Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Վառելիքի թանկացման դեմ ի՞նչ կարող է անել Կառավարությունը, որ չի անում. Տիգրան Դումիկյան Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ Թուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ»
Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»
Ժամանց

«Ունեմ իննամյա դուստր, կա ցանկություն երկրորդ երեխան ունենալու, և ես այն հայրիկներից եմ, որ կցանկանայի երկրորդր դուստրն էլ ունենալ»․ Լեռնո Հարությունյանը՝ ընտանիքի, դստեր և բացասական կերպարների մասին

Դերասան Լեռնո Հարությույանին հեռուստադիտողները բազմից տեսել են բացասական կերպարներով։ Թե ինչու են իր խաղացանկում զգալիորեն գերազանցում բացասական կերպարնրը, դերասանը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ գուցե իր մոտ դրանք ներկայացնելը լավ է ստացվում կամ իր դիմագծերն են պատճառ հանդիսանում, որ ռեժիսորներն իրեն պատկերացնեն հենց բացասական կերպարներով։


Tert.am Life-ը դերասանի հետ զրուցել է ինչպես բացասական կերպարներ մարմնավորելու, նախապատվության, այնպես էլ ընտանիքի և 9-ամյա դստեր մասին։

«Իրականում շատ-շատ քիչ են դրական դերերս՝ երևի երկու-երեք ֆիլմերում։ Ինքս էլ չեմ կարող ասել, թե ինչու են ինձ սովորաբար առաջարկում հենց բացասական դերեր։ Որպես դերասան կարող եմ ասել, որ չկան անհետաքրքիր դերեր․ յուրաքանչյուր դերի հետ կապված էլ հնարավոր է գտնել հետաքրքիր կողմեր»,- նշեց դերասանը։

 

Նա այս ընթացքում ևս հեռուստադիտողներին ներկայանում է բացասական կերպարով՝ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում մարմնավորելով կենտրոնական կերպարներից մեկը։ Չնայած կերպարի բացասական լինելուն՝ դերասանն անկեղծացավ՝ սիրում է իր դերը։ Ըստ դերասանի այն իրեն մասնագիտական տեսանկյունից է գրավում։

«Այն կերպարով, որով հիմա հեռուստադիտողներն ինձ տեսնում են, ես անչափ սիրում եմ, որովհետև այն ինձ, որպես դերասան, շատ բաներ է թույլ տալիս անել։ Հետաքրքիրն այն է, որ այդքան բացասական գործողությունների ֆոնին, մարդասպանության ֆոնին այդ հերոսը սիրահարվեց, և ինքն էլ է զարմացել, թե ինչպես կարող էր սիրահարվել։ Խաղարկային տեսանկյունից բացվելու շատ տեղեր կան։ Հետաքրքիրն այն է, որ պարբերաբար տարբեր արձագանքներ եմ լսում իմ կերպարի հետ կապված՝ պարզվում է մարդիկ համակրում են։ Կարծում եմ դա գալիս է նրանից, որ ինքս փորձում եմ իմ կողմից ինչ-որ բաներ ավելացնել, այդ թվում նաև հումոր։ Որովհետև կերպարն իսկապես իրեն այնպիսի բաներ է թույլ տալիս, որ նրան հետուստադիտողները պետք է որ ատեին»,- ասաց Լեռնոն։

Վերջինս հիշեց «Սպիտակ» ֆիլմում իր մարմնավորած կերպարը՝ նշելով, որ այդ ժապավենի նկարահանումների ժամանակ իրեն զարմացրել է, այն, թե ինչպես կարող է նույնքան հետաքրքիր լինել նաև ողբերական կերպարով հանդես գալը։

« «Սպիտակ» ֆիլմում շատ ողբերգական կերպարով հանդես եկա և դա իմ ստեղծագործական կյանքում առաջին անգամն էր, որ նման կերպար էր ինձ առաջարկվում։ Իսկապես գերագույն հաճույք եմ ստացել այդ դերը մարմնավորելիս և բառերով էլ չեմ կարող բացատրել, թե ինչ եմ զգացել։ Եվ հետաքրքիրն այն էր, որ ինքս չէի պատկերացնում, թե հնարավոր է նման ապրումներով կերպարը լինի այդքան հետաքրքիր։ Օրինակ բացասական դերերը, ստեղծագործական տեսանկյունից, բավականին հետաքրքիր են և ես ուղղակի կարողանում եմ լողալ այդ կերպարները մարմնավորելիս, սակայն անսպասելի բացահայտում էր նաև այն, որ հնարավոր է նույն հետաքրքրությամ կերտել նաև ողբերական մարդու կերպարը»,- ասաց դերասանը։

Խոսելով ընտանիքի մասին Լեռնոն անկեղծացավ՝ ցանկություն ունի ընտանիքը ևս մեկ փոքրիկով համալրելու․ «Ունեմ իննամյա դուսր, կա ցանկություն նաև երկորրդ երեխան ունենալու, և ես այն հայրիկներից եմ, որ կցանկանայի երկորդր դուստրն էլ ունենալ»։

Նկարահանումների և խիտ գրաֆիկի ֆոնին դերասանը փորձում է հնարավորինս շատ ժամանակ հատկացնել նաև ընտանիքին։ Լեռնուն ունի 9-ամյա դուստր, որը, հայրիկի խոսքով, հաճախ է դժգոհում գրաֆիկից։

«Իսկապես նկարահանումները գերծանրաբեռնված գրաֆիկով են ընթանում։ Սակայն աշխատանքային զբաղվածությանս զուգահեռ, փորձում եմ ընտանիքիս էլ ժամանակ տրամադրել։ Իհարկե կինս ըմբռնումով է մոտենում, սակայն դուստրս, այո՛, հաճախ է դժգոհում, միշտ զգուշացնում է, թե պապ ջան, գոնե այսօր շուտ կգաս»,- ասաց նա։

Վերջերս սոցցանցային իր էջերում դերասանը կիսվել էր հոլովակով, որտեղ ինքը նվագում էր, իսկ դուստրը՝ երգում։ Հետաքրքիրվեցինք, թե ինչպես է դերասան հայրիկը վերաբերվում դստեր հետաքրքրություններին և ինչ կանի, երբ դուսրն արդեն մասնագիտական կողմնորոշում ունենա․ «Երբ գա արդեն մասնագիտական ընտրության պահը, դստերս հետ կխոսեմ բոլոր մասնագիտություններից, կծանոթացնեմ, թե այս ոլորտում աշխատելն ինչ լավ ու վատ կողմեր ունի։ Ինձանից հասնում է ներկայացնելը, իսկ կողմնորոշվելն արդեն ինքը պետք է անի։ Եթե ցանկություն ունենա գնալ արվեստի ուղղությամբ, ես դեմ չեմ լինի։ Դուստր հաճախում է նկարչության, երգի, դաշնամուրի, մենթալ թվաբանության, պարի։ Այդ բոլոր տեղերն էլ նա մեծ հաճույքով հաճախում է»։