17 անսխալ նշան այն բանի, որ ՆԱ իսկապես սիրում է քեզ
Նա իսկապես լսում է քեզ, երբ դու նրան արդեն 20 րոպե է՝ դերերով պատմում ես մի իրավիճակ, որը պատահել է այն անտանելի աղջկա հետ:
Նա քեզ ծանոթացրել է իր բոլոր ընկերների հետ, և ծանոթության պահին նրանք արդեն գիտեին, թե որտեղ ես աշխատում և որ տեսակի շոկոլադն ես սիրում:
Նա քեզ ծանոթացրել է իր ծնողների հետ կամ ուզում է դա անել:
Նա քեզ ուղարկում է «բարի լույս» կամ «ես քո մասին եմ մտածում» հաղորդագրություններ:
Նա երբեք չի մոռանում քեզ «բարի գիշեր» մաղթել անգամ, եթե ընկերների հետ է:
Նա հաճախ է ասում ծեծված, սակայն, այնուամենայնիվ, հաճելի բաներ, ինչպիսին է, օրինակ, «քո ժպիտն ամենագեղեցիկն է»:
Դու նրա համար միշտ առաջին տեղում ես: Նա կգա քեզ հետ քո ընկերուհու հարսանիքին անգամ, եթե այդ նույն օրը իր սիրելի ֆուտբոլային թիմի խաղն է:
Նա միաժամանակ զգում է և՛ հպարտություն, և՛ խանդ, երբ ինչ-որ տղամարդ ուշադրություն է դարձնում քեզ վրա:
Նա երկարաժամկետ պլաններ է կազմում քեզ հետ՝ ասելով, օրինակ, «մյուս ամառ մենք...»
Նա ցանկացած համեղ ուտելիքի վերջին պատառը պահում է քեզ համար:
Նա հոգ է տանում քո մասին, երբ հիվանդ ես, դեղեր գնում քեզ համար, գալիս հիվանդատես:
Մի ժպիտ, և նա այլևս ի վիճակի չէ քեզ վրա զայրանալու:
Անկախ նրանից՝ կարևոր հանդիպման է գնում, թե պարզապես ընկերների հետ հանդիպման, նա կարևորում է քո կարծիքն իր հագուստի վերաբերյալ:
Նա իր հեռախոսը մի կողմ է դնում, երբ միասին եք:
Նա քո հասցեին երբեք վիրավորական կատակներ չի անում:
Նա հպարտանում է քո ձեռքբերումներով:
Նա ամեն օր ասում է «ես քեզ սիրում եմ», և դու հավատում ես նրան:




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...