Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը
Ժամանց

Կշեռքները պետք է կարևոր որոշում կայացնեն այսօր․ օգոստոսի 25-ի աստղագուշակը

 

Խոյ: Օրը բարեհաջող է նրանց համար, ովքեր տրամադրված են խաղաղասիրաբար, պատրաստ են գնալ փոխհամաձայնությունների: Կարիք չկա բացահայտ պայքար սկսելու: Ինչ էլ լինի, խուսափեք վեճերից: Հնարավոր են դրամական մուտքեր, նվերներ, ընդ որում՝ նույնիսկ անսպասելիորեն թանկարժեք: Բարենպաստ օր է գնումների համար: Նշանի ներկայացուցիչների գործնական հոտառությունը բավականին սուր է, Խոյերն այսօր իրենց հաշվարկներում չեն սխալվի: Օրը նպաստավոր է շրջագայությունների, ինչպես նաև ընկերական կամ ռոմանտիկ հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի հաճելի անակնկալ մատուցել ձեր երկրորդ կեսին:

 

Ցուլ: Հեշտությամբ կհաղթահարեք բոլոր կարևոր գործերը, եթե դրանց ձեռնարկեք օրվա առաջին կեսին: Օրվա այդ մասը հարմար է հետաքրքրություն ներկայացնող ցանկացած հարցի լուծման համար: Հնարավոր են նվերներ և հաճելի անակնկալներ: Ձեր մասնակցությամբ ժամանցային միջոցառումները լավ կանցնեն: Դուք այսօր բավականին հուզառատ եք, զգայուն, ամեն ինչ սրտին մոտ ընդունող: Բարեբախտաբար, ձեր շուրջը տեղի ունեցող ամեն ինչ տեսնում եք դրական լույսի ներքո: Ձեր ընկերասիրությունն ու կենսասիրությունը գրավում են շրջապատող մարդկանց, դրանք ձեզ կօգնեն նոր ծանոթություններ հաստատել:

 

 

 

Երկվորյակ: Օրվա առաջին կեսին աշխատեք զգույշ լինել․ բացասական միտումների ազդեցությունն այդ ժամերին բավականին բարձր կլինի: Հնարավոր են ընտանեկան վեճեր և տարաձայնություններ: Ձեր վարքը դժվար թե այդ ժամանակ նպաստի ծագած անախորժությունների արագ կարգավորմանը: Օրվա երկրորդ կեսը կդասավորվի համեմատաբար հաջող, իսկ նշանի առանձին ներկայացուցիչների համար այն նույնիսկ կարող է լինել խոստումնալից: Հնարավոր են հետաքրքիր հանդիպումներ, հաճելի անակնկալներ, ձեզ վրա կզգաք ուշադրության նշաններ: Երեկոն ընտանիքի անդամների հետ շփվելու համար բարենպաստ է, կարող եք ընտանեկան տոներ կազմակերպել:

 

Խեցգետին: Օրվա սկիզբն ամենանպաստավոր ժամանակն է: Այդ ընթացքում կարելի է օգտակար և հարկավոր շատ բան անել: Ձեր գործնական ակտիվությունն աստիճանաբար կթուլանա, սկսած ծրագրերը կսկսեն ավելի քիչ հետաքրքրել ձեզ: Մարդկանց հետ շփումները ձեզ ավելի ու ավելի են կձանձրացնեն, ձանձրույթ կառաջացնեն անգամ հաճելի մարդկանց հետ շփումները: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են կոնֆլիկտներ և վեճեր, ձեզնից մեծ ջանք կպահանջվի սադրանքների չտրվելու համար: Գնումներ կատարել չարժե, հնարավոր են ֆինանսական կորուստներ և բավականին լուրջ:

 

  

 

