5 նշան այն բանի, որ դուք սիրում եք նրան, ով արժան չէ ձեր սիրուն
1. Նա դավաճանում է և խաբում
Եկեք մի անգամից ասենք, որ նմանատիպ հարաբերությունը կախված չէ որևէ սեռից: Խաբել կարող է և՛ տղամարդը, և՛ կինը: Ինչո՞վ է առանձնանում այդպիսի մարդը: Ազնվության բացակայությունը՝ ակտիվ է և դրա վրա է նա ստեղծում յուրաքանչյուր հարաբերություն: Նրանք հաճախ վարում են երկակի կյանք, որում դուք ընդամենը մի մաս եք, այլ ոչ ամբողջ:
2. Նրանք վերցնում են՝ չտալով
Սերը հարաբերություններում՝ երբ յուրաքանչյուրը անշահախնդիր տալիս է ուշադրությունը, ուժերը, ռեսուրսները, չհաշվելով թե որքան է մուտք է եղել իր հաշվին: Նրանք, ովքեր չեն սիրում, սովորաբար գտնում են, որ բարին պետք չէ աջ ու ձախ շաղ տալ: Նրանք ձգտում են վերցնել որքան հնարավոր է շատ: Իսկ ամենաանպատկառները ամեն ինչ շրջում են այնպես, որ իբր դեռ դուք պետք է երջանիկ լինեք նրանց սեր տալու համար: Պարզ է, որ այստեղ չարչիության և ցինիզմի հոտ է գալիս:
3. Նրանք նվաստացնում են զուգընկերոջը
Այդպիսի մարդիկ այնքան են կենտրոնացած իրենք իրենց վրա, որ ակամայից հիշում ես անգլիական արտահայտությունը. «ME,MYSELF AND I» (ես, ես և էլի ես): Ձեր կարիքների մասին նրանք կմտածեն ամենավերջին հերթին, եթե կմտածեն իհարկե ընդհանրապես: Երբեմն այդպիսի հրեշային անուշադրությունը ուղեկցվում է հումորներով և ծաղրանքներով, որոնք բոլորովին էլ անմեղ չեն: Վերջիվերջո դուք կլինեք արցունքակալած աչքերով կամ դեպրեսիայի մեջ: Իսկ նրա՞նք: Իսկ նրանք թքած ունեն ձեր զգացմունքների վրա:
4. Նրանք անհուսալի են
Դա կարող է լինել բնավորության գիծ, սակայն հաճախ այդպիսի վերաբերմունքի նրանք արժանացնում են կոնկրետ մարդու: Եթե տղամարդը կամ կինը պարբերաբար մոռանում են իրենց խոստումների մասին, ապա կարող եք չկասկածել՝ առաջնահերթությունների ցանկում դուք գտնվում եք վերջին տեղում:
5. Նրանք ինդիվիդուալիստներ են
Կան թիմային խաղացող մարդիկ, իսկ կան ինդիվիդուալիստ մարդիկ: Դա չի նշանակում, որ առաջինները չեն կարող ինքնուրույն կամ իրենց համար որևէ բան անել: Բայց երբ տեսնում եք որ մարդն իրեն պահում է այնպես, կարծես ոչ մեկի կարիքը չունի՝ ոչ մի դեպքում մի փորձեք նրան «դարձի բերել»: Թողեք նրան, որտեղ որ ընկած է: Իզուր ժամանակ կծախսեք, իսկ երջանկություն այդպես էլ ձեռք չեք բերի:
Հավատացեք, որպեսզի կարողանաք գտնել ձեր երջանկությունը՝ պետք է լինեք շատ ուշադիր և ինչպես գրել է Ասադովը.




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»