Անչափահասներին խստիվ արգելվում է դիտել…Գեղարքունիքում 4 երեխաների մայրը գաղտնի նկարահանել է իր և սիրեկանի սեռական հարաբերությունը և տարածել. տեսանյութ, որ շոկի մեջ գցեց ողջ գյուղը
Անչափահասներին խստիվ արգելվում է դիտել…Գեղարքունիքում 4 երեխաների մայրը գաղտնի նկարահանել է իր և սիրեկանի սեռական հարաբերությունը և տարածել գաղտնի կադրերը.
Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահագն Մելիքյանի նախագահությամբ ավարտվել է Նելլի Ն.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը,-գրում է 1in.am-ը:
40-ամյա Նելլին ամուսնալուծված է, խնամքին մինչև 14 տարեկան 4 երեխա ունի:
Ըստ դատական ակտի՝ 2014 թվականի հունվարի 13-ին նա իր վարձակալած բնակարանում առանց զուգընկերոջ՝ իր հետ արտաամուսնական կապի մեջ գտնվող, նույն մարզի բնակիչ Մովսեսի (անունը փոխված է) իմացության, իր կողմից նախապես գնված տեսախցիկը գաղտնի տեղադրել է տանը գտնվող հեռուստացույցի մոտ:
Նելլին տեսաձայնագրելու միջոցով պատրաստել է պոռնկագրական նյութ պարունակող՝ իրենց սեռական ակտի մասին տեսանյութ: Դրանից հետո այդ պոռնկագրական նյութը զետեղել է DVD սկավառակների վրա և Մովսեսին վարկաբեկելու նպատակով 2014 թվականին՝ տարբեր օրերի ընթացքում գովազդել ու տարածել է տեսանյութը՝ դրա առկայության մասին հայտնելով մի շարք քաղաքացիների, տեսանյութը ցուցադրել է Մովսեսի ընկերներին, սկավառակների օրինակները տարածել է նաև այլ անձանց շրջանում:
Նելլի Ն.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 263 հոդվածի 1-ին մասով:
Ամբաստանյալ Նելլին դատարանում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել է, ու նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:
Դատարանը հաշվի է առել, որ Նելլիի խնամքին չորս անչափահաս երեխա կա:
Նելլի Ն.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքի համար, դատապարտվել է 1 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 1 տարի փորձաշրջան:
Իրեղեն ապացույց ճանաչված լազերային սկավառակը թողնվել է քրեական գործում:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»