Քնքշանքից և համբույրներից առավել. 5 բան, որոնք կամրապնդեն ձեր հարաբերությունները
Երբ խոսում ենք տղամարդու և կնոջ ինտիմ հարաբերությունների մասին, առաջինը, որ մտածում ենք, դա մարմնական կոնտակտն է։ Բայց իրականում, աշխարհում շատ ավելի ինտիմ բաներ կան, որոնք եթե անեք, ապա էլ ավելի ամուր կլինի ձեր կապը։ Որո՞նք են դրանք, պարզենք միասին։
1. Քնում եք միմյանց գրկած
Ասում են, որ ինչ դիրքով որ քնում են տղամարդն ու կինը, այդպիսին են նրանց հարաբերությունները։ Դրանում ճշմարտության մասնիկ կա։ Հոգեբանները պնդում են, որ եթե տղամարդը քնում է կնոջը գրկած, նշանակում է, որ հարաբերություններում ամեն բան կարգին է և ռոմանտիկ փուլը շարունակվում է։
2. Հոգ եք տանում մարդու մասին, երբ նա հիվանդ է
Մարդուն հեշտ է սիրելը, երբ նա առողջ է, առույգ և ուրախ։ Բայց երբ ձեր սիրելին հիվանդ է, նրա հետ այնքան էլ հեշտ չէ։ Պետք է հիշել, որ այդ պահին պետք է առավելագույնս նրա կողքին լինեք, որպեսզի նա զգա, որ թանկ է ձեզ համար։
3. Պատմեք միմյանց մանկության մասին
Ամենայն հավանականությամբ ունեք մանկության մի այնպիսի դրվագ, որի մասին պատրաստ չեք որևէ մեկին պատմել։ Բայց եթե գտել եք ձեր կյանքի ուղեկցին, արժե նրա առջև բացել ձեր կյանքի թատրոնի վարագույրը։ Դրանից հետո դուք ավելի մոտ կդառնաք միմյանց։
4. Ճամփորդեք միասին
Մարդու էությունը երբեք այնպես չի բացահայտվում, ինչպես ճամփորդության ժամանակ։ Դուք կտեսնեք նրա բոլոր ուժեղ և թույլ կողմերը անկանխատեսելի իրավիճակներում։ Այդ ժամանակ միայն դուք իրար ձեռք բռնած կհաղթահարեք բոլոր դժվարությունները։
5. Միասին երաժշտություն լսեք
Ոչինչ այնպես չի մտերմացնում, ինչպես մեկ փլեյերը՝ երկուսի համար։ Սիրելի երգերի երգացանկ ստեղծեք և միասին լսեք։ Կիսվեք տպավորություններով։ Դա իրոք ամրապնդում է հարաբերությունները։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...