Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այս շաբաթ հանդես է եկել ալիևիևյան սահմանադրության դեմ Էս եվրոպացիներին մեկը չկա՞ ասի` ՀՀ Սահմանադրությանը հանգիստ թողեք ու գնացեք ձեր երկրի ներքին խնդիրներով զբաղվեք․ Աննա Ղուկասյան Ամփոփելու ենք անցած տարիների մասշտաբային աշխատանքները, շարժվելու ենք առաջ նոր ու խոստումնալից ծրագրերով. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Աշխարհաքաղաքական հսկաների Շենժենի բենեֆիսն ու անկայուն աշխարհակարգի խորհրդանշական արտացոլումը. «Փաստ» Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ» «Գուցե իր հույսն արտահերթ ընտրոււթյունների իմաստով հանկարծակիությունն է, որ ընդդիմությունը չկարողանա համախմբվել». «Փաստ» Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու «հեղափոխության սինդրոմը». «Փաստ» Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ» Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը
Ժամանց

12 նշան, որ նա ձեզ չի սիրում, այլ պարզապես հարմար է համարում

1. Նա միշտ իր էմոցիաներն իր մեջ է պահում

Եթե ձեզ թվում է, որ նա չի ուզում բացվել ձեր առջև, ուրեմն դուք խնդիր ունեք։
Եթե մարդը հետաքրքիր չէ, դուք հազիվ թե նրա հետ կիսեք ձեր էմոցիաները, քանի որ ոչ մի կապվածություն չեք զգում։ Նրա կարծիքը ձեզ պարզապես հետաքրքիր չէ։

2. Դուք հասկանում եք, որ նա երբեք միայնակ չի եղել

Միմյանց ձեր նախկին հարաբերությունների մասին պատմելով՝ դուք կարող էիք որոշակի օրինաչափություն նկատել։ Դուք փորձում եք հասկանալ, թե արդյո՞ք նա երբևէ միայնակ եղել է, թե՞ ոչ, բայց անփոփոխ կերպով գալիս եք այն եզրակացության, որ ամուրիի նրա կյանքն ավարտվել է անմիջապես սեռական հասունության հետ։ Նրան պարզապես խաղն է դուր գալիս, և նրան բոլորովին էլ դուք չեք պետք։

3. Նա էմոցիաների հրապարակային ցուցադրության բացարձակ հակառակորդն է

Եթե նա այլ մարդկանց ներկայությամբ երբեք չի ցուցադրում իր զգացմունքները ձեր հանդեպ, նշանակում է՝ ինչ-որ բան հաստատապես այն չէ։ Իհարկե, մարդկանց ներկայությամբ անընդհատ համբուրվելը փոքր-ինչ տարօրինակ է, բայց նա կարծես թե նույնիսկ ձեր ձեռքը բռնել չի ուզում, կամ այտը համբուրել։ Մի խոսքով, արժե, որ դուք ստիպեք ձեզ մտածել այդպիսի վարքագծի պատճառի մասին։

4. Նա շփումներ է պահպանում իր նախկին ընկերուհիների հետ

Տագնապալի ազդանշան է։ Եթե նա խզել է նախկին հարաբերությունները, ինչո՞ւ է շարունակում շփվել նրանց հետ։
Ակնհայտ է, որ նա լիովին ձեզ հավատարիմ չէ, քանի որ այլապես չէր ստորացնի ձեզ՝ հետին պլանում շարունակելով նախկին կապերը, հատկապես՝ առանց դրանք առանձնապես թաքցնելու։

5. Ձեր մասին նա շատ մակերեսային պատկերացումներ ունի

Ձեզ դուր է գալիս մտածել, որ դուք միմյանց լավ եք ճանաչում, բայց իրականում դա այդպես չէ։ Եթե դուք նրան մի քանի հարց տայիք այն մասին, թե զույգերի մեծամասնությունն ինչ գիտի միմյանց մասին, նա հավանաբար չի կարողանա պատասխանել։
Այո, նա ձեզ գիտի, բայց մակերեսայնորեն։ Նրա համար անիմանալի է այն, թե ինչ է թաքնված ձեր արտաքինի հետևում։

6. Նա միշտ խուսափում է կոնֆլիկտային իրավիճակներից

Ցանկացած զույգի մոտ էլ լինում են վեճեր, և դա նորմալ է։ Բայց նրա հետ վեճերը ձեզ ավելի շատ են նյարդայնացնում, քան մեկ ուրիշի։ Պարզապես նա միշտ անհողդողդ է մնում, առանց էմոցիաների, քարի պես։ Եթե դուք ուզում եք ինչ-որ բան քննարկել, նա անմիջապես հեռանում է տհաճ խոսակցությունից։

7. Նա չի մտածում ձեր հարաբերությունների ապագայի մասին

Երբ դուք նրա հետ ուզում եք խոսել ապագայի մասին, նա գրեթե չի արձագանքում։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, ասես նրա համար միևնույն է։
Արտաքինից թվում է, թե նրան լիովին ձեռք են տալիս ձեր հարաբերությունները։ Բայց հենց որ դուք սկսում եք ապագայի պլաններ կազմել, նրա մոտ անմիջապես սկսում են կասկածներ առաջանալ։

8. Նա չի անհանգստանում ձեզ համար

Միասին լինելով՝ զուգընկերներն աջակցում են միմյանց։ Եվ դա բոլորովին էլ պահանջ չէ, այլ ինքնին ենթադրվող մի բան։ Երբ դուք ինչ-որ մեկի մասին հոգ եք տանում, դուք անհանգստություն եք դրսևորում, բայց միայն դուք, այլ ոչ՝ նա էլ։
Այնպիսի տպավորություն է, ասես նրա զգացմունքները շրջանցում են ձեզ։

9. Դուք երբեք չեք տեսել նրա հարազատներին

Եթե նա ձեզ սիրեր, ապա անմիջապես կծանոթացներ ձեզ իր ընտանիքի հետ։ Եթե դա տեղի չի ունենում, դա մտածելու ակնհայտ տեղիք է տալիս։

10. Նա ընկերների հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան ձեզ հետ

Ընկերների հետ տեսնվելու ցանկությունը, անգամ, եթե հարաբերությունների մեջ ես գտնվում, լիովին նորմալ է։ Ոչ երկար բաժանումն իսկական հրաշքներ է գործում։ Բայց խնդիրն այն է, որ միասին դուք գրեթե երբեք չեք զբոսնում, քանի որ իր ողջ ազատ ժամանակը նա իր ընկերների հետ է անցկացնում։ Եթե դուք նրան պետք չեք, ապա թող հենց այդպես էլ ասի. Դուք կարող եք բաժանվել։ Բայց նա այդ մասին չի խոսում։

11. Նա անուշադիր է

Եթե մարդիկ ուշադրություն չեն դարձնում այն բանի վրա, թե իրենց ինչպես են պահում այլ մարդու հետ, նշանակում է՝ անտարբեր են այդ մարդու նկատմամբ։ Հենց դա էլ տեղի է ունենում ձեր հարաբերություններում։
Նա անուշադիր է ձեր հանդեպ, քանի որ ամբողջովին տարված է այլ, առավել «կարևոր» գործերով։

12. Երբեմն ձեզ թվում է, որ դուք օտար եք միմյանց համար

Աշխարհում ավելի վատ բան չկա, քան գտնվել հարաբերությունների մեջ, որոնք ձեզ ստիպում են անընդհատ անհանգստանալ ու մտածել։ Եթե ձեզ չի լքում այն զգացողությունը, որ դուք միմյանց համար օտար մարդիկ եք, դա ոչ մի լավ բանի մասին չի հուշում։