Կենդանակերպի 5 ամենաիմաստուն նշանները. նրանց հնարավոր չէ խաբել
Ցուլ
Ցուլը շատ զգույշ է, պրակտիկ ու նպատակամղված: Նա մանրամասն ու հանգամանալից մտածում է ամեն մանրուք, մինչ ինչ-որ բան անելը` միևնույն ժամանակ դուրս չգալով խելամիտ գործողությունների սահմաններից: Եվ թեպետ դրանում արտառոց ոչինչ չկա, բայց Ցուլերի իմաստնությունն ունակ է փոխել աշխարհը: Երբ խոսքը գնում է կենսականորեն կարևոր որոշումների կայացմանը, նրանց հաստատ թեթևամիտ չես անվանի:
Կույս
Կույսերը հաճախ շատ ավելի խելացի են, քան ուզում են թվալ: Նրանք կշռադատված մոտեցում են ցուցաբերում իրերին ու երևույթներին գնահատական տալիս և ընդհանուր առմամբ տարբերվում են իրենց մեթոդաբանությամբ ու խնդիրների լուծմանն արդյունավետ մոտեցմամբ:
Այս նշանը միշտ նախ մտածում է, ապա գործում:
Կշեռք
Թեպետ Կշեռքի նշանի ներկայացուցիչներն անվճռական են այն բանում, ինչ վերաբերում է իրենց անձնական բարեկեցությանը, բայց դա լիովին փոխհատուցվում է նրանց այլ որակներով: Կենդանակերպի այս նշանի տակ ծնված մարդիկ հանգիստ են, ռացիոնալ ու գերազանց կարողանում են սոցիալականացվել:Նրանք սերտ կապի մեջ են շրջակա աշխարհի հետ, և դրա համար էլ նրանց իմաստնությունը սահմաններ չի ճանաչում:
Ջրհոս
Հնարավոր է, սա այս հնգյակի ամենախելացի նշանն է: Ջրհոսն տարբերվում է առանձնահատուկ իմաստնությամբ, անկախությամբ ու ռացիոնալությամբ: Նա թույլ չի տալիս, որ իր էմոցիաներն իշխեն իրեն ու կայացնում է որոշումներ, որոնք հիմնված են դրանց արժեքայնության վրա:
Մարդկանց մեծ մասը պարզապես չի հասկանում, թե դա ինչպես է ստացվում նրանց մոտ:
Ձկներ
Չնայած այն բանին, որ Ձկները հաճախ սովոր են լողալ հոսանքի ուղղությամբ, նրանք շատ կարեկցող են ու օժտված են անհավանականորեն զարգացած կանխազգացմամբ: Նրանց մտածողության գործընթացը շատ ավելի արդյունավետ է, քան այլ մարդկանց մոտ, և նրանց դուր է գալիս դրանից օգտվելը:
Ձկներն անընդհատ աշխատում են իրենց վրա, իսկ դա արդեն ինքնին խոսում է նրանց իմաստնության մակարդակի մասին:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...