Արծաթն առանց պատճառի չի սևանում. սա պետք է իմանա յուրաքանչյուրը
Պատահում է այնպես, որ լուսնային մետաղ արծաթն առանց պատճառի սկսում է սևանալ՝ անկախ այն բանից, որ այն պարբերաբեր մաքրում և փայլեցնում են:
Այսօր կխոսենք այդ երևույթի մի քանի տարածված բացատրությունների մասին:
Եթե հավատանք հեքիմներին, ապա նրանք դա բացատրում են նրանով, որ չար աչքից է, չէ՞ որ արծաթը հակաբակտերիալ հատկություն ունի (այստեղից էլ հետևություն, թե ինչու է արծաթե սպասքը հարգի):
Ժողովրդական ավանդությունն ասում է՝ եթե սևանում է մատանին, նշանակում է քեզ չամուսնանալու գիր են արել: Եթե ականջօղերն են սևանում՝ ուժեղ չար աչք կա քեզ վրա: Իսկ ահա կրծքի վրայի խաչի սևանալը ոչ մի լավ բան չի նշանակում:

Բայց այդ ամենը նաև գիտական բացատրություն ունի: Արծաթե իրերից շատերը նաև պղինձ են պարունակում, որի թթվայնությունը խոնավության և թարմ օդի ազդեցության տակ մեծանում է: Այդ պատճառով էլ ազնիվ մետաղի վրա նստվածք է առաջանում, որը ժամանակի հետ հաստանում է: Արտաքին սև շերտի հաստությունը կախված է ջրի շետ շփման հաճախականությունից, եղանակային պայմանների փոփոխությունից, օդի խոնավությունից:

Օրգանիզմի վիճակը նույնպես ազդում է արծաթե զարդերի արտաքին տեսքի վրա:
Չարժե տագնապել, ավելի լավ է՝ փորձել հասկանալ պատճառը: Հենց կրծքի վրա են տեղակայված ավելի շատ ճարպագեղձեր, այդ պատճառով էլ շղթաները և կախազարդերը սևանում են հիմնականում քրտնարտադրության հետևանքով:
Պետք է ստուգել նաև հորմոնալ հավասարակշռությունը: Սթրեսը, ընդունած դեղորայքը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը նույնպես կարող են արծաթի սևանալու պատճառ լինել:

Հիշեք՝ արծաթի ինչպես մգանալը, այնպես էլ բաց գույն ձեռք բերելը կարող է երիկամենրի կամ նյարդային համակարգի հետ կապված խնդիրներով պայմանավորված լինել: Ամեն դեպքում պետք է բոլոր հնարավոր պատճառները բացառելով հայտնաբերել հիմնական պատճառը:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»