Շտապ կանչ. Դուռը բացվում է 40 շաբաթական հղի. Մի քանի վայրկյան անց բժիշկը կորցրեց խոսելու ունակությունը
Բրիգադը տնային կանչ է գրանցում` հղիություն է, 40 շաբաթ: Դուռը բացում է երիտասարդ աղջիկ համապատասխան փորիկով, խալաթ հագած:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ ժամանակն է ծննդատուն գնալ: Աղջիկն ասում է, որ պետք է իրերը հավաքի հիվանդանոց գնալու համար և մտնում է կողքի սենյակը:
Մոտ երեսուն վայրկյան անց նա դուրս է գալիս սենյակից, արդեն առանց փորիկի, բարուրած նորածնին գրկած և գնում է խոհանոց, որ նրան կերակրի:
Բժիշկը` զարմացած.
-Բայց ինչպես… երբ հասցրեցիք…
Ի պատասխան աղջիկը նայում է զարմանքից կլորացած աչքերով:
Սանիտարը որոշում է, որ այլևս կյանքում չի խմի, մանկաբարձուհին հիշողությունն է քչփորում, փորձում է ծննդաբերության ամենաարտասովոր դեպքերը վերհիշել դասագրքերից:
Քիչ անց, սենյակից դուրս է գալիս … նույն արտաքինով աղջիկ… փորիկով ու տոպրակը ձեռքին: Բուժաշխատողները հասկանում են, որ իրենց մոտ արդեն զառանցանք չէ, այլ շիզոֆրենիա` հենց այնպես մարդիկ երկու հատ չեն դառնում:
Բայց, բարեբախտաբար նրանց հոգեկան առողջությանն այդ անգամ ոչինչ չէր սպառնում:
Պարզվում է, որ երկվորյակ քույրեր են, բացարձակ միանման: Մի քույրը ծննդաբերել է մեկ շաբաթ առաջ, իսկ երկրորդը հիմա է պատրաստվում:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...