Ավտոբուսն այնքան լիքն էր, որ շնչելու օդ չկար. երբ կանգառում իջա, ու մանրը դրեցի գրպանս, զգացի, որ գրպանումս մի բան կա… հանեցի, երկտող էր, որ ավտոբուսի մեջ գցել էին գրպան
Այսօր ավտոբուսը սարսափելի ծանրաբեռնված էր: Շնչելու օդ չկար: Ռոսիայի կանգառում մի կերպ, ուղևորների միջով ճանապարհ բացելով, խցկվելով կարողացա իջնել:

Միշտ մի քանի կանգառ առաջ ձեռքումս պատրաստ պահում եմ գումարը, որ պիտի տամ վարորդին
իջնելիս: Գումարը տվեցի, մանրը վերցրեցի ու իջա: Մտքերով ընկած մանրը դրեցի գրպանս ու զգացի, որ գրպանումս ինչ-որ բան կա: Ա՜յ քեզ բան, այն, որ ավտոբուսում գողություն են անում լսել էի, բայց, որ գրպանումդ բան են դնում, չէի լսել:
Հանեցի տեսնեմ թուղթ է, վրան համար էր գրված ու գեղեցիկ ձեռագրով գրված էր՝ զանգահարիր ինձ:
Դե արդեն պատկերացրեք ինչեր անցան մտքովս… գուցե այն շլացուցիչ կազմվածքով շիկահե՞րն էր նամակը գրողը, որ մի պահ նայեց ինձ ու հայացքը արագ թեքեց: Քայլում էի դեպի տուն ու արդեն մտովի հազար անգամ խոսել էի հետը, խոսակցությունը ամեն անգամ տարբեր ընթացք էր ստանում…
Վերջապես հասա տուն: Տան ճանապարհը դեռ այսքան երկար չէր եղել ինձ համար: Արագ բարձրացա տուն: Տանեցիներին առանց բարևելու, առանց կոշիկներս հանելու, գրեթե վազելով հասա սենյակս ու դուռը կողպեցի ներսից…
Մի քանի վայրկյան արագ ինձ տրամադրեցի ու զանգահարեցի: Լսափողի միջից շատ նուրբ կանացի ձայն լսվեց.
-Ալո…
Ես էլ որքան կարող էի առնական ձայնով ասացի.
-Բարև Ձեզ, կասե՞ք ով է խոսում:
-Սա ավելորդ քաշի դեմ պայքարի կլինիկայից է, ինչո՞վ կարող ենք օգնել…
Դե իհարկե… ինձ երբեք ոչ-ոք նման «կոմպլիմենտ» դեռ չէր արել…




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...