Առյուծ: Օրվա առաջին կեսը հեշտ չի դասավորվի, հատկապես եթե այդ ժամերին կարևոր հանդիպումներ կան: Ավելի նախընտրելի է օրվա այդ ժամանակահատվածն անցկացնել միայնակ կամ ամենամտերիմ մարդկանց հետ, ովքեր գիտեն, թե ինչպես մի քանի բառով բարձրացնեն ձեր տրամադրությունը: Դա հրաշալի ժամանակ է նոր գիտելիքեր ձեռք բերելու այն մարդկանցից, որոնց փորձին դուք անվերապահ վստահում եք: Շատ ավելի հաջող է դասավորվում օրվա երկրորդ կեսը: Օրվա երկրորդ կեսին դուք հատկապես գրավիչ կլինեք: Դժվար թե որևէ մեկի մեջ ցանկություն առաջանա դիմադրելու ձեր հմայքին: Ժամանակահատվածը նպաստավոր է նոր ծանոթություններ հաստատելու, ինչպես նաև վերջին շրջանում ձեզ և ձեր մտերիմներին դառնություն պատճառած կոնֆլիկտները հարթելու համար:

 

 

 

Կույս: Օրվա առաջին կեսը պահանջում է լինել զգուշավոր բոլոր հարցերում, իսկ փողային հարցերում՝ առավել ևս: Ձեր դյուրահավատության պատճառով խարդախության զոհ դառնալու հավանականությունը մեծ է: Մի փորձեք խոշոր գործարքներ կնքել, մի կատարեք լավ չկշռադատված գնումներ, աշխատեք գործ չունենալ այն մարդկանց հետ, որոնց մտադրությունները ձեզ համար առայժմ պարզ չեն: Օրվա երկրորդ կեսում ստիպված կլինեք կենտրոնանալ անձնական հարաբերությունների վրա, մտածել՝ արդյոք դուք մտերիմների հետ հարաբերվելու ճի՞շտ ուղի եք ընտրել: Որոշ Կույսեր հակված կլինեն չհամակերպվելու նրբանկատություն պահանջող իրավիճակների հետ և կոնֆլիկտներ կհրահրեն նույնիսկ այնպիսի հարցերում, որոնք կարելի է լուծել առանց անախորժությունների:

 

 

 

Կշեռք: Պետք է կարևոր որոշում կայացնեք, բայց դա անելն այնքան էլ հեշտ չէ: Դուք չեք կարողանում մինչև վերջ հասկանալ իրավիճակը, ձեզ ժամանակ է պետք, որպեսզի հասկանաք, թե ինչու են շրջապատի մարդիկ իրենց պահում այդ և ոչ մեկ այլ կերպ: Պետք է պահպանել սառնասրտություն և հանգստություն: Դա կհաջողվի այն Կշեռքներին, ովքեր չեն ենթարկվում ուրիշի ազդեցությանը: Ֆինանսական վիճակը նույնպես խնդրահարույց է, կպարզվի, որ գերագնահատել եք ձեր հնարավորությունները և շատ եք ծախսել՝ ձեռք բերելով իրեր, որոնց անհրաժեշտությունը չի եղել: Պարտք վերցնելը ցանկալի չէ, ավելի լավ է՝ կրճատեք ծախսերը: Ամեն դեպքում՝ այս կարգի խնդիրները ժամանակավոր բնույթի են, և շուտով ամեն ինչ կհարթվի:

 

 

 

Կարիճ: Օրվա առաջին կեսը հաջող, թեթև և հաճելի է, այն շատ Կարիճների համար կլինի հնարավորությունների բացահայտման ժամանակահատված: Կանխազգացումները շատ ուժեղ են, այդ պատճառով էլ դուք կայացնում եք ճիշտ որոշումներ, և ոչ մեկին չի հաջողվում ձեզ շեղել ուղիղ ճանապարհից: Կարելի է գնումներ կատարել, այդ թվում՝ և խոշոր: Օրվա երկրորդ կեսին դժվարություններ կլինեն: Ամենաանցանկալին սխալ որոշում կայացնելն է: Մեկ այդպիսի որոշումը մի ամբողջ շարք լուրջ խնդիրների պատճառ կարող է դառնալ: Ուստի մի շտապեք, մի կողմնորոշվեք ուրիշի կարծիքով, առավելագույնս ազնիվ եղեք ինքներդ ձեր հանդեպ:

