Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Ժամանց

«Հայրիկս չի հասցրել 40-ը նշել, իսկ ես այդ տարիքն անցա․ գնահատեք տարիները, քանզի մարդիկ, երբեմն առանց կնճիռ անգամ ունենալու, կյանքից հեռանում են»․ Գոհար Հարությունյանը՝ իր 40-ամյակի և մեծանալու մասին

«Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանը երեկ նշել է 40-ամյակը։ Գոհարի խոսքով, չնայած ինքը սնահավատ չէ, սակայն տարեդարձն անց է կացրել իր համար նախընտրելի համեստ տարբերակով՝ ընտանիքի ու բալիկների շրջապատում։

Tert.am Life-ը Գոհար Հարությունյանի հետ զրուցել է տարեդարձի խորհրդի, անձնագրային տարիքի վերաբերյալ իր մտածմունքների և տոնելու նախընտրելի տարբերակների մասին։

Գեղեցկուհու տիտղոսակիր 5 երեխաների մայրկին, որին հաջողվում է պահպանել սլացիկ կազմվածքը, ևս մեկ տարով մեծանալու հանգամանքը միայն ուրախացնում է։ Գոհարն այս հարցի վերաբերյալ ունի իր տեսակետն ու մի քիչ փիլիսոփայական մոտեցումը․ «Ես կարծում եմ, որ ևս մեկ տարով մեծանալու փաստին պետք է նայել հետևյալ սկզբունքով՝ երջանիկ լինել, որ մեկ տարի էլ եք ապրել, երջանիկ եք եղել, այդ տարվա ընթացքում կորուստներ չեք ունեցել։ Երեկ ես մտածում էի, որ հայրիկս չի հասցրել 40-ը նշել, իսկ ես այդ տարիքն անցա․ գնահատեք տարիները, քանզի մարդիկ, երբեմն առանց կնճիռ անգամ ունենալու, կյանքից հեռանում են»։


Շարունակելով թեման Գոհարն ասաց՝ պետք է ապրած յուրաքանչյուր տարվա համար երջանիկ լինել՝ Աստծուն շնորհակալություն հայտնելով, որ նա քեզ տալիս է ծերություն․ «Կարծում եմ տարիքը՝ ծերությունը, իսկապես պարգև է։ Եթե կան կանայք, աղջիկներ, որոնք հիստերիա են անում տարիքի համար՝ պետք է գիտակցեն, որ շատերը կյանքից հեռանում են տարիք չապրած ու կնճիռ չտեսած։ Ինձ համար կան շատ ավելի մեծ վախեր, իսկ տարիքիս համար՝ միայն ուրախանում եմ, քանի որ ևս մեկ տարի ընտանիքիս հետ ապրել եմ երջանիկ և լավ»։

Ըստ Գոհարի՝ տարիներն ինքը գնահատում է ըստ ձեռքբերումների, իսկ դրանք, բնականաբար, քիչ չեն․ «20 տարեկանի համար 40-ը բավականին մեծ տարիք է, 60 տարեկանի համար՝ դեռ երիտասարդ։ Տարիքին ես միշտ նայում եմ ըստ ձեռքբերումների՝ հետ եմ նայում և զգում, որ այն բոլոր հաջողությունները, որոնք ես գրանցել եմ, եղել են ոչ թե ուղղակի կամ այն պատճառով, որ ես հաջողակ աստղի տակ եմ ծնվել, այլ ես իսկապես դրանց համար քրտնաջան աշխատել եմ, ձգտել։ Պետք է հետ նայել և տեսնել, թե դու ինչ ես արել քո կյանքում։ Շատ ձեռքբերումներ եմ ունեցել, որոնք ես գնահատում եմ, և, ըստ իս, սա դեռ շատ երիտասարդ տարիք է, հաշվի առնելով այն, որ ես այսքան բան արդեն իսկ հասցրել եմ անել»։

Ինչ վերաբերում է տարեդարձը նշելու նախընտրելի տարբերակին՝ Գոհարն ասաց՝ սիրում է համեստ հավաքույթներ և ընտանեկան, հարազատ միջավայր․ «Ամուսինս կողմնակից է ճոխ տարեդարձների, և ինքը դեռ երկու ամիս առաջ է հարցնում, թե ոնց եմ նշելու, ինչ ծրագերեր ունենք, սակայն միշտ ավարտվում է այնպես, ինչպես ես եմ ուզում՝ ավելի համեստ ու փոքրիկ։ Երեկ էլ մենք միայն ընտանիքով ենք եղել՝ ինքս սնահավատ չեմ, բայց, ամեն դեպքում, ինձ հաճելի է փոքր կազմով նշել»։

Ըստ գեղեցկուհու տիտղոսակիր մայրիկի՝ մայրանալուց և ընտանիքի համալրումից հետո տարեդարձի խորհուրդն էլ ավելի է հետաքրքրանում։

«Երեխաներն իրենց ձեռքով պատրաստած բացիկներ են նվիրում։ Օրինակ՝ ամուսինս երբեք չի սիրել ծաղիկներ նվիրել և հիմա շատ հաճելի է, որ տղաս է ինձ ծաղիկներ նվիրում։ Որքան շատ են երեխաներն, այնքան ինքդ քեզ կարևոր ես զգում՝ կեսգիշերից հետո սկսում են արթնացնել, շնորհավորել։ Տարեդարձի կարևորությունն իհարկե չի կորում, քանի որ, ըստ իս, կանայք երբեք չպետք մոռանան իրենց անձի մասին՝ իր հաճույքների, ուրախության և չպետք է այնքան անմնացորդ տրվի, որ մոռանա իր ինքնության ու անգամ տարեդարձի մասին»,- ասաց Գոհարը։

 

 

 Աղբյուր