«Մաքուր դատարկությունն ավելի լավ է, քան ամբոխը, որի համար միեւնույնն է». Անի Երանյանի վառ կերպարն ու հետաքրքիր գրառումը
Դերասանուհի Անի Երանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կոչ անելով հարգել քեզ։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Անին վառ շպարով է. ընդգծված են շուրթերն ու աչքերը։

«Հարգիր քեզ։ Հարգիր քեզ այնքան, որ փոշոտ կիթառ չլինես, որը վերցնում են կես տարվա ընթացքում մեկ անգամ՝ ձանձրույթը ցրելու համար։ Թույլ մի տուր լինել «ըստ տրամադրության» եւ «ժամանակ առ ժամանակ»։ Քեզ այնքան շատ հարգիր, որ ուրիշի կյանքի տոնին նախուտեստ չլինես։ Հիշիր՝ «ավելի լավ է սեփական ջրի բաժակը, քան ուրիշի վիսկին, որը լցվել է կեղտոտ ձեռքերով»։ Հարգիր քեզ եւ թույլ մի տուր երրորդ ավելորդը լինել։ Հարգիր քեզ ու ջնջիր նրանց համարները, ովքեր քեզ չեն գնահատել մի անգամ, հարգիր քեզ եւ մարդկանց այդպիսի թանկարժեք հնարավորություններ մի տուր, որոնք հարկավոր է խնդրել ծնկի իջած եւ ոչ թե տարեկան բաժանորդագրություն տալ։
Հարգիր նյարդերդ, առողջությունդ ու կյանքդ, հակառակ դեպքում այդ կճմռթեն թերթի էջի նման ու կսրբվեն։ Գրողի ծոցն ուղարկիր բոլորին, ովքեր կստիպեն տատանվել ինքնավստահության եւ սկզբունքներիդ առումով։ Հարգիր քեզ ու թանկարժեք տարիներդ մի փոխիր ի պատասխան կպչուն համբույրի եւ սառը անկողնու: Իմացիր, որ մաքուր դատարկությունն ավելի լավ է, քան ամբոխը, որի համար միեւնույնն է։ Սիրիր այս օրը, այն անկրկնելի է...»,- մեկնաբանություններում գրել է Անին։




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»