլորացված ջրում ոչնչանում են բոլոր մանրէները: Ըստ մասնագետների՝ վարակման համար լորձաթաղանթի տրորման «էֆեկտ» պետք է լինի, ընդ որում՝ ախտածին մանրէի խտությունը պետք է մեծ լինի, ինչը նույնպես քլորացված ջրում գրեթե բացառվում է:

Ինտիմ առողջություն
Սա հաճախ բարձրացվող թեմա է բժշկական գրականության մեջ:

Սովորական պայմաններում (առողջ օրգանիզմում) նորմալ միկրոֆլորա է տիրում, մանրէների մի խումբ կա, որի գործունեությունն ապահովում է ինտիմ առողջությունը:

Նորմալ միկրոֆլորան 90% լակտոբակտերիաների և 10%-ից պակաս բիֆիդոբակտերիաների ու ստաֆիլակոկների, գարդներելների, կանդիդա սնկերի, ստրեպտոկոկերի, միկոպլազմայի ու ուրեապլազմայի ամբողջությունն է:

Իմունային համակարգը վարակի հարուցիչների դեպքում ագրեսիվ է գործում` կենսաբանորեն ակտիվ տարբեր նյութեր արտադրելով, որոնք պահպանում են հավասարակշռություն:

Այդ հավասարակշռության խախտումը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով:

Օրինակ` օրգանիզմի սառեցումը, հղիությամբ ու ծննդաբերությամբ պայմանավորված հորմոնալ ֆոնը, տարիքային փոփոխությունները, սթրեսային իրավիճակները, սխալ ինտիմ խնամքը, վարակի հարուցիչները, դեղորայքային երկարատև բուժումը, միկրոֆլորայի հավասարակշռության խախտումը, որոնք նաև հակաբիոտիկների կիրառման հետևանք են:

Մինչև վերջերս բժիշկները խորհուրդ էին տալիս ինտիմ պաշտպանության համար լողավազան հաճախելիս մանրէասպան նյութերով տոգորված միջադիրներ կիրառել, սակայն այդ միջոցներն, ինքնին, արդեն հեշտոցի հավասարակշռության խախտման են հանգեցնում, ուստի նման պաշտանությունը հազվադեպ է առաջարկվում: Ընդ որում՝ միջադիրները կարող են սխալ կիրառման դեպքում նպաստել ախտածին մանրէների բազմացմանը:

Եվ, վերջապես, կանանց խորհուրդ չի տրվում դաշտանային ցիկլի ժամանակ լողավազան գնալ, քանի որ իմունիտետը հատկապես այդ ժամանակ թուլացած է, ու բորբոքական գործընթացի հավանականությունը` շատ մեծ:

Լողավազանից հետո հարկ է կիրառել դեմքի ու մարմնի խնամքի միջոցներ, որոնք կվերականգնեն մաշկի վերին հիդրոլիպիդային պաշտպանիչ շերտը:

Այն ապահովում է մաշկի խոնավությունը, որի բացակայությունը հանգեցնում է խոնավության կորստի:

Սթրեսի մասին
Սթրեսը հաճախ է նույնացվում բացասական երևույթի հետ, սակայն լողավազան հաճախելն օրգանիզմի համար սթրես է:

Թեթև «ֆիզիոլոգիական» սթրես են տարատեսակ ջրային միջոցառումները` լողավազանում ֆիզիկական մարզումները, շոգեբաղնիքն ու բաղնիքը, ջրային մերսումը, տաք-սառը ցնցուղը:

Ֆիզիոլոգիական նշանակում է բնական գործընթաց, որի ժամանակ տեղի է ունենում կենսաբանական ակտիվ նյութերի արտադրություն, օրինակ` հորմոնների, որոնց օգնությամբ օրգանիզմը հարմարվում է շրջապատող միջավայրի պայմանների փոփոխություններին:

Տվյալ սթրեսը շատ օգտակար է օրգանիզմին: Այդ ժամանակ օրգանիզմն աշխուժանում է, իսկ իմունային համակարգը «մտապահում» է այդ վիճակը:

Ու որքան հաճախ են լողավազան կատարվող այցելությունները, այնքան այդ վիճակն ամրապնդվում է իմունային համակարգի «հիշողության մեջ։

Նյութի` աղբյուր