Եթե տղամարդն անում է այս 12 բաները, ուրեմն՝ ձեզ չի դավաճանում
12 բան, որոնք եթե տղամարդն անում է, ուրեմն՝ ձեզ չի դավաճանում:
1. Իրեն տարօրինակ չի պահում իր հեռախոսի հետ կապված: Եթե նա ձեզ խնդրում է տեսնել, թե ով է իրեն գրել կամ զանգել, թաքցնելու բան չունի:
2. Նա ձեզ հարգում է: Վեճերի ժամանակ երբեք ձեզ չի վիրավորում և ձեզ հետ երեխայի պես չի խոսում: Լավ թե վատ տրամադրությամբ ձեզ հավասարի պես է վերաբերվում:
3. Երբեք գիծը չի հատում: Մատուցողուհու հետ չի սիրաբանում, երբ դուք նրա հետ ընթրում եք ռեստորանում: Չի ասում՝ որքան լավն է ձեր ընկերուհին: Ամբողջ ուշադրությունը ձեզ է ուղղված:
4. Ինքնավերահսկողություն է դրսևորում: Երբ նա զայրացած է, մենակ կամ հուզված, իմպուլսիվ բաներ չի անում, որոնց համար ավելի ուշ ափսոսում է: Նախքան գործելը մտածում է:
5. Ձեզ ասում է՝ որտեղ է, ինչ է անում: Նա երբեք չի անհետանում՝ ձեզ չհայտնելով որտեղ է և ում հետ: Առանց բացատրությունների գիշերվա կեսին չի գալիս ձեզ մոտ:
6. Նա խուսափում է վարկաբեկիչ իրավիճակներից: Երբ նրա նախկին ընկերուհին հուսահատ կերպով փորձեց հասնել նրան, նա նրա համարը ջնջեց հեռախոսից: Երբ նրա ընկերները գիշերային ակումբ գնացին, նա ասաց, որ պետք է տուն վերադառնա: Նա այդպիսի իրավիճակներում չի հայտնվում ձեր և ձեր հարաբերությունների հանդեպ հարգանքից ելնելով:
7. Նա ձեզ ամեն ինչ պատմում է: Դուք նրանից մանրամասն պատմություններ եք լսում նրա բոլոր ընկերների և գործընկերների մասին:
8. Նա կատարում է իր բոլոր խոստումները: Նա հուսալի է:
9. Նա ամուր ընկերություն ունի: Մարդիկ, ում հետ նա մտերիմ է, ամեն ինչ կանեն նրա համար:
10. Նա ճշմարտությունը չի թաքցնում: Երբեք ձեզ չի ստում, նույնիսկ եթե ինչ-որ բան ասելը դժվար է: Ձեզնից ոչինչ չի թաքցնում:
11. Ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում: Երբեք նրա մեքենայում ուրիշի շրթներկ չեք գտնում կամ ծանոթությունների հավելված նրա հեռախոսում: Ընկերներից նրա մասին բամբասանքներ կամ զգուշացումներ չեք լսում:
12. Դուք պարզապես զգում եք, որ ամեն ինչ կարգին է:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»