Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
Ժամանց

«Ութ ամիս պայքարել եմ Մարիի սիրո համար». Ահա թե ով է «Պատվից առավել» հեռուստասերիալից մեզ հայտնի Միքոյի ընկերուհին

«Պատվից առավել» սերիալում Միքոյի դերակատար Խոսրով Նալբանդյանին անդրադառնալու առիթ ունեցել ենք: Նա մեզ հետ զրույցում խոստովանել էր, որ ինչպես իր մարմնավորած կերպարը, ինքն էլ պայքարել է սիրո համար իրական կյանքում: Դերասանից հետաքրքրվել ենք՝ ով է ընտրյալը, ինչպես են ծանոթացել, եւ ոչ միայն:

Խոսրովի սիրելին Մարիամն է, ում սիրում է Մարի դիմել.«Երկուսս էլ արվեստի աշխարհի ներկայացուցիչ ենք: Մարին սովորում է Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում՝ պարարվեստի բաժնում, մասնագիտությամբ պարուհի եւ պարարվեստի ռեժիսոր է»:


Խոսրով Նալբանդյանը՝ սիրելիի հետ

 

Պարզվում է՝ Խոսրովը Մարիամին առաջին հայացքից է սիրահարվել.«Այո՛, սեր էր առաջին հայացքից, եւ ութ ամիս պայքարել եմ այդ սիրո համար: Բանակից վերադառնալուց հետո ուսումս շարունակեցի Թատերական ինստիտուտի մագիստրատուրայում: Պատահաբար եմ տեսել Մարիին, մոտ 8 ամիս նրանց լսարանի դիմաց սպասելով, մի քանի փորձությունից հետո վերջապես ընդհանուր ընկերների միջոցով ծանոթացա, որոշ չափով շփվեցի, այնուհետեւ մեկ ամիս դադար եղավ, եւ պայքարելուց հետո սկսեցինք շփվել եւ ճանաչել մեկս մյուսին»:

Դերասանի խոսքով՝ կարճ ժամանակում այնքան հարազատ են դարձել, որ կարծես մի կյանք ապրել են միասին: «Սիրո խոստովանությունը շատ անսպասելի է եղել, առանց պլանավորելու, մի օր սրտիս թելադրանքով երեկոյան ժամի իրենց տան բակում խոստովանեցի, որ սիրում եմ, այսօր էլ ամեն հանդիպում, ամեն հայացք ավելի է ջերմացնում երկու սիրող սրտերը»,-նշել է նա եւ ավելացրել.«Երբ մեկը դառնում է երկու, ավելի ուժեղ ես դառնում: Նա միշտ օգնում եւ քաջալերում է, ամենալավ նպատակներին է մղում, միշտ ամենալավ հույսերն է տալիս, ավելի ներկայանալի լինել թե՛ ֆիլմում, թե՛ հասարակությանը, օգնում է հաղթանակի հասնել, նպատակասլաց լինել, պայքարել: Ամենամեծ ուժը հենց սիրո ուժն է»:


Խոսրով Նալբանդյանը՝ սիրելիի հետ

 

Թե երբ կօրինականացնեն հարաբերությունները, զույգը կորոշի մոտ ապագայում. «Կարեւորը՝ միմյանց անմնացորդ սիրելն է մինչեւ մահ, մինչեւ խոր ծերություն: Անկախ աշխատանքային գրաֆիկից` մենք ամեն օր հանդիպում ենք ընդմիջմանը, կամ էլ աշխատանքից հետո: Ռոմանտիկ նրբություններից մինչեւ խենթություններ անում ենք միասին… Երկուսս էլ շատ սիրում ենք ապրել, իսկ ամենօրյա արկածները գրվում, գրվում եւ դառնում են գիրք, որ խոր ծերության ժամանակ կարելի է վերհիշել եւ անվերջ խոսելու թեմա ունենալ: Ահավոր շատ եմ սիրում, իմ կյանքը առանց Մարիի ուղղակի չեմ պատկերացնում»: