Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Քանդելը հեշտ է, իսկ, այ, կառուցելն ու վերականգնելը... «Փաստ» Աշխարհաքաղաքական շրջադարձեր, տարածքային կորուստներ և տարածաշրջանային անվտանգության իրական պատկերը. «Փաստ» «Ավտորիտարացման միտումներն անընդհատ աճում են՝ կապված թե՛ խոսքի ազատության սահմանափակման, թե՛ քաղաքական հետապնդումների հետ». «Փաստ» Բանտից հղված ահազանգ. Ավետիք Չալաբյանը հայտարարում է համատարած բռնաճնշումների և իշխանության անկման սկզբի մասին. «Փաստ» Լոռու մարզի մի շարք համայնքներում տրանսպորտային ճգնաժամը լուծվել է. գործարկվել է անվճար երթուղի. «Փաստ» Արդյոք ովքեր են. ի՞նչ են ցույց տալիս խոշորների վճարած հարկերը. «Փաստ» Արևմուտքի համար՝ Բելուջիստանը ևս մեկ գործոն կարող է հանդիսանալ Մերձավոր Արևելքում իրավիճակն ավելի թեժացնելու համար. Արտակ Զաքարյան Ես կրկին կոչ արեցի Իրանին դադարեցնել իր ռազմական աջակցությունը Ռուսաստանին. Կալլաս Իրավիճակը լուրջ է. Ռուսաստանի դեմ ոտքի է կանգնել ողջ Արևմուտքը. Լավրով Երբ մանևրելու տեղ այլևս չի մնացել. Տիգրան Դումիկյան 18 արդարների գործով դատկան նիստը տեղի կունենա հուլիսի 30-ին
Առանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազայինՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերին«Opel»-ը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնինԷկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցերըԱռաջիկա 100 օրը վճռորոշ կդառնա Ուկրաինայում պատերազմի ելքի համար. Տուսկ5 ամսվա ընթացքում գազի ներմուծումը Վրաստան աճել է 10%-ովԼոռու մարզի N միջնակարգ դպրոցում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնnւթյան դեպքեր. Կրթության տեսչական մարմինՈրոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԳառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերՎրաստանից արտաքսվել է մոտ 100 օտարերկրացի, այդ թվում՝ ռուսներ և ադրբեջանցիներՍյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կամրապնդվեն աղետներին պատրաստվածության և վաղ ազդարարման կարողություններըՆոր Հաճնի կամրջի տակ երիտասարդ կնոջ մարմին է հայտնաբերվելՀայաստանում ՄԻԱՎ-ով վարակման նոր դեպքերն աճել են ավելի քան 20%-ով. UNAIDSԿոնգոյում Էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 1500-ըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանի ու Սևանի որոշ հասցեներում՝ հուլիսի 31-ինԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան փողոցումԹուրքիայում Հայոց ցեղասպանություն բառի համար փակված ռադիոկայանը դիմել է դատարանԲախվել են թիվ 65 և 4 երթուղիները․ բուժօգնության է դիմել 5 անձ
Ժամանց

«Որքան էլ Մաքսի հետ կապված լինեմ՝ ես ուրախ եմ, որ «Էլենի օրագիրը» ճիշտ ժամանակին ունեցավ իր տրամաբանական ավարտը»․ Էդգար Իգիթյանը՝ բացասական կերպար մարմնավորելու և Մաքսի դերը հետևում թողնելու մասին

Դերասան Էդգար Իգիթյանը, որը «Էլենի օրագիրը» նախագծի գլխավոր հերոսներից էր, ներկայումս պատրաստվում է հեռուստադիտողներին ներկայանալ նորովի՝ «Շանթ» հեռուստաընկերության «Երկուսով» նոր՝ սպասվող հեռուստասերիալի շրջանակներում։

Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է իրեն լայն ճանաչում բերած Մաքսի կերպարից, նրան հետևում թողնելուց և արդեն նորովի ներկայանալուց։

«Մաքսի կերպարի հետ մեր կապվածությունը միանշանակ դեռ կա։ «Էլենի օրագիրը» ինձ, որպես դերասան, իսկապես շատ բան է տվել։ Չնայած իմ մուտքը հեռուստատեսություն եղել «Սահմանին» նախագծով, սակայն Մաքսի կերպարի դեպքում շեշտը դրված էր խոսքի վրա և այստեղ խաղարկային շատ բաներ կային։ Որքան էլ Մաքսի հետ կապված լինեմ՝ ես ուրախ եմ, որ նախագիծը ճիշտ ժամանակին ունեցավ իր տրամաբանական ավարտը։ Եթե որևէ նախագիծ երկարում է այն քիչ թե շատ կորցնում է այն ոգևորությունը, որն ի սկզբանե եղել է։ Մեր դեպքում նման բան իհարկե տեղի չունեցավ»,- ասաց դերասանը։


