Ռուսաստանում 16-ամյա պատանին սպանել է ընտանիքի հինգ անդամներին և ինքնասպանությունից առաջ գրություն թողել
Ռուսաստանի Ուլյանովսկի մարզի գյուղերից մեկում օգոստոսի 18-ի առավոտյան հայտնաբերվել են 66-ամյա տղամարդու, 69 և 42-ամյա կանանց, ինչպես նաև երկու 4-ամյա երեխաների մարմինները՝ բռնի մահվան նշաններով:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ավելի ուշ բջջային կապի աշտարակի մոտակայքում իրավապահները գտել են զոհվածների բարեկամի՝ 16-ամյա պատանու մարմինը: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցիչը հայտնել է, որ պատանին մահվանից առաջ գրություն է թողել:
Տղան գրությամբ հայտնում էր, որ որոշել է հեռանալ կյանքից և իր հետ տանել մտերիմներին, որպեսզի նրանք չտանջվեն:
Աղբյուրի տվյալներով՝ ընտանիքը բարեկեցիկ էր ապրում, պատանին բազմիցս մասնակցել է օլիմպիադաների և գերազանց է սովորել:
Վարկածներից մեկի համաձայն՝ տղան կացնով սպանել է ընտանիքի անդամներին, որից հետո ինքնասպան է եղել: Տարածաշրջանային դատախազության ներկայացուցչի խոսքով՝ նա, հավանաբար, շիզոֆրենիայով էր տառապում:
РЕН ТВ հեռուստաալիքի տվյալներով՝ պատանին ողբերգության նախօրեին ընկերոջը ձայնային հաղորդագրություն է թողել՝ բողոքելով հարազատներից:
Դեպքի վայրում աշխատում են քննիչները: Սպանության մասին քրեական գործ է հարուցվել:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»