Մագնիսական գրավչություն ունեցող կանանց 5 սովորույթ
Past.am
1. Մագնիսական կանայք միշտ դրական են: Իսկ դրական տրամադրվածությունը ընտրություն է, որը ցանկալի կանայք անում են ամեն օր: Այո, երբեմն նրանք ուժերի անկում են ունենում, անտրամադիր են լինում եւ իսկական դեպրեսիա են ապրում, բայց ընդհանուր առմամբ նման կանայք հավատում են լավագույնին:
2. Նրանք պատասխանատվություն են ստանձնում: Ավելի հեշտ է դրական եւ երջանիկ մնալ, երբ վստահ ես, որ ամեն ինչ վերահսկողության տակ է, որ դու ինքդ ես պատասխանատու կյանքիդ համար: Երբ փնտրում ես, թե ում մեղադրես անհաջողություններիդ համար, դա բոլորովին գրավիչ չէ, որովhետեւ այդպես դու բացասական լիցքեր ես ճառագում, որն ուրիշները ստիպված են լինում ընդունել իրենց վրա:
3. Նրանք աշխատում են երջանիկ լինելու վրա: Մագնիսական կինն ուղղակի չի խաբում իրեն եւ համոզում, թե ամեն ինչ լավ է: Նա անում է ամեն հնարավորը, որպեսզի դա իրոք այդպես լինի: Չնայած հանուն արդարության պետք է ասել, որ շատ բան կախված է ուղղակի մոտեցումից եւ կյանքին հայացքից, բայց այդ մասին խոսվել է առաջին կետում:
4. Նրանք ուրիշների մեջ լավն են տեսնում: Հարաբերություններն անհամեմատ ավելի բարդ են, երբ դու փորձում ես ինչ-որ վատ բան գտնել, բացահայտել նրա շահադիտական մտադրությունները եւ այլն: Եթե վստահ ես, որ ձեզ մոտ ամեն ինչ ԱՅՆՔԱՆ լավ չի կարող լինել, գիտե՞ս ինչ: Հենց այդպես էլ կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ վատ բան է լինում, ցանկալի կինը չի սկսում անմիջապես մեղավորի փնտրել, չի մտածում, որ նա դիտավորյալ է վատ բան արել, այլ տեղի ունեցողի օբյեկտիվ պատճառներ է փնտրում:
5. Նրանց համար կարեւոր է անձնական աճն ու նպատակները: Երբեմն մարդիկ հուզվում են, թե իբր ստիպված են սեփական երազանքները զոհաբերել հանուն հարաբերությունների եւ ընտանիքի: Բայց դա շատ հեռու է ճշմարտությունից: Ուղղակի պետք է այնպիսի հարաբերություններ գտնել, որոնք կհամընկնեն ձեր երազանքներին, եւ այնպիսի մարդու, որը կաջակցի ձեր երազանքներին: Ձեր զուգընկերոջից բացի, ուրիշ մեկի հանդեպ կիրքն օգնում է հարաբերություններում: Դա ձեզ պաշտպանում է ձանձրույթից:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»