Էդգարի խոսքով՝ իր արդեն հայտնի կերպարից բաժանմանը նայել է սթափ ու հանգիստ․ «Ամեն ինչ պետք է ունենա ինչպես սկիզբ, այնպես էլ՝ ավարտ։ Ներկայումս արդեն ուրիշ կերպարի վրա եմ աշխատում և փորձում եմ հետաքրքրությունը գտնել դրա մեջ։ Ինքս ուզում էի մարմնավորել կերպար, որը կկարողանայի ուրիշ կերպ մատուցել, այլ կերպ ներկայացնել»։

Հեռուստադիտողները դերասանին նոր նախագծում կտեսնեն բացասական գծերով, սակայն, վստահեցրեց Էդգարը, որոշ գծեր հեռուստադիտողներին, ամեն դեպքում, դուր են գալու․ «Պետք է կերպարիս լավ ճանաչեմ, կարողանամ գտնել իր պատմությունը, ստեղծեմ իմը, որ կարողանամ կերտել այնպես, ինչպես ես եմ ուզում։ «Երկուսով» նախագծի նկարահանումները դեռ նոր են սկսվել՝ հետևաբար դեռ սկզբնական փուլում է, երբ ինքս էլ փորձում եմ պատկերացնել, թե ինչ է ստացվելու։ Մարմնավորում եմ բացասական կերպարի․ սկզբում նա վատն է, թե հետո ինչ զարգացումներ կլինեն՝ չեմ կարող ասել։ Ժպիտը, հումորները, որոշ մտքեր՝ հեռուստադիտողները կսիրեն, բայց ընդհանուր իր տեսակը վատն է»։

Խոսելով իր նախորդ՝ Մաքսի կերպարի հետ ունեցած տարբերություններից՝ Էդգարն ասաց․ «Մաքսի հետ, իհարկե, բավականին տարբերություններ ունի՝ այս կերպարս ավելի հասուն է տարիքային առումով, ավելի վառ, ընգծված բնավորությամբ է, ազդեցիկ է և հետաքրքրականն այն, որ այս կերպարս իր մեջ ունի գծեր, որոնք հեռուստադիտողներին դուր կգան և միաժամանակ կան այնպիսի գծեր, որոնք դուր չեն գա։ Նա մի կերպար է, որն իր կյանքում դժվարություններ չի տեսել, իրեն միշտ ամեն ինչ հասանելի է եղել»։

Էդգարի խոսքով՝ մի նախագծից մյուսին անցլնելու ընթացքում դադար չի ունեցել, ինչն էլ իր համար, որպես դերասան, որոշ դժվարություններ է առաջացրել․ «Կար մի գիծ, որն իհարկե պետք է հաղթահարեի, քանի որ ինքս երկու տարի կերտել եմ նույն կերպարը, գուցե անգամ նմանվել նրան և առանց ընդմիջում վերցնելու՝ անցում եմ կատարել մեկ այլ կերպարի։ Սա որոշ դժվարություն իրենից ներկայացնում է, բայց նաև շատ հետաքրքիր է։ Այսինքն ինձ պետք էր, որ ինքս էլ հասկանամ՝ պատրաստ եմ կենտրոնանալու Ալենի կերպարը կերտելու վրա»։

Դերասանը, որին հեռուստադիտողներն արդեն հասցրել են ընդունել դրական և սիրելի կերպարով, շուտով էկրանին է լինելու բացասական բնավորությամբ։ Սակայն Էդգարը նշեց՝ սիրում է իր կերպարներին անկախ նրանց բնավորության գծերի․ «Իրականում, եթե անգամ բացասական կերպար ես մարմնավորում և չես սիրում՝ շատ դժվար կլինի այն մարմնավորելը։ Քանի որ եթե ինքդ չես ընդունում քո կերպարին, ապա չես կարող նրան ցույց տալ, հասցնել հեռուստադիտողներին։ Ես փորձում եմ սիրել կերպարներս, հետաքրքրություններ գտնել նրանց մեջ։ Օրինակ իմ նոր կերպարի հետ կապված արդեն մշակած ժեստեր ունեմ, որոնք համարել եմ, որ կարող է բնորոշել նրան՝ անընդհատ կրկնում եմ, աշխատում եմ դրանց վրա՝ մինչև դրանք դառնան հիմնական։ Այնքան պետք է դրանք եփվեն, որ հետագայում դառնան սովորություն։ Էլի մտածված բաներ կան, որոնք ընթացքում դեռ կանեմ»։

Պարզվում է Էդգարը, բայցի ժամանակակից դերերից, ունի նաև մասնագիտական մեկ այլ ցանկություն․ «Ինքս պատմական ֆիլմերի սիրահար եմ, շատ եմ դիտում նման ժանրի ֆիլմեր։ Հետագայում մեծ է ցանկությունս մարմնավորելու մի կերպար, որը կլինի պատմական հերոս։ Պատմություն, հին ժամանակներ՝ նման ֆիլմերում կցանկանամ հանդես գալ»։

 

 

Աղբյուր