Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին
Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ժամանց

3 ժամ մահացած երեխային ինքնուրույն ծննդաբերել է. մահացած ծննդկանի հարազատները նոր մանրամասներ են պատմում

Արարատի մարզի Վեդի քաղաքի բնակչուհի Քնարիկ Մանուկյանը՝ լինելով հղիության 9-րդ ամսում, 3 ժամ առաջ մահացած երեխային ինքնուրույն ծննդաբերելուց հետո է մահացել։

Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, NEWS.am-ին պատմեց մահացած ծննդկանի հարազատներից Արայիկ Սաֆարյանը։ Նա ասաց, որ Քնարիկը օգոստոսի 1-ի առավոտյան՝ 12։00-ին գնացել է Վեդիի ծննդատուն, բժիշկները նրան ասել են, որ պորտալարը փաթաթվել է երեխայի վզին, եւ առաջարկել են մնալ հիվանդասենյակում. «Քնարիկի բժիշկը եղել է ծննդատան տնօրենի կինը՝ Մարգարիտա Մաթեւոսյանը։

9 ամիս նրա մոտ կոնսուլտացիայի է գնացել, մի անգամ չեն ասել, որ խնդիր ունի»։

Հարազատի պատմելով՝ Քնարիկի ամուսինը Ռուսաստանից պետք է վերադառնար՝ երրորդ երեխայի՝ աղջկա ծնվելու առիթով։ Տեղեկանալով, որ կնոջ վիճակը ծանր է, զանգահարել է բժշկին եւ խնդրել, որ գոնե փրկեն կնոջ կյանքը. «Երբ տեղեկացրինք, որ երեխան մահացել է, ամուսինն ասաց՝ գոնե կնոջս կյանքը փրկեք, կեսարյան հատում արեք։ Իրենք իրենց կարճ խելքով մտածեցին, որ 3 ժամ առաջ մահացած երեխային պետք է ծննդաբերի ինքնուրույն։ Քնարիկը երեխային ծննդաբերել է մահացած»։

Արայիկը պատմեց՝ երբ Քնարիկի վիճակը վատացել է, իրենք Արտաշատի ԲԿ-ից կես ժամը մեկ արյուն են բերել, որպեսզի փրկեն ծննդկանի կյանքը, սակայն նրան փրկել չի հաջողվել. «Գիշերվա 1։00-ից մինչեւ ժամը 3։00-ը արյուն ենք բերել։ Մեզ անընդհատ ասում էին՝ լավ է լինելու, ամեն ինչ նորմալ է։ Երեւանից եկան այլ բժիշկներ, որ օգնություն ցույց տան։ Օգոստոսի 2-ի առավոտյան 5։00-ին, երբ Քնարիկը մահացավ, տնօրենի գլխավորությամբ բոլոր աշխատակիցները փախան ծննդատնից։ Մնացին միայն ռեանիմացիայի ու նարկոզի բժիշկները»։

Նա պատմեց, որ հարազատները ոստիկանների հետ միասին մտել են ծննդատան տնօրենի՝ Վաչիկ Մաթեւոսյանի աշխատասենյակ, իրենք փորձել են հասկանալ՝ ինչ պատճառով է մահացել Քնարիկը, սակայն տնօրենը ոչինչ չի ասել. «Հարց ենք տալիս՝ ինչո՞ւ կեսարյանով չարեցիք, տնօրենը ոչ մի պատասխան չի տալիս ու նայում է մեր աչքերին։ Ու հետո էլ ասում է՝ թրոմբ է ունեցել»։

Արայիկը պատմեց, որ ծննդատանը հիմնականում տարեցներ են աշխատում. «Այդ դեպքի ընթացքում միայն մի երիտասարդ աղջիկ կար, անընդհատ վազում էր էս կողմ, էն կողմ, մնացածը տարեցներ էին, հազիվ էին քայլում։ Այդտեղ կադր չկա, ծերերով ի՞նչ պետք է անեին»։

Ծննդկանի հարազատն ասաց, որ Քնարիկը սպասում էր երրորդ երեխային, որն աղջիկ էր. «Ստեղ մարդասպաններ են։ Մենք ոչ մի անշորհք քայլ չենք արել, ոչ մի ավելորդություն, մեր պահանջն է, ով որ մեղավոր է իր պատիժը կրի։ Ուզում ենք, որ այսպիսի դեպքերը մեր աղջկանով ավարտվի»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ։