Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
25/27 Երկուսով քվեախցիկում ՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկության Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան  Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան Մենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու 25/22 Երկուսով են քվեախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ 25/25 Երկուսով ընտրախցիկում 25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկ Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դավթյան
Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. Չալաբյան25/27 Երկուսով քվեախցիկումՔՊ-ն շարունակում է ընտրակեղծիքները․ թույլ մի՛ տվեք․ Գնացե՛ք քվեարկությանԵթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ավետիսյան Չգնալ Փաշինյանի թելադրած օրակարգի հետևից․ միակ լուծումը հրաժարականն է․ Հրայր Կամենդատյան Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման ԱբովյանՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա ՍողոմոնյանՄենք եկել ենք Տիգրանաշենը զարգացնելու, իսկ իշխանությունը՝ քանդելու ու կործանելու25/22 Երկուսով են քվեախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում, Փոխանցում է քվեաթերթիկ25/25 Երկուսով ընտրախցիկում25/27 Երկուսով ընտրախցիկում,Փոխանցում է քվեաթերթիկՄեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ ԴավթյանԺողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ ԳևորգյանՏիգրանաշենում խոչընդոտում են խաղահրապարակի վերանորոգումը, որի համար միջոցներ է հատկացրել «Ուժեղ Հայաստան»-ըՀամատարած ուղղորդումներ, ներսում մարդկանց գլխին են կանգնում, ընդհուպ՝ քվեաթերթիկը ձեռքից վերցնում. Գոհար ՄելոյանԻշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԱմեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան
Ժամանց

Հաղթահարված ֆոբիան, թանկարժեք ու քննարկված նվերը, սեւահերի անսովոր կերպարն ու նոր սիթքոմը. Շուշան Երիցյանը մանրամասնում է (ֆոտո)

Մոդել, դերասանուհի եւ միջազգային գեղեցկության մրցույթների մասնակից ու տիտղոսակիր Շուշան Երիցյանն այս օրերին կրկին մեդիայի ուշադրության կենտրոնում է: Բանն այն է, որ հայտնի մոդելը օրերս սոցիալական ցանցի իր էջերում կիսվել էր իր յուրահատուկ նվերով, որը Mercedes մակնիշի ավտոմեքենայի տեսքով է:

NEWS.am STYLE-ը Շուշանի հետ զրուցել է իր թանկարժեք նվերի, ամառային հանգստի, սեւահերի կերպարի եւ նոր սիթքոմում նկարահանվելու մասին:

Նախ փորձեցինք պարզել՝ ինչպես եւ ում հետ է անցկացրել ամառային հանգիստը.

 

«Ամռանը սիրում եմ հանգստանալ եվրոպական երկրներում: Այս ընթացքում հասցրեցի լինել Ամստերդամում, Իսպանիայում, Հունաստանում, բայց ամառը դեռ չի վերջացել ինձ համար» (ժպտում է):

«Իմ ոչ մի հանգիստ մյուսին նման չի լինում, միշտ անակնկալներով լի է լինում՝ մտերիմ մարդկանց շրջապատում»:

Հարցին ինչո՞վ է այս տարվա հանգիստն առանձնահատուկ եղել, Շուշանը պատասխանեց.

«Հաղթահարել եմ ջրից ունեցած իմ ֆոբիան ու արդեն հանգիստ կարողանում եմ լողալ: Այնպիսի օր չկար, որ հիշարժան չլիներ, պարզապես չեմ կարող այդպես բառերով նկարագրել»:

Շիկահերի կերպարով հայտնի մոդելը վերջերս ներկայանում է սեւ վարսերով: Շուշանի հետ զրուցեցինք նաեւ այդ ոճափոխության մասին.

 

«Ես աշխատում եմ միշտ կատարելագործվել՝ թե ներքուստ, թե արտաքուստ: Սեւահեր դառնալն ավելի շատ իմ ներքին փոփոխությունների արդյունքն է: Իմ ներկա հոգեվիճակին ու տեսակին համապատասխան գույն է, շատ ներդաշնակ եմ ինձ զգում ու չեմ կարծում՝ առաջիկայում կփոխեմ այս կերպարս»:

Օրեր առաջ Շուշանը Facebook-ում հրապարակել էր իր նոր` Mercedes մակնիշի ավտոմեքենայի լուսանկարը՝ շնորհակալություն հայտնելով նման նվերի համար: Թե ումից է նվերն ու արդյոք իր սիրտն արդեն զբաղվա՞ծ է, մոդելը չցանկացավ բացահայտել, միայն նշեց.

 

«Ես, ուղղակի, միշտ շնորհակալ եմ: Դա իմ կյանքի հաջողության գրավականներից մեկն է»:

Վարորդական փորձ Շուշանն ունի, նախկինում էլ վարել է Toyota Camry մակնիշի ավտոմեքենա:

«Կարծում եմ՝ լավ վարորդ եմ» (ժպտում է):

 

Ինչ վերաբերում է առաջիկա նորություններին՝ շուտով մոդելին կտեսնենք նոր ոճում եւ անսովոր ժանրում.

«Առաջին անգամ հանդես կգամ սիթքոմում՝ կլինեմ գլամուրային կնոջ կերպարում: Հանդիսատեսը ինձ կտեսնի հումորային ժանրում եւ նոր իմիջով: Այս դերը խաղարկային ավելի մեծ աշխատանք էր պահանջում: Ես շատ սիրեցի նոր կերպարս, կարծում եմ՝ այն հանդիսատեսին էլ դուր կգա»: