Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսը ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է ԿուրթանումՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»
Ժամանց

Նոր ապշելու մանրամասներ. Ինչու է Արթուր Աբրահամի կինը դատի տվել վերջինիս․ պարզվում է նա…

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (իրական անունը՝ Ավետիք Աբրահամյան) և Մերի Աբրահամյանը ամուսնալուծվել են։ Այս մասին կա դատարանի որոշում․․․

Tert.am Life–ը «Դատալեքս» որոնողական համակարգում գտել է գործի մանրամասները։ Մերի Աբրահամյանի` ամուսնալուծության հայցը բավարարվել է, երեխայի խնամակալության մասին հայցը` ոչ․․․

Ըստ գործի` Մերի Տիգրանի Աբրահամյանը հայց է ներկայացրել դատարան` ընդդեմ Ավետիք Գրիգորի Աբրահամյանի` ամուսնալուծության, 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության, մոր բնակության վայրը սահմանելու

06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը հաստատելու պահանջների մասին․․․

Հայցվորի ներկայացուցիչը դատարանին հայտնել է, որ իր վստահորդի և պատասխանողի ամուսնությունն օրինական կարգով գրանցվել է 15.09.2015թ-ին ՀՀ ԱՆ Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն ՔԿԱԳ տարածքային բաժնում․․․

Համատեղ կյանքի ընթացքում նրանք ունեցել են մեկ երեխա` 25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանին․․․

Ընտանեկան անախորժությունների պատճառով կողմերը դադարեցրել են ամուսնական հարաբերությունները և համատեղ տնտեսություն չեն վարում․․․

Հերթական վիճաբանությունից հետո իր վստահորդը երեխայի հետ հեռացել է պատասխանողից: Սկզբնապես երեխան բնակվել է իր վստահորդի հետ, իսկ պատասխանողը պարբերաբար տեսակցել է նրան․․․

13.02.2018թ. երեխայի հետ հերթական տեսակցությունից հետո պատասխանողը երեխային մորը չի վերադարձրել և առանց մոր համաձայնության երեխայի հետ մեկնել է Գերմանիայի Դաշնային Հանրապետություն․․․

Հայցվորը նշել է, որ հաշվի առնելով երեխայի տարիքը, նրա ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները՝ երեխան պետք է բնակվի մոր հետ․․․

Ներկայացուվիչը նշել է, որ 2017թ. ընթացքում իր վստահորդի և պատասխանող Ավետիք Գրիգորի Աբրահամյանի հետ նոտարական կարգով կնքվել են գրավոր համաձայնություններ, համաձայն որոնց Ավետիք Գրիգորի Աբրահամյանը համաձայնել է,

որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, բնակվի Մերի Տիգրանի Աբրահամյանի հետ՝ վերջինիս բնակության վայրում,

որ իրենց անչափահաս երեխան՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանը, առանց Մերի Տիգրանի Աբրահամյանի գրավոր համաձայնության չի կարող հոր հետ մեկնել այլ երկիր, և որ Ավետիք Գրիգորի Աբրահամյանը պետք է իրենց անչափահաս երեխայի՝ Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի, համար ալիմենտ վճարի․․․

Պատասխանողը պարտավորվել է համաձայնություններով նախատեսված պարտականությունները կատարել մինչև երեխայի չափահաս դառնալը․․․

Վկայակոչելով ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16, 17, 41, 53, 54, հոդվածները, և պատճառաբանելով, որ կողմերի ընտանիքը հնարավոր չէ վերականգնել, և որ երեխան առավելապես կապված է մոր հետ՝ դատարանին խնդրեց իր վստահորդի և Ավետիք Գրիգորի Աբրահամյանի ամուսնությունը լուծել,

25.09.2016թ. ծնված Գրիգոր Ավետիքի Աբրահամյանի բնակության վայրը սահմանել նրա մոր՝ Մերի Տիգրանի Աբրահամյանի, բնակության վայրը՝ համաձայն նոտարական կարգով 12.01.2018թ. վավերացված համաձայնության,

ինչպես նաև հաստատել 06.10.2017թ. նոտարական կարգով վավերացված երեխային պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգի և այդ միջոցների չափի մասին համաձայնությունը․․․

Պատասխանողի ներկայացուցիչը ներկայացել է դատական նիստին: Վերջինս դատարանին հայտնեց, որ իր վստահորդը չի առարկում ամուսնալուծության պահանջի դեմ․․․

Նշեց, որ ներկայումս իր վստահորդը երեխայի հետ գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում․․․

Ավելացրեց, որ սույն գործով դատարան չի ներկայացվել երեխայի ծննդյան վկայականը, ուստի երեխայի նկատմամբ հայցվորի մայրությունը հաստատված չէ,

չկա եզրակացություն և երեխայի կյանքի պայմանների հետազոտության ակտ, ուստի երեխայի բնակության վայրը մոր բնակության վայրը սահմանելու և ալիմենտային համաձայնությունը հաստատելու վերաբերյալ հայցապահանջները ենթակա են մերժման․․․

Առաջին ատյանի դատարանը հայցը բավարարել է մասնակի։ Ամուսնալուծության հայցը բավարարվել է, երեխայի խնամակալությանը` ոչ․․․

Մերի Աբրահամյանը դիմել է վերաքննիչ դատարան։ Վերանքննիչ դատարանը վերադարձրել է բողոքները` փաստաթղթերի ոչ բավարար լինելու հանգամանքով․․․