7 միջոց, որով կարող եք գրավել և սիրահարեցնել տղամարդուն
Գրավչությունը միայն արտաքին նշան չէ, դա նաև բնավորության գիծ է։ Թե ինչպես ենք մենք պահում մեզ մարդկանց մոտ, ինչպես ենք խոսում, ինչպես ենք արձագանքում շրջապատին. այս ամենը նույնքան կարևոր է գրավիչ կերպարի համար, որքան հագնվելու ճաշակը, լավ օծանելիքը և այլն։
Կարողացեք ֆլիրտ անել
Տղամարդկանց դուր են գալիս աղջիկները, որոնք կարողանում են ֆլիրտ անել։ Իհարկե, չափերն անցնել պետք չէ։
Եղեք այն կինը, որին ընդունում են նրա ընկերները
Սա շատ կարևոր է։ Կարողացեք ուրախ և հաճելի լինել նրա ընկերների շրջապատում, եթե նույնիսկ նրանք ձեզ դուր չեն գալիս։ Իրականում տղամարդկանց համար կարևոր է, թե ինչպես են իրենց ընկերները վերաբերվում իրենց ընտրյալին։
Կարողացեք դուրս գալ անհարմար իրավիճակներից
Ամենից հեշտը դա հումորի միջոցով անելն է։ Տղամարդկանց դուր են գալիս աղջիկները, որոնք կարողանում են իրենք իրենց վրա ծիծաղել կամ հումորով լուծել կոնֆլիկտը։
Թույլ տվեք նրան ուժեղ լինել
Փոքր հարցերում նրանից օգնություն խնդրեք, ասեք, որ առանց նրա չէիք կարողանա դա անել։ Ոչինչ մեզ այնքան վստահություն չի հաղորդում հարաբերություններում, որքան զուգընկերոջ համար անփոխարինելի և կարևոր լինելու զգացողությունը։
Եղեք այն կինը, որի համար հարաբերությունները կյանքի իմաստը չեն
Ցույց տվեք, որ կյանքում դուք ձեր հետաքրքրություններն էլ ունեք։ Ժամանակ անցկացրեք ձեր ընկերների հետ, զբաղվեք ձեր հոբբիով և սիրելի աշխատանքով։ Եվ թույլ տվեք, որ նա նույնպես իր կյանքն ունենա։
Խելացի եղեք
Բայց մի ձանձրացրեք։
Կրեք այն, ինչ նրան դուր է գալիս
Իհարկե, ոչ միայն դա, սակայն զգեստապահարանում ունեցեք մի երեք զույգ հագուստ, որոնք նրան իրոք դուր են գալիս։




















Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն Մանվելյան
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
Բնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ Կարապետյան
ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան
Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»
Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետ
Քանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. Աբրահամյան
Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք Չալաբյան