Ջինսե կիսատաբատ, ճերմակ վերնաշապիկ․ Սիրուշոյի ամառային կերպարը
Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:
Երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային հմայիչ կերպարում։ Կադրում Սիրուշոն կրում է ջինսե կիսատաբատ, սպիտակ երանգի վերնաշապիկ։ Կերպարը համալրում են զարդերը։ Ամառային լուսանկարին կից Սիրուշոն անգլերեն լեզվով գրել է․ «Ետ դեպի Շուշի»։
Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր հմայիչ ու ոճային կերպարում։ Կադրում Սիրուշոն կրում էր արեւային ակնոց, դեղին, խղոտե լայննեզր գլխարկ, նույն երանգի վերնազգեստ։ Իսկ լողափնյա կադրին կից սիրված երգչուհին գրել էր․ «Մեր «Ուխտասար» թևնոցը, որի վրա պատկերված են Սյունիքում հայտնաբերված ժայռապատկերներ, իր մեջ անբացատրելի ուժ ունի...»։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...