Կենդանակերպի 3 ամենաագրեսիվ նշանները
Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կրակում են ճիշտ նշանակետին, չեն ցանկանում վրիպել, իսկ երբ որևէ մեկը փորձում է կանգնեցնել նրանց, շատ ագրեսիվ են դառնում: Փորձեք սահմանափակել Աղեղնավորի ազատությունը, անարդար քայլ արեք, ստեք, և սկանդալը պատրաստ է:
Աղեղնավորներն իրենց բարձր են գնահատում, միշտ մտածում են, որ ճիշտ են, և հաճախ չեն ցանկանում փոխզիջման գնալ: Աղեղնավորները կրակի նշան են, ինչը նշանակում է, որ վառ արտահայտված բնավորություն ունեն, ինչը հաճախ խանգարում է ճիշտ մարտավարություն ընտրել:
Խոյ: Կենդանակերպի նշանների շարքում ամենաագրեսիվն են: Նրանք չեն համոզում, այլ նյարդայնանում են, երբ որևէ մեկը չի հասկանում իրենց համար ակնհայտ փաստերը: Խոյերը ժամանակ առ ժամանակ չեն կարողանում վերահսկել իրենց, նրանց ռեակցիան հաճախ չափազանց ագրեսիվ է: Այդ ժամանակ Խոյերն իրենց վատ են զգում, չեն կարողանում հանգստանալ:
Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նախ հոգ են տանում իրենց մասին, հետո՝ մյուսների: Դժվար է լեզու գտնել Խոյերի հետ: Նրանք հեշտությամբ չեն ընդունում իրենց սխալը:
Առյուծ: Կարող եք կարծել, որ Առյուծներն այնքան էլ ագրեսիվ չեն, քանի դեռ ոչինչ չի անհանգստացնում, և նրանք առանց պատճառի չեն վիճի: Դեպքերի մեծամասնությունում Առյուծները չեն անհանգստանում՝ ինչ է կատարվում իրենց շուրջ, քանի դեռ շարունակում են գահին մնալ: Իսկ երբ որևէ մեկը փորձում է հայտնվել նրանց տեղում, այլևս չի կարող խուսափել Առյուծից:
Առյուծներն ընդհանրապես չեն խառնվում վեճերին, տանել չեն կարողանում կոնֆլիկտները, բայց չափազանց ագրեսիվ են դառնում, երբ պրովոկացիայի են ենթարկում իրենց: Սպասեք վրեժի, եթե նեղացրել եք Առյուծին: Նրանք բավական կոշտ են պաշտպանում իրենց շահերը, տանել չեն կարողանում, երբ իրենց պրովոկացիայի են ենթարկում:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...