Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորում Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան ԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր
Յունիբանկն անդամակցել է «Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիա»-ինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Մենք պայքարելու ենք ցանկացած զիջման դեմ՝ հանուն հայ ժողովրդի ապագայի․ տեսանյութը«Հայկական քվե»-ն Գավառի ընտրություններին՝ երիտասարդ ու խոստումնալից թիմով․ Աննա ԿոստանյանՄեր պայքարը արդարության վերականգնման համար է. Արսեն ԳրիգորյանԻնձ դատում են խոսքի համար․ այսօր վճռվում է իմ քաղաքական և մարդկային ճակատագիրը․ Էդգար ՂազարյանԱղքատության մակարդակն աճում է. ամեն 3-րդը աղքա՞տ է ապրելու․ Հրայր Կամենդատյան Սիմֆոնիկ հատուկ համերգ. ամփոփվել է եռակողմ համագործակցությունը «Ուժեղ Հայաստանը» պայքարում է հայկական ազգային ինքնության և Հայոց եկեղեցու ինստիտուցիոնալ պաշտպանության համարԱյն մասին, թե ով սադրելով հնարավորություն տվեց թշնամուն սանձազերծել 44-օրյա պատերազմը, և ինչ նպատակով․ Ավետիք ՉալաբյանԳնաճն ընդդեմ աշխատավարձերի․ ինչո՞ւ պետական համակարգում չկա ավտոմատ ինդեքսավորումՇարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերը
Ժամանց

Ինչպես է ընտանիքում երեխաների ծնվելու հերթականությունն ազդում նրանց բնավորության վրա

Դուք հավանաբար լսել եք, որ ավագ երեխաները հիմնականում ավելի պատասխանատու և ինքնուրույն են, մինչդեռ միակ երեխաները հակված են եսասիրության և եսակենտրոնության: Արդյո՞ք սրանք պարզապես կարծրատիպեր են, թե՞ երեխաների ծնվելու հերթականությունն իրոք ազդում է նրա բնավորության վրա:

Ծնվելու հերթականության թեորիան ծագել է դեռևս 1920-ականներին: Այն առաջ է քաշել Ալֆրեդ Ադլերը՝ Զիգմունդ Ֆրեյդի ընկերն ու կոլեգան: Ադլերը հավատացած էր, որ այն հերթականությունը, որով երեխան ծնվում է ընտանիքում, անքակտելիորեն ազդում է նրա մարդ տեսակի ձևավորման վրա:

1. Ավագ երեխա. Համաձայն Ադլերի՝ ավագ երեխան հակված է լինել պահպանողական, իշխանության ձգտող և օժտված է առաջնորդի հատկանիշներով: Քանի որ նրանք մանկուց հոգ են տանում իրենց կրտսեր քույր/եղբայրների մասին, ավագ երեխաները մեծանում են ավելի հոգատար և ավելի պատրաստակամ են լինում ծնող դառնալու հարցում:

2.Միջնեկ երեխա. այս երեխաների համար ավագ եղբայր/քույրը, այսպես ասած, «տեմպ սահմանող» է: Միջնեկ երեխաները շարունակ փորձում են գերազանցել ավագներին: Նրանց զարգացումն ավելի արագ է ընթանում: Միջնեկ երեխաները հակված են ամբիցիոզ լինելուն, սակայն եսասեր չեն: Նրանք հաճախ չափից դուրս մեծ և անհասանելի նպատակներ են դնում իրենց առջև: Սա հանգեցնում է բազմաթիվ անհաջողությունների, սակայն անհաջողություններին դիմակայելը կոփում է նրանց:

3.Կրտսեր երեխա. որպես կանոն՝ կրտսեր երեխաները մանկուց չափից դուրս շատ ուշադրություն և հոգատարություն են ստանում թե՛ ծնողների և թե՛ ավագ քույրերի/եղբայրների կողմից: Այդ իսկ պատճառով նրանք պակաս փորձառու և ինքնուրույն են: Այնուամենայնիվ, նրանք հաճախ հակված են գերազանցելու իրենց ավագ քույր/եղբայրներին: Պատմությանը հայտնի են բազմաթիվ կրտսեր երեխաներ, որոնք ամենաարագ ատլետներն են, լավագույն երաժիշտները և ամենատաղանդավոր նկարիչները: Կրտսեր երեխաները շատ շփվող են և հաճախ անպատասխանատու են:

4.Միակ երեխա. չունենալով ո՛չ քույր, ո՛չ եղբայր, ում հետ կարող էր մրցակցել, միակ երեխան հաճախ մրցակցության մեջ է մտնում սեփական հոր հետ: Բամբակների մեջ մեծացած այս երեխաները նույն հոգատար և հիացական վերաբերմունք են ակնկալում նաև անծանոթներից: Եսակենտրոնությունն ու տատանողականությունը այս երեխաներին բնորոշ գծերից են: Միակ երեխաները հիմնականում դժվարություններ են ունենում հասակակիցների հետ շփման հարցում: Այս երեխաները հակված են պերֆեկցիոնիստ լինելու և ամեն գնով հասնում եմ իրենց նպատակներին: Միակ երեխաներն իրենց բնավորությամբ և տեսակով շատ նման են ավագ երեխաներին:

 

Ինչպե՞ս է այս ամենն ազդում IQ-ի վրա: Այս հարցը մեծ տարաձայնությունների առիթ է հանդիսանում: Մի մասը առհասարակ ժխտում է ծնվելու հերթականության թեորիան, մյուսները՝ լիովին վստահ են դրա ճշմարտացիություն վրա: Լայպցիգի և Յոհանես Գուտենբերգի համալսարանների (երկու համալսարաններն էլ Գերմանիայում են) հետազոտողները հետազոտել են շուրջ 20000 չափահասի ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից: Հետազոտության արդյունքում պարզվեց, որ ավագ երեխաները ավելի բարձր արդյունքներ են ցուցաբերում IQ թեստերում:

Ինչպե՞ս է այս ամենն ազդում մեր բնավորության վրա: Մեկ այլ հետազոտություն ապացույցներ է ներկայացնում, որ ծնվելու հերթականությունը ազդում է մեր բնավորության ձևավորման վրա: Հետազոտողները վերլուծել են ԱՄՆ-ի շուրջ 337000 ավագ դպրոցի աշակերտների բնավորությունը: Նրանք պարզեցին, որ ավագ երեխաները ավելի ազնիվ և դոմինանտ են, սակայն պակաս շփվող են և սթրեսակայուն չեն: Միջնեկները ավելի բարեխիղճ և ջանասեր են: Կրտսերները ավելի բաց և շփվող են: Միակ երեխաները ավելի նյարդային են, սակայն բավականին շփվող են:

Ծնվելու հերթականությունն իրո՞ք կարևոր է: Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ այսպիսի հետազոտությունները բավականին շատ բացեր ունեն. հաշվի չեն առնվում էթնիկական գործոնները, ներընտանեկան փոխհարաբերությունները, դաստիարակությունը, ընտանիքի ֆինանսական վիճակը և այլն: Այսպիսով, այո՛, ծնվելու հերթականությունը որոշակի ազդեցություն ունենում է մարդու բնավորության վրա, սակայն հարկավոր չէ կուրորեն հավատալ սրան: