Տղամարդկանց կրիտիկական օրերը. ինչ պետք է իմանալ
Կանանց տրամադրության տատանումներն ու հիստերիայի հաճախակի պոռթկումները բացատրվում են կրիտիկական օրերով: Իսկ ինչպե՞ս հասկանալ տղամարդու վատ տրամադրության, գոռգոռոցների ու նյարդայն վիճակի պատճառը: Գուցե կզարմանաք, բայց հակառակ սեռը ևս ունի կրիտիկական օրեր, որ մասնագետներն անվանում են mAnstruation:
Այն, որ տղամարդիկ ևս կարող են որոշակի ցիկլի ընթացքում դառնալ դյուրազգաց, բնավ էլ զարմանալի չէ և բացատրվում է նրանով, որ կանանց օրգանիզմում կան արական, իսկ տղամարդկան օրգանիզմում՝ իգական հորմոններ: Օրինակ՝ էստրադիոլը, որ համարվում է ամենաընդգծված իգական հորմոնը, արտադրվում է նաև տղամարդու օրգանիզմում և ունի ոսկորներն ամրացնող նշանակություն: Իսկ արական էստրագեն հորմոնը առկա է կանացի օրգանիզմում: Դրա բարձր աստիճանն է հաճախ պատճառը, որ որոշ կանայք շատ ավելի լեցուն են էներգիայով, բայց և ունեն մարմնի մազածածկույթի հետ բազմաթիվ պրոբլեմներ:
Ինչ վերաբերում է տղամարդկան կրիտիկական օրերի ցիկլին, գիտնականների կարծիքներն այստեղ բաժանվում են: Ֆրանսիացի անդրոլոգ Սիլվիեն Մեմունը նշում է, որ տղամարդկանց ցիկլը տևում է 72-74 օր՝ ճիշտ այնքան ժամանակ, որքան պետք է սպերմատոզոիդի լիարժեք հասունացման համար:
«Վաուեր» դեղագործական կոնցերնի սեփական հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց կրիտիկական օրերը կապված են հորմոնալ տատանումների հետ, որոնք ազդում են տրամադրության և օրգանիզմի վիճակի վրա: Ըստ այս տեսակետի, տղամարդկանց ցիկլը տևում է 23-33 օր, որի ընթացքում նրանք դառնում են նյարդային, կարող են նեղանալ կամ անիմաստ վիրավորել, ճիշտ այնպես, ինչպես կանայք իրենց ցիկլի ժամանակ:
Մասնագետները պնդում են նաև, որ տղամարդու օրգանիզմի վրա լուրջ ազդեցություն ունի լուսինը: Տղամարդկանց մոտ սեռական ակտիվության ու ցանկության պիկ է նկատվում լուսնի երկու փուլերի՝ լիալուսնի և նորալուսնի ընթացքում: Հիշեք և բաց չթողնեք պահը:
Նյութի աղբյուր




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»