Լավագույն 5 հայրերն ըստ կենդանակերպի նշանի
Այսօր առաջարկում ենք ծանոթանալ կենդանակերպի այն նշաններին, որոնցից ամենալավ հայրերն են ստացվում։
1. Ցուլ
Հայր Ցուլն առանձնանում է նրանով, որ նա շատ համբերատար է, պրակտիկ և ռացիոնալ, իսկ դա նշանակում է, որ նա կկարողանա գլուխ հանել երեխայի ցանկացած կապրիզից։ Աղջիկների հետ Ցուլը նուրբ է և հանգիստ, տղաների հետ՝ մի քիչ ավելի խիստ։ Իր երեխաների համար հայր Ցուլն ամեն բանի պատրաստ է։
2. Կույս
Կույսի համաստեղության տակ ծնված հոր գլխավոր արժանիքն այն է, որ նա իր երեխաների համար սարեր շուռ կտա։ Նա բավական խիստ է, կարող է քննադատել իր մտերիմներին, սակայն անում է դա շատ փափուկ ձևով։ Երբեմն նա չափազանց պահանջկոտ է լինում և կարող է չափն անցնել, բայց պետք չէ դրանից նեղանալ, քանի որ նա պարզապես շատ է անհանգստանում երեխաների ապագայի համար։
3. Կշեռք
Կշեռք հայրերն իսկական էսթետներ են։ Նրանք գնահատում են գեղեցկությունը և մանկուց իրենց երեխաների մեջ արվեստի նկատմամբ սեր են սերմանում։ Երբեմն նրանք անվճռական են լինում, սակայն դա այն պատճառով է, որ նրանք վախենում են երեխային ցավ պատճառել։
4. Այծեղջյուր
Այծեղջյուրները եթե երես տալիս էլ են երեխաներին, ապա դա չափավոր են անում։ Ընդհանուր առմամբ նրանք բավական ռացիոնալ և պրակտիկ հայրեր են, որոնք դեռ ծնված օրից երեխաներին տրամադրում են հաջողության։ Խիստ և կոպիտ Այծեղջյուրները երեխա ունենալուց հետո վերածվում են բարի և ամեն բան թույլ տվող հայրիկի։
5. Ջրհոս
Ջրհոս հայրերը չեն սիրում գրաֆիկով ապրել, սակայն դա նրանց չի խանգարում հրաշալի հայրեր լինել։ Նա սիրում է արկածներ և ճամփորդություններ, նա չի նստում տանը և չի էլ թույլ տալիս, որ երեխաները ծուլանան։ Նման հայրիկի հետ երբեք չես ձանձրանա։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...