Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
Ժամանց

Այս աղջիկը ճաղերի հետևում է անցկացրել 13 տարի մի տղամարդու սպանության համար, որը 16 տարեկանում բռնաբարել է իրեն

Արևմտյան ԶԼՄ-ները և սոցիալական ցանցերը քննարկում են Սինտոյա Բրաունի գործը՝ մի աղջկա, որը դատապարտվել է ցմահ ազատազրկման իր հաճախորդի սպանության համար և արդեն կրել է պատժի 13 տարին։

Բրաունը դեռահաս տարիքից մարմնավաճառությամբ է զբաղվել։ Նրան ստիպում էին դա անել իր ընկերն ու կավատները՝ աղջկան ենթարկելով ֆիզիկական և սեռական բռնության։

2017 թ. նրա մասին տեղեկացավ Քիմ Քարդաշյանը, և այժմ Սինտոյա Բրաունին փորձում են օգնել մի շարք հայտնի մարդիկ ու իրավաբաններ։

Սինտոյա Բրաունը ծնվել է չքավոր ընտանիքում. նրա մայրը հղիության ժամանակ օրական մեկ շիշ վիսկի էր խմում։ Երբ փոքրիկ Սինտոյան երկու տարեկան էր, մայրը նրան որդեգրության հանձնեց Թենեսիից մի ընտանիքի, սակայն մի քանի տարի անց աղջիկը թողեց տարրական դպրոցն ու փախավ տնից։

Նա պատմում է, որ մարմնավաճառությամբ զբաղվել իրեն ստիպել է ընկերը։ 16 տարեկանում արդեն նա Kut Throat կեղծանվամբ կավատի հետ ապրում էր մոթելում, որը բռնաբարում էր իրեն, թմրանյութեր տալիս և իր մարմինը վաճառում հաճախորդներին։

«Նա ինձ վստահեցնում էր, որ որոշ մարդիկ ի ծնե պոռնիկներ են լինում, և որ ես ևս այդպիսինն եմ։ Նա ասում էր, որ ոչ ոք, բացի իրենից, ինձ չի ցանկանա, և լավագույն բանը, որը ես կարող եմ անել, դա լավ պոռնիկ լինել սովորելն է», - պատմում է աղջիկը։

2004 թ. օգոստոսի 6-ին հաճախորդներից մեկը՝ 43-ամյա անշարժ գույքի գործակալ Ջոնի Ալենը, աղջկան իր տուն տարավ, որտեղ սեռական հարաբերություն ունեցավ, իսկ հետո, չգիտես ինչու, թաքնվեց մահճակալի տակ։

16-ամյա աղջիկը մինչ այդ նրա տանը զենք է նկատել և այդ պահին վախեցել է, որ տղամարդը մահճակալի տակ է իջել զենքի հետևից և ցանկանում է սպանել իրեն։ Այդժամ Սինտոյան պայուսակից հանել է իր ատրճանակը, կրակել տղամարդու ծոծրակին, վերցրել նրա գումարն ու փախել։

Նրա գործը քննող դատարանը Բրաունին մեղավոր է ճանաչել տղամարդու սպանության և կողոպուտի, ինչպես նաև մերմնավաճառության համար։

Աղջկան դատապարտել են ցմահ ազատազրկման։ Վաղաժամ ազատման մասին նա իրավունք ունի դիմում ներկայացնելու միայն պատժի 51 տարին կրելուց հետո։ Դատարանում Բրաունն ընդունել է իր մեղքը։ Նա ասել է, որ ենթարկվել է ինչպես ֆիզիկական, այնպես էլ սեռական բռնության, սակայն այդ ամենը դատարանը որպես մեղմացնող հանգամանքներ չի դիտարկել։

Սինտոյա Բրաունի գործի մասին պատմել են Նեշվիլի տեղական պարբերականները։ Հենց Նեշվիլում էլ տեղի է ունեցել սպանությունը։ 2011 թ. PBS հեռուստաալիքով աղջկա մասին վավերագրական ֆիլմ հեռարձակվեց։

Սինտոյա Բրաունի գործից հետո Թենեսի նահանգում մարմնավաճառությամբ զբաղվելու համար պատասխանատվության ենթարկվելու տարիքը բարձրացրին մինչև 18 տարեկան. բոլոր նրանք, ովքեր չեն հասել օրենքով նախատեսված տարիքի և ներգրավված են մարմնավաճառության մեջ, այժմ համարվում են սեքս-վաճառքի զոհեր։

Սինտոյա Բրաունի մասին գործը մոռացվեց, մինչև որ 2017 թ. թվիթերյան իր էջում դրա մասին չգրեց Քիմ Քարդաշյանը։ Նա ինչ-որ կերպ իմացել էր պատմության մասին և վրդովվել, որ այն աղջկան, ում ստիպել են զբաղվել մարմնավաճառությամբ և որը ինքնապաշտպանության է դիմել, դատապարտել են ազատազրկման։

Քարդաշյանն իր փաստաբաններին հահանգել է զբաղվել այդ գործով։ Նրանցից մեկը՝ Շոն Հոլին, հայտնել է, որ շուտով կապ կհաստատի Բրաունի պաշտպանների հետ՝ հասկանալու համար, թե ինչպես կարող են աղջկան օգնել։

Քիմ Քարդաշյանի հայտարարությունից հետո Սինտույա Բրաունին սկսեցին աջակցել նաև այլ հայտնիներ՝ Ռիհաննան, Սնուփ Դոգգը, Կարա Դելեվինը, Լեբրոն Ջեյմսը։

Ջեֆ Բարքսը՝ Սինտոյա Բրաունի գործով մեղադրյալը, հայտնել է, որ աղջկան անթույլատրելի է դիտարկել տուժողի կարգավիճակում, քանի որ տուժողը սպանված տղամարդն է։

Ըստ Բարքսի՝ Սինտոյա Բրաունը չի եղել սեքս-ստրկության մեջ և սեքս-թրաֆիքինգի զոհ չի դարձել։ Նա կարծում է, որ աղջկա վրա ուշադրությունը կենտրոնացնելն արդարացի չէ սպանված տղամարդու և նրա ընտանիքի նկատմամբ։

Այս տարվա հունվարին Սինտոյա Բրաունի գործը վերանայվեց, և Թենեսիի նահանգապետ Բիլ Հեսլեմը ներման հրամանագիր ստորագրեց։ Ըստ նահանգապետի՝ պատիժը «չափազանց դաժան էր»։ Բացի դրանից, ուղղիչ հիմնարկի պատերիղ ներս Բրաունն «արդեն իսկ բազմաթիվ քայլեր է կատարել՝ ուղղված իր կյանքը վերափոխելուն»։

Հայտնի է, որ բանտում աղջիկը միջնակարգ կրթության դիպլոմ և կրտսեր մասնագետի աստիճան է ստացել, իսկ մոտակա ժամանակներում պատրաստվում է բակալավրի դիպլոմ ստանալ։

2019 թ. օգոստոսի 7-ին Սինտոյա Բրաունը ազատության մեջ հայտնվեց, սակայն առաջիկա 10 տարին նա կանցկացնի խիստ հսկողության ներքո։

 Աղբյուր