Սրճային դիմակներ դեմքի մաշկի համար
Մեկ բաժակ թունդ սուրճը ոչ միայն առույգանալու հրաշալի միջոց է, այլեւ լավ տեսք ունենալու երաշխավոր… Սուրճը հրաշալի կոսմետիկական միջոց է:
Ձեզ ենք առաջարկում սուրճի մրուրից շատ արդյունավետ դիմակներ դեմքի մաշկի համար: Դիմակների համար կարելի է օգտագործել միայն դառը սուրճի մրուրը:
Սուրճը տոնուսավորում է մաշկը, էլաստիկություն, թարմություն է հաղորդում:
Կես ճաշի գդալ սուրճի մրուրին խառնել մեկուկես ճաշի գդալ յուղային կաթնաշոռ: Խառնուրդը քսել դեմքին եւ թեթեւ մերսել մի քանի րոպե: Դիմակը թողնել տասը րոպե, որից հետո լվանալ տաք ջրով:
Թարմություն, բնական խոնավություն հաղորդող էֆեկտ ունի:
Մեկ ճաշի գդալ սուրճի մրուրին ավելացնել մեկ պտղունց աղ, նույնքան աղացած դարչին, մեկ ճաշի գդալ շաքարավազ, մեկ ճաշի գդալ բուսական յուղ: Զանգվածը լավ խառնել եւ մերսելով տարածել դեմքի մաշկին: Լվանալ տասը րոպեից: Հրաշալի դիմակ է հատկապես չոր մաշկի համար:




















Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնա...
Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ռիսկերը կներկայացվեն COP17-ի Կանաչ գոտում. Լիանա ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հնարավորությունները կրիտիկական մետաղների համաշխարհային շուկա...
Ինչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ին
Կանաչ դահլիճների շքեղությունն ու Շիկահողի լռելյայն էկոցիդը. ի՞նչ է թաքցվում միջազգային ֆորումների ետ...
Ես Երևանում եմ, բայց Բաքվում մեր հայրենակիցներն ամբողջությամբ մեկուսացված են. Գագիկ Ծառուկյան
Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը
Ընտրություններն ապացուցեցին, որ խոր անդունդ կա կառավարության և ժողովրդի միջև. Մենուա Սողոմոնյան
Թրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմը
Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»