Կենդանակերպի ամենահավատարիմ նշանները. ստուգեք՝ Դուք նրանց թվո՞ւմ եք
Mirkrasoty.life-ը ներկայացրել է, թե կենդանակերպի որ նշանի տղամարդ ներկայացուցիչներն են ամենահավատարիմը։
Այծեղջյուր։ Բարդ բնավորություն ունեն, հակված են փակվածության և ընտանիքում ցանկացած դժվարության դեպքում ամբողջությամբ խորասուզվում են սեփական աշխատանքի մեջ։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները պարզապես իմաստ չեն տեսնում վայրկենական տարվածության մեջ։ Զուգընկերոջ ընտրությանը մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում և շատ են հարգում իրենց ընտրությունը՝ գաղտնի սիրավեպ սկսելու համար։
Առյուծներ։ Չնայած բուռն բնավորությանը, Առյուծները երկար ժամանակ կարող են փնտրել իրենց համապատասխանող զուգընկերոջ։ Առյուծը չի դավաճանի կնոջը, ում հետ կկապի իր կյանքը։
Կույսեր և Կարիճներ։ Կույս տղամարդիկ ազնիվ են, ընտրում են զուգընկերոջը։ Նրանց հատուկ չեն պատահական կապերը։ Նույնիսկ բաժանումից հետո չեն ձգտում նոր սիրավեպի։
Կարիճներն ամուսնական կապի հաստատումից հետո երկրորդ կեսին դավաճանելու իմաստ չեն տեսնում, քանի որ վստահությունը մեծ նշանակություն ունի նրանց համար։
Զարմանալի է, բայց այս ցանկում ներառված չեն Ցուլերն ու Խեցգետինները։ Տղամարդ Ցուլերը հակված չեն սիրային ինտրիգների, բայց չեն մերժի կնոջը, ով ամեն կերպ կփորձի հասնել նրանց։ Լուռ Խեցգետինները հաճախ են սիրուհիներ ունենում։ Կենդանակերպի այս նշանի տղամարդ ներկայացուցիչները կփնտրեն զգացմունքներ, որոնք իրենց չեն բավարարում ընտանեկան կյանքում։




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Երիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնել
Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի պատանի երաժիշտների ելույթը Koreez 2026-ին...