Որոնք են հորոսկոպի ամենախանդոտ նշանները
Ցուլ։ Եթե ցուլը խանդում է, նշանակում է՝ կորցրել եք վստահությունը։ Երբ կենդանակերպի այս նշանները խանդում են, կարող են բարձրացնել ինքնապաշտպանության մակարդակը, օրինակ՝ ավելի կամակոր և նեղացկոտ դառնալ։
Խեցգետին։ Խեցգետինները կասկածամիտ են, նրանց համար դժվար է ամբողջությամբ անկեղծանալը, իսկ եթե անում են դա, նշանակում է՝ իսկապես վստահում են ձեզ։ Սկսում են խանդել, երբ կասկածում են, որ դավաճանում եք իրենց, և առավել զգուշավոր են դառնում։ Նոր հարաբերություններում Խեցգետինները կարող են անվտանգ չզգալ իրենց, քանի դեռ վստահ չլինեն, որ իսկապես հոգ եք տանում իրենց մասին։
Առյուծ։ Մտածում են միայն իրենց մասին, նույնիսկ հարաբերություններում։ Սա էգոիզմի է նման, բայց Առյուծը կարծում է, որ որևէ մեկն ավելի լավ հոգ չի տանի իր մասին, քան ինքը, չնայած թույլ կտան ձեզ փորձել։ Երբ Առյուծը նույնիսկ մի փոքր խանդում է, դա կարող է ստիպել նրան դուրս գալ հավասարակշռությունից։ Առյուծը կարող է մեծ աղմուկ բարձրացնել մի փոքր բանից, մինչև չհիշեցնեք նրան, որ անհանգստության կարիք չկա։
Կարիճ։ Երբ Կարիճը կարծում է, որ չի կարելի վստահել ձեզ, նրա համար գրեթե անհնար է ներել ձեզ, նույնիսկ եթե մեկ անգամ չէ, որ ապացուցել եք հավատարմությունը նրա նկատմամբ։ Նա կարող է մի փոքր փակ լինել, բայց ավելի ուշ դուրս գալ այդ վիճակից։
Այծեղջյուր։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի համար դժվար է խանդն ապրելն ու հետագայում մարդկանց վստահելը, հատկապես, եթե խանդելու առիթ եք տալիս։ Եթե Այծեղջյուրը նման զգացմունքներ ապրել է մինչև ձեզ հանդիպելը, իրավիճակը կարող է ավելի վատանալ։ Երբ նա խանդում է, կարող է ենթադրել, թե հարաբերություններն ավարտվել են, նույնիսկ եթե որևէ բան չի եղել։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...