Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս
Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվել
Հասարակություն

Երշիկեղենի մակնշման ցուցանիշները հեռու են իրականությունից

Orer.am-ը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել մեծ ու փոքր խանութներում, ինչպես նաև տարբեր սուպերմարկետներում վաճառվող մսամթերքի պահպանման և վաճառքին առնչվող հարցերը:

Կարևոր է տեղեկանալ, թե սպառողին հրամցվող երշիկեղենի վրա նշված մակնշումն ինչ բովանդակություն ունի և արդյո՞ք այդ բովանդակությունը համապատասխանում է իրականությանը:

Հիշեցնենք, որ Orer.am-ն ավելի վաղ լաբորատոր փորձաքննության էր ենթարկել մի քանի ընկերությունների կողմից արտադրած եփած երշիկներ, պարզելու համար, թե արտադրության ժամանակ օգտագործված սննադային հավելումների, բուրավետիչների և տեխնոլոգիական այլ օժանդակ միջոցների քանակությունը, որոնք սովորաբար օգտագործվում են երշիկի արտադրության ժամանակ, համապատասխանո՞ւմ են Եվրասիական տնտեսական միության պահանջներին, թե՞ ոչ:

Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին արդեն իսկ տեղեկացրել ենք և նշել, որ դրանք թեև պահանջվող նորմերը չեն գերազանցում, սակայն մոտ են ԵԱՏՄ կանոնակարգով սահմանված թույլատրելի վերին շեմին:

Այս անգամ, փորձեցինք հասկանալ, թե մակնշման մեջ նշված սպիտակուցի, յուղայնության, ածխաջրերի և երշիկի էներգետիկ արժեքի ցուցանիշներն արդյո՞ք ճիշտ են:

Պատահական ընտրությամբ այս անգամ ևս փորձաքննության ենք ենթարկել երեք նմուշ՝ «Բեկոն պրոդուկտ» ընկերության «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված տեսակի երշիկը, «Բիելլա» ընկերության եփած նախաճաշի տեսակի երշիկը և «Գանձասար» ընկերության սիրողական տեսակի եփած երշիկը:

«Ստանդարտ Դիալոգ» ընկերության լաբորատորիայում իրականացված փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ նշված երեք ընկերությունների արտադրանքի թաղանթի վրայի մակնշումը չի համապատասխանում իրականությանը:

Մասնավորապես՝ «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի վրա թեև նշված է, որ այն 11% սպիտակուց է պարունակում, ճարպի պարունակությունը 100 գրամի մեջ 24 գրամ է, ածխաջրերը կազմում են 1 գրամ, իսկ էներգետիկ արժեքը 264 կիլոկալորիա է, սակայն լաբորատոր փորձաքննույան արդյունքներն այլ թվեր են արձանագրել:

Նշված երշիկի յուղայնությունը 24-ի փոխարեն կազմել է 17 %, ածխաջրերը մոտ 5 անգամ ավել են և 1%-ի փոխարեն կազմել են 5,56 % է, իսկ էներգետիկ արժեքը 264 կիլոկալորիայի փոխարեն կազմել է 219, 74 կիլոկալորիա:

«Բիելլա» ընկերության եփած նախաճաշի երշիկի փաթեթավորման վրա նշված է, որ 100 գրամի մեջ սպիտակուցի քանակությունը 12 գրամ է, ճարպը կազմում է 21 գրամ, էներգետիկ արժեքը 237 կիլոկալորիա է, իսկ ածխաջրերի պարունակության մասին ընդհանրապես մակնշման մեջ որևէ խոսք չկա, սակայն լաբորատոր փորձաքննության արդյունքները ցույց տվեցին, որ սպիտակուցները 12-ի փոխարեն կազմում են 12,69 գրամ, ինչը մոտ է փաթեթավորման վրա նշվածին, ածխաջրերը կազմում են 9,76 %:

Ինչ վերաբերում է երշիկի յուղայնությանը, ապա այն մոտ կիսով չափ պակաս է՝ 21 գրամի փոխարեն կազմում է ընդամենը 12,5 գրամ: Էական շեղում կա նաև երշիկի փաթեթավորման վրա նշված էներգետիկ արժեքի ցուցանիշի և լաբորատոր փորձաքննության արդյունքների միջև:

Փաթեթավորման վրա նշված՝ 100 գրամի 237 կիլոկալորիա էներգետիկ արժեքի փոխարեն, լաբորատոր ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում այն կազմում է 202,3 կիլոկալորիա:

«Գանձասար»-ի սիրողական տեսակի եփած երշիկի փաթեթավորման վրա նշված է, որ 100 գրամի մեջ սպիտակուցների քանակությունը 13 գրամ է, յուղայնությունը 28 գրամ է, ածխաջրերը կազմում են 1,5 գրամ, իսկ երշիկի էներգետիկ արժեքը 310 կիլոկալորիա է, սակայն փորձաքննության արդյուքներով պարզ դարձավ, որ իրականում նշված նմուշի մեջ սպիտակուցների ու յուղայնության ցուցանիշները թեև մոտ են նշվածին և համապատասխանաբար կազմում են 13,63 և 28,5 գրամ, սակայն ածխաջրերի պարունակությունը թաղանթի վրա նշված՝ 1,5 գրամ ցուցանիշից մոտ երեք անգամ ավել է և կազմում է 5,14 գրամ:

Էական շեղումը կա նաև էներգետիկ արժեքների տարբերության մեջ: Փաթեթավորման վրա նշված 100 գրամի էներգետիկ արժեքը՝ 310 կիլոկալորիա, ինչը, սակայն, հեռու է իրականությունից: Լաբորատոր ուսումնասիրության արդյունքների համաձայն այն կազմում է 331, 58, որը նույնպես էական շեղում է համարվում:

Հավելենք նաև, որ փորձաքննության ենթարկված նմուշի 100 գրամի մեջ աղի պարունակությունը կազմել է 2,49 գրամ, խոնավությունը՝ 67,03 %: «Բիելլա» ընկերության եփած նախաճաշի երշիկի մեջ լաբորատոր փորձաքննության արդյունքներով աղի պարունակությունը կազմել է 2,4 %, խոնավության աստիճանը 67,69 %: «Բեկոն պրոդուկտ» ընկերության «Տնակ» ապրանքանիշի սիրողական եփած մսային պաղեցված երշիկի մեջ աղի պարունակությունը 2,28 % է, խոնավությունը՝ 67, 72 %:

Տեղեկացնենք նաև, որ թեև աղի, խոնավության և այլ հավելումների չափի մասին մակնշման մեջ օրենքով պարտադիր չէ նշում կատարելը, սակայն այն ևս շատ կարևոր է, քանի որ երշիկեղենից օգտվում են ոչ միայն միջին տարիքի առողջ սպառողները, այլ՝ ծերերն ու երեխաները, և սննդային հավելումների մասին անտեղյակությունը կարող է առողջական խնդիրներ առաջացնել, ինչն առայժմ անտեսվում է թե՛ օրենքի, թե՛ շահագրգիռ այլ կազմակերպությունների կողմից:

 

Արմինե Գրիգորյան