Ահա թե ինչու են տղամարդիկ նիհար կանանց նախընտրում. հարցը բոլորովին արտաքինը չէ
Տղամարդկանց ճաշակները տարբեր են, բայց նրանց մեծ մասը նիհար կանանց է նախընտրում: Ինչո՞ւ: Հարցն այստեղ այն չէ, որ տղամարդիկ աչքերով են սիրում, այլ հոգեբանությունը:
Ինչպիսի կանանց են սիրում տղամարդիկ: 10 տղամարդու հարցրել էին՝ ինչու նրանց չեն գրավում գեր կանայք: Առաջարկում ենք ծանոթանալ նրանց պատասխաններին:
Տղամարդկանց պատասխանները.
Գեղեցկությունը, իհարկե, վիճելի հասկացություն է: Կան փարթամ կանայք, կան գիրուկ և կան գեր: Բայց կանայք չեն ուզում լինել ցածրահասակ կամ չունևոր տղամարդու կողքին… Դե մենք էլ ուզում ենք լավագույնն ընտրել:
2. Ես գիտեմ՝ ինչ է նշանակում գեր լինել, և դա ինչպես է ազդում հուզական վիճակի վրա: Ես պարզապես մտահոգվում եմ, որ եթե իմ սիրելին ավելորդ քաշի խնդիր ունենա, նա հոգեբանական խնդիրներ կունենա:
3. Եթե աղջիկն ավելորդ ծավալներ ունի, դա խոսում է միայն այն մասին, որ նա չի ուզում խնամել իրեն: Նշանակում է՝ նա չի մտածում իր առողջության մասին և շատ ծույլ է:
4. Դժվար է իրական կնոջը տեսնել ճարպի մեծ շերտի տակ: 5. Գեր կանայք բոլորովին չեն մտածում հետագա առողջական խնդիրների մասին, որոնք իրենց սպառնում են:
6. Բոլորովին ցանկություն չկա լինել կնոջ հետ, ով իրեն չի հետևում: Նա նույն կերպ կարող է նաև մեր հարաբերություններն աչքաթող անել: Ես՝ որպես իսկական վաստակող, ստեղծում եմ հարմարավետ պայմաններ կյանքի համար, իսկ նա պետք է ինձ ուրախացնի իր տեսքով և շուրջը գեղեցկություն ստեղծի:
7. Ես առողջ կենսակերպ եմ վարում, իսկ գիրությունը դրա հետ բոլորովին համատեղելի չէ: 8. Բարեկազմ տղամարդը գեր կնոջ կողքին պարզապես ծիծաղելի տեսք ունի:
9. Եթե նրա համար դժվար է օրական մեկ ժամ մարզվել սպորտդահլիճում, նա ինչպե՞ս գլուխ կհանի իր տնային հոգսերից:
10. Իմ բոլոր ընկերները պետք է հիանան կնոջով, ով իմ կողքին է: Նրանց կանայք ևս:
Ինչպես տեսնում ես, ավելորդ քաշը տղամարդկանց համար տագնապի նշան է: Ըստ նրանց՝ այդպիսի կինը ծույլ է, չի հետևում իրեն և ապագայում ավելի վատ տեսք կունենա: Կարող ես ճակատագրական գեղեցկուհի չլինել, բայց քեզ հետևել պարտավոր ես:
Բոլոր տղամարդիկ համակարծիք են՝ լավ կազմվածքը, բայց առանց չափից շատ նիհարության, առողջության և գեղեցկության խորհրդանիշ է: Տղամարդիկ հենց այդպիսի կնոջ են փնտրում:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»