Կենդանակերպի 4 նշան, ովքեր շատ են սիրում վիճել
Ցուլ: Անասելի կամակոր են: Հավատում են միայն իրենց համոզմունքներին, դժվար է հակառակում համոզել Ցուլերին: Իհարկե, կարող եք փորձել «ստիպել» Ցուլերին ամեն ինչ այլ տեսանկյունից դիտարկել, բայց վստահ եղեք, որ դա ժամանակի ավելորդ կորուստ է: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն խոստովանում, որ սխալվում են, մինչև վերջ պնդում են իրենց տեսակետը: Ցուլերը համոզված են, որ պարզապես չեն կարող սխալվել:
Առյուծ: Շատ զգացմունքային են, ընկալունակ, ինչի արդյունքում շատ բան անձնավորված են ընկալում: Նրանց համար դժվար է կողմնորոշվել իրավիճակում, որն իրենց ծրագրին համապատասխան չի ընթանում: Առյուծներն առաջին հերթին՝ հոգ են տանում իրենց Ես-ի մասին: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սովորեն ընդունել ուրիշի կարծիքը, իրենց օբեյկտիվ դիտորդի տեսանկյունից նայել, հնարավոր է՝ այդքան տաքարյուն չլինեն:
Կշեռք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն «ընդդիմախոսության» վարպետ են: Պարզվում է՝ պատճառն այն է, որ ցանկացած բանավեճ ամրապնդում է նրանց արժանապատվության զգացումը: Եթե չեք ցանկանում վիճել նրա հետ, պարզապես տեղեկացրեք, որ դա ձեզ համար այնքան էլ հաճելի չէ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում անհարմարություններ պատճառել մտերիմներին, ինչը նշանակում է, որ արագ կհանգստանան:
Այծեղջյուր: Կարծում են, որ ավելի իմաստուն են և փորձառու: Եթե ցանկանում եք խուսափել կենդանակերպի այս նշանի հետ վեճից, նրան երկու բան բացատրեք: Նախ՝ ընդգծեք, որ նա իր պահվածքով կարող է կարող է նվաստացնել մարդկանց: Երկրորդ՝ Այծեղջյուրին ցույց տվեք, որ մյուսները կարող են նույնքան իրավացի լինել, որքան ինքը: Հակառակ դեպքում կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների հետ շփումը կարող է վերածվել «իմաստուն ուսուցիչ-հիմար աշակերտ» ձևաչափի:
Նյութը flytothesky.ru-ից հրապարակման պատրաստեց 168.am-ը




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»