 

  

 

Աղեղնավոր: Օրվա առաջին կեսը կլինի թեթև, հաջող, բոլոր առումներով հաճելի: Դա լավ տրամադրության, հոգևոր վերելքի ժամանակահատված է: Դուք զգում եք, որ աստղերը ձեր կողմից են, համարձակ գործեր եք ձեռնարկում, որոնք նախկինում թվում էին անհաղթահարելի: Շատ Աղեղնավորների մեջ նոր հակումներ ու հետաքրքրություններ կծնվեն, դրա հետ մեկտեղ նաև հնարավորություններ՝ իրացնելու սեփական ողջ պոտենցիալը: Օրվա երկրորդ կեսին զգացնել կտան բացասական միտումները, ինչ-որ բան այնպես չի ընթանա, ինչպես կցանկանայիք դուք: Հնարավոր են տարաձայնություններ սիրելի մարդու հետ, կա վեճի վտանգ, որը երկար ժամանակով կփչացնի հարաբերությունները:

 

Այծեղջյուր: Եթե մեծ ծրագրեր ունեք, ապա սկսեք դրանք իրականացնել օրվա առաջին կեսին: Օրվա այդ հատվածում ձեր աշխատանքն արդյունավետ է, դուք ընդունում եք ճիշտ որոշումներ, արագ կռահում եք, թե որ մարտավարությունն է տվյալ պահին ամենաէֆեկտիվը, իսկ որը՝ ոչ այնքան, ընդ որում, եթե ձեզ հարկ լինի որևէ օգնություն, դուք այն կստանաք շատ արագ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են մանր տարաձայնություններ, որոնց պատճառով կդժվարանա ընտրված ժամկետում նպատակակետին հասնելը: Նշանակված հանդիպումները կարող են հետաձգվել, մարդիկ, որոնց խոսքին դուք միշտ վստահել եք, կարող են հրաժարվել իրենց խոստումներից: Դրանից շատ Այծեղջյուրներ կունենան այն տպավորությունը, որ միայնակ են մնացել իրենց խնդիրների հետ:

 

 

 

Ջրհոս: Օրվա առաջին կեսն այն ժամանակահատվածն է, որի ընթացքում դուք հնարավորություն կունենաք գործադրելու ձեր ողջ երևակայությունը, հաջողությունների հասնել ստեղծագործական մոտեցում պահանջող գործերում: Ցավոք, դրական միտումների ազդեցությունն աստիճանաբար նվազում է, և օրվա մնացած մասը չի լինի նույնքան բարեհաճ: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ: Որոշ Ջրհոսներ կհանդիպեն դժվարությունների, որոնք ծագել են մտերիմ մարդկանց սխալի հետևանքով: Ճամփորդելը և ծանր ֆիզիկական աշխատանքով զբաղվելը ցանկալի չէ:

 

 

 

Ձկներ: Բարենպաստ օր է նրանց համար, ովքեր ջանք չեն խնայի նպատակներին հասնելու համար: Կարելի է լուծել ֆինանսների և գույքի հետ կապված հարցեր, ձևակերպել փաստաթղթեր: Օրը նպաստավոր է նաև շփվելու այն մարդկանց հետ, ում հետ ունեք գործնական ընդհանուր հետաքրքրություններ: Կենսասիրության մակարդակի նվազումը կարող է հանգեցնել ընդհանուր թուլության: Հնարավոր են գլխացավեր, սիրտ-անոթային համակարգի քրոնիկ հիվանդությունների սրացումներ: Խորհուրդ է տրվում զբոսնել, ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդում: